17:29 04.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝ իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում:
Ակցիայի մասնակիցները պնդել են` փակ տարածքներում`շուկաներում, առևտուր չկա, փոխարենը տաղավարների համար սահմանված գինն է բարձր՝ 2000-ից 3000 դրամ:
«Փողոցային առևտրով զբաղվող մարդիկ եմ ճանաչում, որ կոնկրետ էս արգելքից հետո գնացել են շուկաներում աշխատելու, իրենց մոտ չի ստացվել, իրենց ունեցած պաշար 50 հազար դրամը վնաս են կրել»,- ասել է ակցիայի մասնակիցներից Կարեն Դադոյանը:
Հարցին` Ձեր փորձն անձամբ ի՞նչ է ասում, Դադոյանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Ես ժամը 16.00-ից մինչև 20.00-ն կանգնել եմ Գումի շուկայում, վաճառք եմ կատարել 3000 դրամի: Էդ նույն ժամերին նույն ապրանքատեսականիով փողոցում 25-ից 30 հազար, որից 20 տոկոսն իմ եկամուտն է, այսինքն՝ 5000-6000 դրամի օգուտ եմ ունեցել: Միրգ-բանջարեղեն եմ վաճառում, մինչև Նոր տարի զբաղվել եմ չրեղենով»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...