Գյումրիի քաղաքապետը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+29.09 oC

Գյումրիի քաղաքապետը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները

20:50 03.03.2023

Գյումրի համայնքի ղեկավար Վրադգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը, համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ժ/պ Նազելի Էլբակյանը։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա խոսել հայ-ճապոնական բարեկամության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում մինչ այս իրականացված և հետագա համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպան իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա անդրադարձել իրենց կողմից իրականացվելիք ծրագրերին, խոսել դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի առավել ընդլայնման և ամրապնդման մասին:

Համագործակցային ծրագրերի մասին խոսել են և առաջարկներով հանդես եկել նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ու ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ժ/պ Նազելի էլբակյանը։ Լ․Թովմասյանն առաջարկել է համագործակցել քաղաքում առկա որմնանկարների, դրանց տեղափոխման, ռեստավրացիայի, հետագա պահպանման հնարավոր ծրագրերի շուրջ։

Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պատասխանատուն էլ հանդես է եկել Գյումրու համայնքապետարան -«Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)» հնարավոր համագործակցության առաջարկով։

Համայնքի ղեկավարն ավելի ուշ ներկա է գտնվել նաև ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնի շրջանակներում Գյումրու հոկտեմբեր կինոթատրոնում ցուցադրվող «Ճակատագիր, մի պատմություն Կամակուրայում» ֆիլմի ցուցադրությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

14:00 12.06.2025

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […] ...

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

13:50 12.06.2025

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

13:42 12.06.2025

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

13:30 12.06.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

13:13 12.06.2025

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

13:00 12.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP