20:37 20.12.2018
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Ռիչարդ Մեդլենը կանխատեսել է, թե ինչ վերջաբան կունենա հեռուստասերիալը: Ըստ Մեդլենի՝ հեռուստանովելի վերջում կմնան միայն վիշապները: «Ինձ թվում է՝ վերջում կմնան ամենուր թռչող 3 վիշապները, իսկ մյուսները կմահանան: Իրականում հենց այդպես կարող է լինել»,- նշել է դերասանը: Ռիչարդ Մեդլենը նաև նշել է, որ իր՝ սերիալից իր դուրս գալուց հետո շատ է […]
20:26 20.12.2018
2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի […]
20:02 20.12.2018
Իրավաբան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների մասին. «Քվեարկության օրը շատ խաղաղ անցավ, հանգիստ անցավ, սա դրական է, իսկ ընտրությունները, կարծում եմ, շատ հապճեպ էին կազմակերպված, և վստահ չեմ, որ այսօր մեր Ազգային ժողովն իրականում արտահայտում է հասարակության մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի […]
19:51 20.12.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի […]
19:50 20.12.2018
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 06։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի մասնակի ամպուտացված վերքով, ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հարություն Կ.-ն և հայտնել, որ Զեյթունի տարածքում վայր է ընկել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 05։00-ին, Կորյունի փողոցում գործող կարաոկե ակումբի մոտ […]
19:39 20.12.2018
Ալբանիայի ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն այդ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Էդի Ռամայի ուղղությամբ հավկիթներ են նետել խորհրդարանական լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի սկզբից այս երկրում հազարավոր ուսանողներ զանգվածային ցույցեր են անցկացնում, փակում են Տիրանա քաղաքի փողոցներն ու կրթության նախարարության շենքին հարակից խաչմերուկները: Դրանց արդյունքում Ալբանիայի իշխանություններն […]
19:32 20.12.2018
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ գործակցությամբ, պարզել է՝ Աբովյան քաղաքի սպորտի և մշակույթի համալիր-կենտրոնի նախկին տնօրենը մի շարք ապօրինություններ է կատարել: Նախնական տվյալներով՝ 2013 թվականից մինչ 2016 թվականը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր մարզաձևերի համար քաղաքացիների տված վարձավճարները չի մուտքագրել հաստատության հաշվեհամարին: Ոստիկանության տեղեկացմամբ` տնօրենը յուրացրել է 16 մլն դրամ:
19:24 20.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին: Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա […]
19:15 20.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի […]
19:03 20.12.2018
Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հայազգի գործարար, միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի առանձնատանը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գրասենյակներում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պատճառը մեծ դատական գործն է, որով անցնում է ոչ միայն Էռնեկյանը, այլև մի շարք այլ գործարարներ, որոնք կասկածվում են կաշառքի միջոցով իշխանություններից իրենց բիզնեսների համար արտոնություն կորզելու մեջ։ Զառամյալ տարիքի […]
19:01 20.12.2018
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 101-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը: Վարկանշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից: Մեր հարևան Վրաստանի հավաքականը 89-րդ, իսկ Ադրբեջանինը 107-րդ տեղն է զբաղեցրել աղյուսակում:
19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]
18:42 20.12.2018
Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ: Փոխանցում […]
18:39 20.12.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուքի հերթական դեպքն է գրանցվել: Այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է օրենքի նախագիծ, որով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն պարտադրվում է անվան մեջ նշել Մոսկվայի պատրիարքարանին պատկանելու մասին, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել: «Որոշումն ընդունված է, մի՛ կռվեք»,- վիճաբանողներին է դիմել Ռադայի խոսնակը: https://twitter.com/ntvru/status/1075747767396524033
18:32 20.12.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում […]
18:28 20.12.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մի քանի ժամով Սանտա Կլաուս է դարձել, որպեսզի ուրախացնի Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում բուժվող երեխաներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ Օբաման բուժհաստատություն է գնացել առանց զգուշացնելու, ինչի արդյունքում մեծ ոգևորություն է առաջացրել այնտեղ գտնվողների շրջանում: «Ես պարզապես ցանկանում էի շնորհակալություն հայտնել բոլորին: Ես խոսեցի հրաշալի երեխաների […]
18:22 20.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, […]
18:19 20.12.2018
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ: Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ: […]
18:17 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ […]
18:10 20.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում թուրքական լրատվամիջոցներից մեկի լրագրողը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, ի՞նչ տեղ է տալիս նրան համաշխարհային պատմության մեջ։ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան լրագրողի հարցի, գովաբանել է Աթաթուրքին։ Նա հայտարարել է, որ Աթաթուրքի շնորհիվ Թուրքիան կարողացավ վերականգնել իր պետականությունը և ստեղծել ժամանակակից […]
18:01 20.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: «Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, […]
17:55 20.12.2018
«Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում այն շտաբը, որում փորձում են ղեկավարել ամբողջ աշխարհը: Եվ այն Մոսկվայում չէ»,- այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն հարցին, թե տարածված կարծիք կա, որ ինքը ցանկանում է ղեկավարել ամբողջ աշխարհը: Պուտինը շեշտել է, որ աշխարհը ղեկավարելու լուրջ նպատակներ ունի ԱՄՆ-ն: Ըստ ՌԴ նախագահի՝ աշխարհում ձևավորված […]
17:48 20.12.2018
ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ: Նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու է «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, […]
17:43 20.12.2018
«Սասնա ծռեր» խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ «Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության […]
17:40 20.12.2018
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]
17:38 20.12.2018
«Այն, ինչ դուրս է գալիս օրենքի շրջանակներից, արդեն անթույլատրելի է դառնում, և պետությունն այդ երևույթներին համապատասխան արձագանք պետք է տա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը՝ նկատի ունենալով բողոքի ցույցերն ու ակցիաները: Խոսելով Ֆրանսիայում տիրող իրավիճակից և հարցին, թե ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, Պուտինն ասել է, որ, իհարկե, առաջին […]
17:34 20.12.2018
Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություններ է տվել «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ընկերություններին: Այս մասին ասված է գործադիրի պաշտոնական կայքում: «Կառավարության որոշումներով բավարարվել են «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Սպայկա» ընկերությունը ներմուծվող […]
17:29 20.12.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով զերծ մնալ չարտոնված հավաքներից: «Հարգելի համաքաղաքացիներ, Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքի վրա: Սոցիալական կայքերում վերջին օրերին տեղեկություններ են տարածվում` 2018 թ. դեկտեմբերի 22-ին Մոսկվայում` դեսպանատան շենքի մոտ բողոքի ցույց անցկացնելու վերաբերյալ: Սրա հետ կապված` հիշեցնում ենք, որ ռուսական օրենսդրությամբ` հրապարակային միջոցառումներն անցկացվում են հաստատված կարգի […]
17:28 20.12.2018
Կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է։ 2000-ական թվականներին Ռուսաստանը հրաժարվեց դրանից, քանի որ այն ժամանակ այլ սոցիալական դրություն էր, և դա չէր կարելի անել, բայց վաղ թե ուշ այդ փոփոխությունը կատարվելու է։ Այս մասին այսօրվա ամենամյա ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի նախագահը։ Պուտինի խոսքերով՝ հիմա կյանքի միջին տևողությունն է աճել, աշխատողների քանակն էլ նվազում է, […]