15:44 29.01.2019
Շատ պետություններում, որոնց թվում է նաև Ռուսաստանը, քննվում են գործեր, որոնք կապված են նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսպիսի համեմատությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վաղեմությանն անդրադառնալիս ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա պետք չէ դնել որևէ ժամանակային սահմանափակում: Փաշինյանը […]
15:33 29.01.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հունվարի 29-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետին դիմեց «Փրկություն» ՀԿ-ին տարածքից զրկելու հարցով: Առաքելյանը հայտնեց, որ այս ՀԿ-ն ավելի քան 20 տարի է` Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքում գործառույթներ է իրականացնում, մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 երեխաներ բուժօգնություն, սնունդ, խնամք են ստանում, նաև կրթական խնդիրներն են կարողանում […]
15:31 29.01.2019
Ոստիկանությունը «VTB» բանկի մասնաճյուղի վրա կատարված հարձակման մասին հաղորդագրություն է հրապարակել. «Հունվարի 29-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման […]
15:30 29.01.2019
ՀՀ-ում է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ արդյունավետ հանդիպում և քննարկում է եղել ՀՀ նախագահի և վարչապետի հետ։ Քննարկվել են հատկապես ՀՀ-ԵՄ ազատ և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կյանքի կոչման հարցերը։ Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ պետք է հնարավորություն […]
15:27 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում անդրադարձել է քաղաքապետարանի հաստիքացուցակների օպտիմալացման նախագծին. «Այդ գործառույթները քաղաքապետարան բերելը մենք դրական ենք գնահատում, բայց ինչպես նախկինում, մենք և Ֆինանսավարկային հանձնաժողովը տվեցինք եզրակացություն, որ անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում մշակել այդ օպտիմալացումը, քաղաքապետարանը սկսեց մեծացնելով կատարելով իր գործառույթները: Մենք բովանդակության հետ […]
15:21 29.01.2019
Ջերմուկի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ջերմուկում տեղացած առատ ձյունը տանիքներից թափվել է բակերում կայանված մեքենաների վրա և լուրջ վնասներ հասցրել: Միրզոյանը նաև լուսանկարներ է հրապարակել:
15:19 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հունվարի 29-ին ավագանու նիստի ժամանակ դիմեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին` խոսելով քաղաքապետարանի որոշ վարչություններում հաստիքների ավելացման տեղեկանքների մասին: Խաժակյանը նշեց, որ նախագծում ասված է, թե այս հաստիքների ավելացման արդյունքում Երևանի բյուջեում ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, ապա հարց ուղղեց` ինչպե՞ս է ստացվում, որ մեծացնում են հաստիքացուցակը, բայց բյուջեում փոփոխություն […]
15:16 29.01.2019
«Դատախազները ժամանակ խնդրեցին, որպեսզի այսօրվա ներկայացրած ծավալուն բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները նախապատրաստեն: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14:00-ն»,- այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին ներկայացրած կարճ բողոքին, որում մեծամասամբ անդրադարձել են դատարանի որոշման թերություններին: «Մեծ փաստարկներից մեկն այն է, որ դատարանն իր որոշման մեջ […]
15:14 29.01.2019
Հայաստանում բոլոր գործարարները նույն հնարավորությունները և հասանելիությունն ունեն շուկայում, և այլևս որևէ մեկի համար խոչընդոտներ չկան շուկայի հասանելիության տեսանկյունից: Խոսքը նաև քաղաքական տեսանկյունից հասանելիություն ապահովելու մասին է: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությանն անդրադառնալիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ մեզ հաջողվեց արմատախիլ անել […]
14:57 29.01.2019
Նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները շուրջ 50 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, թե հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում որտեղի՞ց են ստացվում օտարերկրյա ներդրումները՝ Ռուսաստանի՞ց, Միացյալ Նահանգների՞ց, գուցե Իրանի՞ց: «Հիմնականում ներդրողները հայկական Սփյուռքից են, հիմնականում հայերն են՝ […]
14:52 29.01.2019
«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում է կատարվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թալանվել է բանկի` Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մասնաճյուղը: Հարձակման հետևանքով վիրավորներ չկան: Հարձակվողը մեկ հոգի է եղել, վերջինս անմիջապես չեզոքացվել է: Այժմ նա ոստիկանության բաժնում է: Բանկը թալանել փորձող անձի գործողություններից որևէ մեկը չի տուժել: Այժմ […]
14:43 29.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար: Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է […]
14:38 29.01.2019
Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈւ ստեղծման 27-ամյակի առիթով «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանը: Հաղորդման ընթացքում նա խոսել է բանակի օրվա առթիվ իր զգացողությունների մասին՝ նշելով, որ այս օրն այնպիսի օրերից է, երբ միախառնվում են ուրախ և տխուր զգացողությունները: «Զգացողությունները՝ հպարտությունից մինչև ինչ-որ տեղ նույնիսկ վիշտ, որովհետև հպարտանում ենք մեր […]
14:36 29.01.2019
Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]
14:24 29.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Զարգանում է հասարակությունը, զարգանում է նաև բանակը, մենք ուրախությամբ զարգանում ենք: Քրտնաջան աշխատանքով հիմք դրվեց մեր փառապանծ բանակին, այսօր կարող ենք ասել, որ ունենք հզոր, մարտունակ, խնդիրները կատարող բանակ: Տարածաշրջանում կատարվող ցանկացած գործընթաց իր ազդեցությունն է թողնում […]
14:18 29.01.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թ-ի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի […]
13:57 29.01.2019
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ, և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» բ/կ տեղափոխվելու […]
13:48 29.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի ԿԸՀ (կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Եթե Հայաստանը 180 երկրների ցանկում 2017 թվականին կոռուպցիայի ընկալման համաթվով 107-րդ հորիզոնականում էր, ապա 2018-ին՝ 105-րդ: Հարևան Վրաստանը ցուցակում 41-րդն է, Թուրքիան՝ 78-րդը, Իրանը՝ 132-րդը, ՌԴ-ն՝ 138-րդ, Ադրբեջանը՝ 152-րդ, Հիշեցնենք, որ որքան շատ են երկրի միավորները, նշանակում է՝ այնտեղ այդքան […]
13:46 29.01.2019
ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները Ստեփանակերտում: «Նորընտիր Բյուրոն ունեցավ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ և, վերադառնալով Հայաստան, անմիջապես նույն տեսակի հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի և վարչապետի հետ»,- ասաց նա: Տեր-Խաչատուրյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ հայտնել են գործակցության պատրաստակամություն` ի […]
13:42 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշման մեջ տեղ գտած սխալները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բողոքը: Նրանք նկատի ունեն կալանքը երկարացնելու բոլոր հանգամանքները: Լրագրողների այն հարցին, թե այս ընթացքում […]
13:36 29.01.2019
Գազի թեման շատ զգայուն հարց է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրուցավարը ճշգրտող հարց տվեց՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը […]
13:32 29.01.2019
Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու աղմուկ հանած պարգևատրումների մասին: «Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի […]
13:28 29.01.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) 2018 թվականին նահանջ ունեցող երկրներից են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան: «ԱՄՆ-ն 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է, գնալով այս տարիների ընթացքում վատանում է»,- ասել է Հոկտանյանը: Ի դեպ, Բրազիլիան այդ […]
13:21 29.01.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հունվարի 29-ին կայացած դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքները մերժվել են, և, ըստ էության, անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը: Պաշտպանը նշեց, որ թեպետ պարզ տրամաբանությունը հուշում է`պետք է նաև վճռաբեկ բողոք ներկայացնեն, սակայն իրենք այդ հարցը դեռ […]
13:12 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է, և այն նորմը, որով իրեն մեղադրում են, տեղին չէ, և նման մեղադրանք առաջադրել չի կարելի: «Հիմնավոր փաստարկը […]
13:08 29.01.2019
«ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում, չեն սիրում «հեղափոխություն» բառը, այնպես որ ես չեմ օգտագործի այդ բառը»,- այս մասին ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում ժպիտը դեմքին հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, սակայն, ոչ թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասին է, այլ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության: Նիկոլ Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ նախագահության առաջնահերթությունները լինելու են […]
13:06 29.01.2019
ԵԱՏՄ հարաբերություններում որևէ երկրի նախագահությունը առաջին հերթին խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ որոշիչ դերը, միևնույն է, պատկանում է բոլոր անդամ պետություններին: Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառույցի օրգաններում Հայաստանի նախագահության ստանձնմանը: «Առիթ է ավելի աշխույժ աշխատել համակարգում ու փորձել նոր խթան հաղորդել ու նոր ուժ ԵԱՏՄ-ին, […]
13:02 29.01.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3×3 ֆեստիվալներ ամիսը մեկ անգամ, Հայաստանի բոլոր […]