18:31 04.03.2023
Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումն անհասցե ու անկանոն սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո։ Քաղաքի տարբեր հատվածներում տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։ Հիմա դրանցից ոչ բոլորն են օրինականացված, շատ դեպքերում քաղաքաշինական նորմերի խախտումների պատճառով։
Հիմա ապօրինի շինությունների օրինականացման նոր որոշումը նոր հնարավորություն է ստեղծել և սեղմ ժամկետներ է պարտադրում քաղաքացիներին։ Այն վերաբերում է մինչև 2021թ․-ը կառուցված ինքնակամ շինություններին՝ հստակ ժամկետներով։ Գյումրիի համար դա մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ն է։
«Մինչև 2021թվականը տարբեր տարիներին կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնց մի մասը օրինականացվել է, մի մասն էլ մնացել է ապօրինի կարգավիճակով՝ տարբեր պատճառներով։ Որոշ դեպքերում ինքնակամ շինություններ կատարողները չեն դիմել, մյուս կողմից քաղաքապետարանը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել, և մենք ունենք որոշակի քանակությամբ ապօրինի շինություններ»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ապօրինի շինությունների քանակի որոշակիությունը հասկանալու համար գործընթացը մեկնարկելու է չափագրումներից, ինքնակամ շինությունների տերերից կադաստրում փաստաթղթեր ներկայացնելուց և հաշվառելուց հետո։ Նախնական թիվ ու տվյալ, ապօրինի շինությունների վերաբերյալ, դեռ մեկ տարի առաջ շրջանառվում էր 2700-ը։
«Հիմնական ապօրինի շինությունների ցանկ մենք վերջնականապես չունենք, որ մենք գիտենանք, իսկ հաշվառումը կադաստրում է կատարվելու, իսկ 2700 շինության մասին այլ հարց կար, 2700-ը այն շինություններն էին, որոնք բացակայում էին կադաստրային քարտեզից, որոնք ինչ-ինչ պատճառներով կադաստրային քարտեզում արտացոլված չէին»,-ընդգծում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։
Կադաստրի պետական կոմիտե չափագրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո միայն ինքնակամ կառուցված շինությունները կհամարվեն հաշվառված, իսկ հաջորդ քայլն արդեն կառույցների օրինականացման կամ մերժմանն է վերաբերում, որն արդեն ՏԻՄ-ի գործառույթն է։
«Եթե շինության օգտագործողը, տիրապետողը նման հարցով դիմել է համայնքապետարան, համայնքապետարանը կքննարկի այդ հարցը, եթե այն չի հակասում գլխավոր հատակագծին, քաղաքաշինական և շինարարական նորմաներին համապատասխանում է, ուրիշների իրավունքները չի խախտվում, ինչպես նաև մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, էդ դեպքում կճանաչվի նրանց սեփականության իրավունքը»,-նշում է Հենրիկ Գասպարյանը։
Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող շինությունները, գլխավոր ճարտարապետի ասելով՝ կդիտվեն որպես քանդելու ենթակա շինություններ։ Թեև այնպես չէ, որ միանշանակ կքանդվեն բոլոր ինքնակամ շինությունները, ստեղծված է հնարավորություն դրանք օրինական դաշտ բերելու համար։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությանը։ Հիմնականում Գյումրիում խնդիրը կանաչ գոտիներն են, որոնց տարածքներն ու սահմանները անհասկանալի են բնակիչների համար։
Օրենքի փոփոխության արդյունքում մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնում, որպեսզի բնակիչները օրինականացնեն իրենց ինքնակամ շինությունները։ Գյումրիի դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ քաղաքի բոլոր հատվածներում կան ինքնակամ շինություններ, որոնք կառուցվել են հողի օգտագործման օրենքի խախտումներով։
«Ովքեր ունեն ինքնակամ կառուցված շինություններ մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ը հաշվառման կանգնեն կադաստրի կողմից։ Հակառակ դեպքում նրանք հնարավորություն չեն ունենա այլևս օրինականացնելու։ Մենք չենք կարողանալու քննարկել այդ օրինականացման հարցը, կարող ենք քննարկել, եթե հաշվառված լինեն։ Բայց հաշվառում չի նշանակում, որ միանաշանակ օրինականացման ենթակա է տվյալ շինությունը»,- շեշտում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Քաղաքացիներն արդեն դիմում են ինքնակամ շինությունները չափագրելու և օրինականացնելու համար։ Շինության կառուցման ժամանակաշրջանը ճշտվում է հին ու նոր էլեկտրոնային քարտեզների և փաստաթղթերի միջոցով։
2022թ․-ի հունվարի 1-ից հետո Գյումրիում ապօրինի շինությունների վերաբերյալ կազմվել է 36 արձանագրություն։
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն13:50 12.06.2025
Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողիՀունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...
13:42 12.06.2025
Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետՀունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...
13:30 12.06.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...
13:00 12.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ըԲացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներԱվտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […] ...