17:26 20.12.2018
Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը: Վերջինիս որոշմամբ էլ երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը: Նրանք այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից: Թատրոնի […]
17:12 20.12.2018
Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի «Միջազգային բանկում»-ում գտնվող հաշիվի վրա: Այս մասին լրագրողը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: Նրա հաշվին մոտ 7 հազար ԱՄՆ դոլար գումար է եղել: Դա, ըստ լրագրողի, Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրված փոխատուցումն է: Բանն այն է, որ Խադիջա Իսմայիլովան 2013 թվականին ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ: Նրան տուգանել […]
17:08 20.12.2018
Միջազգային առևտրում դոլարի կիրառման ծավալները աշխարհում փոքր-ինչ նվազել են՝ 63 տոկոսից 62 տոկոս։ Բայց Ռուսաստանի համար այդ ցուցանիշը 69 տոկոս է, ինչը կապված է նավթի ու գազի արտահանման հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ մտադրություններ կան ԵԱՏՄ շուկայում դոլարից հրաժարվելու ուղղությամբ։ Դոլարից հրաժարվելու հարցը կապված է ոչ […]
16:59 20.12.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ մենք այդ պայքարում հասել ենք էական փոփոխությունների և լուրջ հարվածներ ենք հասցրել ԻՊ-ին Սիրիայի տարածքում»,- հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը նաև շեշտել է, կա ահաբեկչական խմբավորումների՝ այլ տարածաշրջաններ տեղաշարժի վտանգ: «Այդ տեղաշարժը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բոլորիս՝ […]
16:44 20.12.2018
«Համապատասխան ՀԿ-ների կողմից լինելու է պարտադիր պայման դիտորդական առաքելությամբ լինել բոլոր տուն-ինտերնատներում, իրականացնել մոնիթորինգ, արդյունքները ուղարկվելու են նախարարություն և քննարկվելու են բոլոր բացերը համապատասխան ընթացք տալու համար»,- դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի և […]
16:40 20.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պետական պարգևներ են ստացել: ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ, 19-րդ, […]
16:32 20.12.2018
Դեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնել է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի […]
16:32 20.12.2018
Առաջին տիկին Աննա Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և շնորհավորել տարեցներին գալիք Նոր տարվա կապակցությամբ: Տուն ինտերնատի 248 բնակիչների համար նաև անակնկալ նվերներ էին նախատեսված: Տոնական երգ ու պարից, բարեմաղթանքներից զատ, տարեցներին հայկական 3 ընկերությունների կողմից նվիրաբերվել է տեքստիլ արտադրանք: «Մոտենում են ամանորյա տոները. դա այն ժամանակահատվածն է, որ պետք […]
16:31 20.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ամուսնանալ և ում հետ: Պուտինը կատակել է, որ ինքը բոլոր նորմալ մարդկանց նման պետք է ինչ-որ մի փուլում մտածի և նման քայլ անի: -Իսկ դուք ամուսնացա՞ծ եք,- հարցին հարցով է պատասխանել Պուտինը, և ի պատասխան՝ լրագրողից ստացել է «Այո՛, […]
16:27 20.12.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին կատարվում է քննություն. «Ահազանգ ունենք, այս պահին խումբ է մեկնել դեպքի վայր, կատարվում է քննություն»:
16:20 20.12.2018
Ռուսաստանի նախագահի ամենամյա ասուլիսի ժամանակ քիչ առաջ հարց հնչեց Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Հայ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս է ընտրություններից հետո Ռուսաստանը վերականգնելու Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Պուտինը զարմացավ՝ իսկ ի՞նչ է պետք է վերականգնել։ «Մենք չունենք ոչ մի բան, որ քանդված լինի ու վերականգնման կարիք ունենա։ Մենք հավասար հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն […]
16:18 20.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուզիչ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ «զարդ է նվեր ստացել»: «Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը՝ որպես իրենից հիշատակ … Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում […]
16:08 20.12.2018
«Ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված՝ ես չգիտեմ, թե դա ինչ է: ԱՄՆ զորքերը 17 տարի է, ինչ Աֆղանստանում են և համարյա ամեն տարի ասում են, որ պատրաստվում են այդ տարածքից դուրս բերել իրենց զորքերը, բայց մինչև այժմ նրանք այնտեղ են»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ և հավելել, որ դեռևս […]
16:05 20.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել` արձագանքելով իր` Շվեյցարիա կատարած այցի վերաբերյալ հնչող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները և լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնև, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին: Եվ այսպես. 1. Գաղափարը: Ժնև […]
16:04 20.12.2018
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, որը վերջերս է մահացել, ավելի քան 10 տարի անանուն հովանավորել է ֆիլիպինցի մի երեխայի: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այս տեղեկությունը բացահայտել է քրիստոնեական բարեգործական՝ Compassion International կազմակերպությունը, որը ողջ աշխարհում օգնություն է ցուցաբերում աղքատ երեխաներին: Բարեգործական ընկերությունը լրագրողներին որոշ նամակներ է տրամադրել, որտեղ Բուշ ավագը գրում է 7-ամյա Թիմոթիին: Ավելի քան […]
16:03 20.12.2018
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ջահիթ Օզքանը խոսել է Թուրքիայում հայերի հանդեպ վերաբերմունքի ու երկու ազգերի միջև՝ իր տեսանկյունից առկա հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ինչպես հայտնի է, Թուրքիայում քիչ թվով հայեր չեն ապրում: Նրանք մեր քաղաքացիներն են, և թուրք ու հայ ազգերի միջև որևէ թշնամություն չկա: Բավական է […]
15:58 20.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին այսօր իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այլ մանրամասներ Պուտինը չհայտնեց:
15:55 20.12.2018
«Լուսաբանվում են քաղաքական նշանակություն ունեցող դատավարություններ, իսկ մարդիկ դրանցով կարծիք են կազմում ողջ դատական համակարգի մասին, ամբողջ իրավապաշտպանական համակարգի վերաբերյալ, ինչը չի արտացոլում իրական պատկերը»,- ասել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այսօր էլ դատական իշխանությունը խնդիրներ ունի. «Ես կարծում եմ, որ այսօրվա դատական իշխանությունների իրավիճակն ավելի վատն է, […]
15:20 20.12.2018
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է: Նա հիշեցրեց` իրենք հանձնարարական են ստացել առանց աշխատատեղերի կրճատման հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը կլինի շատ ավելի մատչելի, քան այլ գործարանների արտադրանքը: Նշված արդյունքին պետք է հասնեին սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: […]
14:55 20.12.2018
«Եթե երիտասարդներն իրենց քայլերի համար պատասխանատու են համացանցից դուրս, ապա պետք է պատասխանատու լինեն նաև համացանցում,- ՌԴ-ում համացանցի վրա ճնշումների և երիտասարդությանը պետության դեմ լարելու թեմայի շուրջ խոսելիս ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Անդրադառնալով ռեփերիների հետ եղած կոնֆլիկտին՝ Վլադիմիր Պուտինը լրագրողի հետ համաձայնեց և ասաց, որ անիմաստ էր նրանց ձերբակալելը, […]
14:43 20.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը: Նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 […]
14:34 20.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատանքի համար խոչընդոտներ չեն ստեղծի քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը և Պետրոս Իսրայելյանը, որոնք արդեն ազատության մեջ են: «Իհարկե ոչ, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ և ոստիկանության համար, միևնույն է, ազատվել է ա՞յս, թե՞ մյուս նախկին դատապարտյալը: Մենք բոլորի նկատմամբ այս պահին էլ ունենք […]
14:33 20.12.2018
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին մեկնաբանել է Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ հաղթանակ տանելու մասին հայտարարություններ անելը վաղաժամ է: «ԻՊ»-ն հիմա թուլացել է, ինչպես երբեք, բայց այն դեռ չի ջնջվել երկրի երեսից»,- ասել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]
14:28 20.12.2018
Միջազգային սկանդալներ կան այժմ Սկրիպալների գործով, Huawei ընկերության ղեկավարներից մեկն է ձերբակալվել և օգտագործվում որպես պատանդ ամերիկա-չինական առևտրային պատերազմում։ Կարո՞ղ է Ռուսաստանն էլ նման որևէ մեկին մտացածին մեղադրանքով ձերբակալել՝ որևէ այլ մեկի հետ հետո փոխանակելու նպատակով։ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսի ժամանակ այսպիսի հարց տվեց լրագրողներից մեկը։ Ռուսաստանի նախագահն ի սկզբանե հերքեց այդ տարբերակը․ «ակն ընդ […]
14:24 20.12.2018
Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել համաներումը հանցագործությունների թվի աճի մասով: «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ձեզ ասել, բայց կան այնպիսիները, որ արդեն կրկնակի հանցագործություն են կատարել: Մի քանի օրից կավարտվի տարին, և հունվարին մենք կհրավիրենք ձեզ և այն մտահոգությունը, որը կա թե՛ ձեր […]
14:18 20.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ Սահմանադրության և ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: «ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս […]
14:12 20.12.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն՝ հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Այս մասին Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ռուսական գազի գնի հետ […]
14:06 20.12.2018
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեղափոխության օրերին կարմիր բերետավորների կողմից մեքենա կոտրելու գործը ընթացքի մեջ է, իսկ վնասը կփոխհատուցվի: Խոսելով ճանապարհային տուգանքների ավելացման մասին՝ ոստիկանապետը նշեց, որ մայիս ամսին մի փոքր զգոնությունը թուլացնելուց հետո որոշ վարորդներ ավելի լկտի էին սկսել վարել ավտոմեքենաները. «Մենք իրավասու չենք՝ եղել է տուգանք և այդ տուգանքը […]
14:00 20.12.2018
Նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել և այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա սադրանք էր, թե՞ ոչ, պատասխանեց, թե հասկանալի է Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը, քանի որ այնտեղ ընտրություններ են սպասվում: «Ես նկատի ունեմ՝ գործող նախագահի վարկանիշի բարձրացման համար է արվել: Եվ […]
13:52 20.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կառավարության՝ դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ համայնքային ճանապարհների հետ կապված նրա հանձնարարականը ստացել են, գնացել և ստուգել են, և առաջիկայում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու: Արշակյանն ասաց, որ որակի առումով խնդիրներ կան: «Ընդհանրապես այս տարի աննախադեպ չափի և քանակի պահումներ ենք իրականացրել […]