18:20 19.04.2022
Ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։
Որոտանում մարզի ղեկավարը մասնակցել է համայնքային միջոցներով հիմնանորոգված ու բնակելիի վերափոխված շենքում բնակարանամուտի արարողությանը․ այստեղ բնակարան ստացավ վեց ընտանիք՝ երեքը՝ Որոտանում բնակվող, երեքը՝ Արցախից տեղահանված։
Բանալիները տանտերերին հանձնեցին Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ։
Շնորհավորելով շենքի բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ այսօր Որոտանում բնակարանամուտ տոնելը չափազանց կարևոր է․ «Դրանով ամրագրում ենք, որ սյունեցին մնալու և արարելու է Սյունիքում, այստեղ երեխաներ են ծնվելու, ու Սյունիքը, ինչպես և հազարամյակներ շարունակ, ապացուցում է ու դեռ կապացուցի, որ ոչինչ չի կարող կոտրել իր միասնականությունը, ոգին, սեփական հողում ամուր կանգնելու կամքը»։
Որոտանում Ռ․Ղուկասյանն այցելել է նաև նոր գործարկվող հացի թխման արտադրամաս, որն այսօրվանից արդեն հաց կառաքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրեր։ Հիշեցնենք, որ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր անվճար հաց էր հասցնում այս գյուղեր՝ մինչև տեղում հաց ունենալու խնդիրը կլուծվեր։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բնակիչներից մեկը արտադրամաս է հիմնել, իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը հատկացրել է ավտոմեքենա՝ հացն անհրաժեշտ վայրեր հասցնելու համար։
Ձեռնարկատերը մարզպետին հավաստիացրել է, որ այստեղ թխվող 5 տեսակի հացն ամբողջությամբ կբավարարի գյուղերի պահանջարկը, հետագայում նաև կմեծացվեն արտադրության ծավալները։
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...