10:44 21.12.2022
Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։
«Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած կառերեսվի մարդասիրական աղետի։ Որպես Անվտանգության խորհուրդ՝ մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ խուսափելու սրանից և կանխելու հերթական մարդածին աղետը, որը զարգանում է մեր աչքի առաջ։
Հետևաբար, Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,- նշել է Իռլանդիայի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ որպես քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հարգել դրա իրականացումը՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում հանրային անվտանգությունը, առողջությունն ու այլոց իրավունքներն ու ազատությունները։
«Հիմա է ժամանակը զսպվածության և դեէսկալացիայի, ժամանակն է սահմանափակելու հռետորաբանությունը և զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից։ Ժամանակն է շարունակելու հաշեցտման կարևոր ջանքերը՝ կանխելով մարդկային կյանքի հետագա անտեղի կորուստները։
Մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի երկխոսության և խորհրդատվությունների միջոցով։ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը՝ հաղթահարելու տարբերություններն ու հասնելու տևական ու կայուն խաղաղության տարածաշրջանում։
Իռլանդիան սատարում է խնդիրների բանակցված, համապարփակ և կայուն հանգուցալուծմանը՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ առաջ մղելու այս հարցը։ Մենք սատարում ենք նաև Եվրամիության շարունակվող ակտիվ ներգրավմանը՝ աջակցելու կողմերին մնացած հարցերը խաղաղ կարգավորելու կարևոր գործում՝ այդ թվում և Բրյուսելի երկխոսության գործընթացի միջոցով»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ մյուս անդամների հետ իրենց նպատակն է Հարավային Կովկասում հասնել կայուն խաղաղության հաստատման։
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...