18:50 06.04.2022
Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։
Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար:
Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում ճարտարապետական հայտնի կոթողներ են։ Դրանցից հատկապես մեծ կարևորություն ունեն՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Կեչառիսի, Հաղպատի, Ամաղուի Նորավանքի համալիրների մասնակի և ամբողջական վերականգնման աշխատանքները: Նշվածների շարքում մեծ խորհուրդ ունի Անիի Մայր տաճարի վերականգման նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, որը 1993թ. արժանացել է մրցանակի:
Առանձնակի նշանակություն ունեն նաև ճարտարապետի նախագծմամբ նորակառույց՝ Ջավախքի Ս. Աստվածածին, Աշտարակ քաղաքի Ս. Սարգիս, Մարտիրոս գյուղի Ս. Աստվածածին, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա, Չարբախ, Մարմարաշեն, Բերձոր, Վաղուշեն և այլ համայնքների եկեղեցիները։
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...
20:20 01.06.2025
Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամԿառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...
20:00 01.06.2025
Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...
19:38 01.06.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակՀունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...
19:20 01.06.2025
Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն ՀիլիՄեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...
19:00 01.06.2025
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավՀունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...