13:01 29.01.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հունվարի 29-ի դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: «Տպավորություն է, որ դուք ուզում եք՝ ես անպայման կալանավորվեմ»,- ասաց նա: Դատարանի որոշումը նա չմեկնաբանեց, նշեց, որ երբեք սովորություն չի ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ, կարծում է, որ դրանք պետք է կատարվեն` անկախ ամեն ինչից: Մարտի 1-ի դեպքերին վերաբերող հարցերին նա չպատասխանեց, […]
12:40 29.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եկմալյան փողոցի նախկին բնակիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ փոխհատուցում պահանջելով կառավարությունից: Նրանք պնդում են, որ իրենց տներն ապօրինաբար են վերցվել՝ դրանք ճանաչվել են գերակա շահ, բացի այդ, եղել են բնակիչներ, որոնք հայտարարել են, որ փոխհատուցում չեն ստացել: Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց […]
12:35 29.01.2019
Այսօր, Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքների հրապարակման ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ընդգծել է, որ ամենից վատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ կոնֆլիկտներ են, ավտորիտար վարչակարգեր կամ քաղաքացիական պատերազմներ: «Ինչպես տեսնում եք, ամենից վատը Սոմալին է: Շատ վատ վիճակ է նաև Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում և Հյուսիսային Կորեայում»: Այս տարի ևս […]
12:27 29.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխարհում տիրող իրավիճակի մասով: Հոկտանյանն ասել է, որ քարտեզում մուգ գույնով նշված են առավել կոռումպացված երկները, բաց գույնով՝ առավել […]
12:24 29.01.2019
Ամերիկացի 7 դիվանագետներ այժմ գտնվում են Կարակասում, որպեսզի բացեն «համատեղ շահերի գրասենյակ»՝ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ես վավերացրել եմ վիզաները, դիվանագիտական անձեռնմխելիությունը և դիվանագիտական արտոնություններն այստեղ գտնվող ամերիկացի 7 դիվանագետների խմբի համար»,- ասել է Մադուրոն և հավելել, որ ինքը ցանկանում է, որ Վենեսուելայում լինի գրասենյակ, որի միջոցով երկու […]
12:12 29.01.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից տեղեկանում ենք, որ Գերմանիայի Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին […]
12:08 29.01.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության […]
12:07 29.01.2019
Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր Երևանի քաղաքապետարանում էին: Նրանց ընդունեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: Նրանք ներկայացրին նախապատմությունը. 2006 թ. ոչ միայն Եկմալյան փողոցում, ողջ Հյուսիսային պողոտայում, Կոնդում, պետության կարիքներից ելնելով, օտարեցին սեփական սեկտորները, և հետո պետք է փոխհատուցեին, քանի որ եթե օտարում են, փոխհատուցում են: «Մեզ տվեցին պայմանագրեր, կնքեցինք, որ 32 […]
11:57 29.01.2019
2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը, գրում է b4b.am-ը։ Նախորդ […]
11:56 29.01.2019
ԱԳՆ նախկին խոսնակ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ […]
11:52 29.01.2019
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը հայտնեց, որ դատարանն ուժի մեջ է թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, այն է` իբրև խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքները։ «Այս պահի դրությամբ ուժի մեջ է […]
11:51 29.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի […]
11:39 29.01.2019
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ստորագրել է կենսաթոշակային բարեփոխման մասին հրաման, գրում է ANSA-ն: Նշվում է, որ խոսքը վերաբերում է «100 քվոտայի» օրենքին: Օրենքն իրենից ենթադրում է, որ կենսաթոշակի անցնելու իրավունք ունի այն քաղաքացին, ում տարիքի և աշխատանքային փորձի համագումարը հավասար է 100-ի: Այդ օրենքն ազդում է, օրինակ, 62 տարեկան քաղաքացու վրա, ով աշխատել է 38 տարի: Իտալիայում […]
10:36 29.01.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ Հայաստանի ԿԸՀ 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 է եղել նաև 2017 թվականին: Հայաստանը 180 երկրների շարքում՝ Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, […]
01:00 29.01.2019
Ամերիկայում հայկական ազգային կոմիտեն (ANCA) կոչ է արել անվանափոխել ԱՄՆ-ում այն փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայի դեպանատունը: Վաշինգտոնում գտնվող դեսպանատան փողոցը հայերը ցանկանում են անվանել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունով: «Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմացի փողոցը անհրաժեշտ է անվանափոխել արդարադատության առաջամարտիկ, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունով»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում: Հիշեցնենք, որ Մորգենթաուն […]
23:24 28.01.2019
«1980-ականների զենքով կռվել և կռվում է ամբողջ աշխարհը և կկռվի մինչև 2050-ականները, քանի որ այս զենքերն աշխարհում դոմինանտ են: Ամերիկյան բանակի զինանոցների մեծ մասը 1980-ականների զենքեր են: Բահերով կռվելը միֆ էր, իսկ կոնսերվայի բանկաները միֆ չեն և դեռ շատ երկար կլինեն: Գիշերային տեսախցիկների կողքին Ձեզ կոնսերվայի բանկաները ոչնչով չեն խանգարելու»,- այս մասին ասել է ՀՀ […]
22:54 28.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը: Լրագրողների դիտարկմանը, թե Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառների մեջ շրջանառվում է նաև իր անունը, կա նաև հիմնավորում, թե դա Ամուլսարի հետ է կապված, նա արձագանքեց. «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը, ուղղակի անձամբ իմ ենթակայության տակ […]
22:41 28.01.2019
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի արած արտահայտությանը: Լրագրողը նշել էր, որ Վիտալի Բալասանյանն ամոթանք է ուղղել Խաչատրյանին «Մարտի 1»-ի գործով նախկին հրամկազմին առաջադրված մեղադրանքերի մասով, ինչին ի պատասխան, ՀՔԾ պետն ասել է. «Եկեք այս տոնական օրով ես Վիտալի Բալասանյանի խոսքերին չանդրադառնամ»: Լրագրողի դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը […]
21:57 28.01.2019
ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է պաշտպանության բանակի ավտոպարկը նորացնելու հարցին. «Զինված ուժերը ունեն չափազանց մեծ քանակի ավտոտեխնիկա և այն մինչև վերջին հատիկը նորացնելու հնարավորություն մենք, ցավոք, չունենք: Մենք տարեկան ստանում ենք մոտ 1000-1200 նոր մեքենա, արդեն 3-4 տարի է` […]
21:28 28.01.2019
ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով քառօրյա պատերազմերի մասնակիցների գրքույկներում նշում կատարելու հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՊԲ-ն արդեն այդ հարցը լուծել է և ինքն է որոշել, թե ում գրքույկում ինչ կարգավիճակով գրանցել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև խոսել է «Ես եմ» […]
21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում: Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ […]
20:47 28.01.2019
«Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար, շեշտադրումը եղել է առաջնագծի ծառայողներին, առաջին հերթին սպաներին: Շեշտադրումը եղել է որպես խրախուսանքի միջոց, շեշտադրումը եղել է, որ պարգևատրումը չգերազանցի մեկ աշխատավարձը»,- այս մասին ասել է ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների […]
20:17 28.01.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հեղափոխությունից հետո մեծածավալ աշխատանքներ են սկսել. «Մասնավորապես՝ փոփոխությոններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պատրաստության նկատմամբ իրային և այլ՝ բազմակողմանի ապահովման ոլորտում ԶՈւ-ում բարեփոխումներ իրականացվեցին: Նախադրյալներ ստեղծեցին, կարծում եմ, դա տեսանելի կլինի»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է բանակում գրանցված մահվան […]
20:02 28.01.2019
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Զինված […]
19:59 28.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
19:50 28.01.2019
Instagrm-ի ամենահայտնի հավկիթի լուսանկարը շարունակում է գերազանցել է իր սահմանած ռեկորդը: Հրապարակված վերջին լուսանկարը, որտեղ այն ևս մեկ ճաք է ստացել, հրապարակումից ժամեր անց ավելի քան 4 միլիոն հավանում է ստացել: Ընդհանուր առմամբ, համացանցում հավկիթի լուսանկարն այս պահին 50 միլիոնից ավելի հավանում (like) ունի: Այն այս տիրույթում ամենից շատ հավանումներով լուսանկարն է ճանաչվել՝ գերազանցելով աշխարհահռչակ […]