15:18 24.01.2019
Փաստաբան Ինգա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է անցած տարի տեղի ունեցած սպանության դեպքին: Արսեն և Աշոտ Աբրահամյաններին, ովքեր հարազատ եղբայրներ են, նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ՝ սպանություն:
Հետագայում մեղադրանքը փոփոխվել է, և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսենը ճանաչվել է անմեղսունակ:
Մինչդեռ գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ սպանություն կատարող անձը հենց Արսեն Աբրահամյանն է, որն էլ ի սկզբանե ընդունել է մեղքը, իսկ Աշոտ Աբրահամյանը որևէ կերպ սպանության հետ կապ չունի, ինչը հաստատվել է գործի քննության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այդ թվում՝ նաև ներքին դիտման արդյունքում:
Փաստաբանը կարծում է, որ այս գործով դատարանը անօրինական գործողություններ է իրականացնում:
«Իմ ահազանգը կապված է այսօրվա մեր դատաիրավական համակարգում արդարության սկզբունքի հիման վրա: 2018թ. հունիսի 8-ին Գեղամավանում սպանվել է Հուսիկ Զաքարյանը: Նախաքննության ժամանակ քննիչի կողմից մեղադրանքը փոփոխվել և կրկին մեղադրանք էր առաջադրվել: Նախաքննության մարմինը կազմել է անհիմն մեղադրանք, որի բառացիորեն ձևակերպմամբ հասկանալի է, որ դրանում մեղադրանք առկա չէ: Երբ մենք վերլուծում ենք առաջադրված մեղադրանքը, բացակայում են հանցակազմի տարրերը: Աշոտ Աբրահամյանը պետք է ընդուներ ամբուլատոր հսկողություն հոգեբույժի կողմից: Այսօր 8 ամիս է, ինչ նա գտնվում է կալանքում: Ինձ համար անհասկանալի է, թե որ իրավաբանը կարող է սրան ճիշտ գնահատական տալ»,- ասել է փաստաբանը:
Ինգա Ավագյանը նշել է, որ անվստահություն ունի դատարանի հանդեպ.
«Դատարանը իր որոշման մեջ նշում է, որ հնարավոր է, որ Աշոտ Աբրահամյանը սպանության հետ առնչություն չունի, և օրենքն ասում է, որ եթե չկա հանցակազմ, չի կարող լինել հանցագործություն: Նախաքննության մարմինն անդրադարձել է մահացողի կնոջ ցուցմունքին, որ նա տեսել է Աշոտ Աբրահամյանին քայլելիս, բայց նա իրենց հարևանն է, և դա լրիվ նորմալ է: Մենք այս պահին փորձում ենք հիմնավորել, որ մենք ճիշտ ենք: Այսօր Աշոտին ազատազրկման է սահմանված մինչև տասնհինգ տարի ժամկետով»:
Փաստաբանը կարծում է, որ եթե անձը ճանաչվել է անմեղսունակ, ապա պաշտպանական կողմը անհասկանալի է, թե ինչի է սպասում, որ անպայման մեկին կալանավորեն: Ինգա Ավագյանը մտավախություն ունի, որ այսօր դատարանը սպանության դեպքում պետք է անպայման անձին դատապարտի անգամ առանց հիմնավոր ապացույցների առկայության:
Նա վստահ է, որ Աբրահամյանները անմեղ են: Ինգա Ավագյանը հայտնել է, որ հարկ եղած դեպքում գործը կհասնի ՄԻԵԴ:
Նա հորդորել է գլխավոր դատախազին ուսումնասիրել այս գործը: Տվյալ գործով դատական նիստը նշանակված է հունվարի 30-ին:
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...