Քաղաքաշինական օրինակելի նախագծերի բազմակի կիրառումը օրենսդրական ամրագրում է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

Քաղաքաշինական օրինակելի նախագծերի բազմակի կիրառումը օրենսդրական ամրագրում է ստացել

18:27 18.04.2022

Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել: Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է օրինագծի խիստ կարևորությունը՝ հաշվի առնելով առաջիկա հինգ տարիների ընթացքում դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, բնակելի նշանակության օբյեկտների նախագծման և կառուցման մեծածավալ ծրագրերը. «Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը տնտեսապես շահավետ և նպատակահարմար գործընթաց է, որի արդյունքում ակնկալվում է նախագծային աշխատանքների ծախսերի և ժամանակի 60-70% խնայում»:

Ընդունված օրինագծի համաձայն՝ կառուցապատողներն իրավունք են ստանում կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, եթե դա նախատեսված է պայմանագրերով: Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական միջոցները կարող են հատկացվել մինչև տեղակապման նախագծերի ավարտը: Կատարված լրացումներով՝ ամբողջ նախագծի փոխարեն փորձաքննության է ենթարկվելու միայն տեղակապման նախագիծը:

Օրենքով նախատեսվում է նաև ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք կարող են ընդգրկված չլինել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում: Կառուցապատողը կարող է տնօրինել, տիրապետել և հետագայում, իր հայեցողությամբ, այլ ծրագրերի շրջանակներում կիրառել բազմակի օգտագործման նախագծեր: «Արդյունքում, օրինակ, բնակելի թաղամաս կառուցելիս կառուցապատողը կօգտվի միևնույն պարզեցված ընթացակարգից. մեկ շենքի նախագծի հաստատումից հետո այն կկիրառի բազմակի՝ մյուսների համար միայն տեղակապում իրականացնելով: Սա նաև վարչարարության կրճատում է նշանակում»,- նշում է Դավիթ Գրիգորյանը:

Ընդ որում, կառուցապատողն իրավունք ունի այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է առաջիկայում ընդլայնել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը՝ համալրելով տարբեր գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացված տարբեր նշանակության օբյեկտների նախագծերով:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021թ. դեկտեմբերի 9-ի N71-Ն հրամանով հաստատվել են շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որոնցում ընդգրկված են շինարարական 12 օբյեկտների (տիպերի) նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

15:20 01.06.2025

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

14:20 01.06.2025

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

Դանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP