13:51 20.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան մարդիկ, որոնք փորձում են «ցեխ շպրտել» ոստիկանության վրա. «Քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-ինչ բան է փոխվել, ես ասում եմ, որ ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում: Ինչքան օգտատերեր կան, որ ոստիկանության բարեխիղճ ծառայության մասին նյութեր են դրել: Ես ազատել եմ անբարեխիղճ […]
13:49 20.12.2018
Իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ ՀՀ բնապահպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրականացվող գործողությունների շրջանակներում բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ […]
13:47 20.12.2018
ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Կոտայքի մարզպետարաններին ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գումարը հատկացվելու է մանկապարտեզների, դպրոցների ջեռուցման, համայնքի տնտեսական և սոցիալական կարիքները հոգալու համար: Նա նշեց, որ ընթացիկ աշխատանքները […]
13:42 20.12.2018
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել, սակայն այն տեղի չունեցավ: Գրիգորյանն ասաց, որ ինքն այն հոգեվիճակում չէ, որ կարող է ասուլիս տալ: Նա չպատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին և խոստացավ ավելի ուշ հանդես գալ ասուլիսով: Գրիգորյանը լրագրողներին առաջարկեց զրուցել off the record ձևաչափով, ինչին ԶԼՄ ներկայացուցիչները համաձայնեցին: Մարկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ […]
13:30 20.12.2018
Այսօրվանից ARM TVs բջջային հավելվածը հասանելի կլինի միայն բաժանորդագրված օգտատերերին: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում «Շանթ» ՀԸ մշակած հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Արդեն հայտնել ենք, որ հավելվածի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես վերջին օրերին, աննախադեպ աճ է գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ հայաշատ այլ երկրներում: Մեր մոսկովյան գործընկերները ռուսաստանաբնակ հայերի հետ շփումներում պարզել են, որ շատերի համար ARM TVs […]
13:17 20.12.2018
Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարվա 10 ամիսներին կազմել է 1,7 տոկոս, իսկ ամբողջ տարվա տվյալներով՝ կլինի 1,8 տոկոս։ Այս խոսքերով Ռուսաստանի նախագահն այսօր սկսեց իր ամենամյա մեծ ասուլիսը։ Վլադիմիր Պուտինը նշեց ևս մի քանի տվյալներ ու ասաց, որ այս տվյալները ամենաթարմն են այս պահին։ https://www.youtube.com/watch?v=vLL4bBbmgE4
13:12 20.12.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն արձագանքել է 2019թ. հունվարի 1-ից գազի թանկացման վերաբերյալ տեղեկություններին և դրա հետ կապված մամուլի հրապարակումներին: «Հարգելի՛ ընկերներ Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. • Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: • ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի […]
13:08 20.12.2018
ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել […]
13:01 20.12.2018
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]
12:55 20.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հայտարարեց, որ փոփոխություն է կատարվելու ուռուցքաբանության ոլորտում, այն է` վերացնելու է վիրահատությունների համար տրվող համավճարը: Թորոսյանի խոսքերով` մինչ այժմ պետությունը փոքր համավճար էր տալիս, ասում «պետպատվեր», օրինակ` 100 հազար դրամ տալիս էր պետությունը, իսկ 400 հազար դրամ` քաղաքացին, սակայն կոչվում էր պետպատվեր: «Ստացվում էր` մի […]
12:53 20.12.2018
Արցախյան հակամարտության բանակցության առումով հայկական կողմը չի պակասեցրել վճռականությունը, իսկ Ղարաբաղի անվտանգությունը և կարգավիճակը մեզ համար առաջնային են: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Խոսնակն ասաց, որ կարգավիճակն ու անվտանգությունը փոխկապակցված են, հետևաբար, մեկն առանց մյուսի չի կարող լինել: Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում կարգավիճակ` ինքնավարությո՞ւն, թե՞ ինքնորոշում: Աննա Նաղդալյանը […]
12:52 20.12.2018
ՀԱՊԿ շրջանակում մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ կառույցի արդյունավետությունն ավելի համապարփակ լինի, հետևաբար, դեռևս չենք կարող կարծիք հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուի մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ քանի դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում չի կայացվել, վաղ է պաշտոնական Երևանի դիրքորոշումների մասին խոսելը: […]
12:46 20.12.2018
Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինն, որը «Տանը մենակ» ամանորյա ֆիլմի գլխավոր դերակատարն է, նկարահանվել է տեսահոլովակում՝ հիմնված հայտնի ֆիլմի մոտիվների վրա: Հոլովակը հայտնվել է Google-ի YouTube-յան պաշտոնական ալիքում: 28 տարի անց 38-ամյա դերասանը կրկնում է սիրված ֆիլմի «պաշտամունքային» տեսարանները: Տեսահոլովակը նկարահանվել է Google-ի «ձայնային օգնականի» գովազդի համար: Կալկինն, որն այս անգամ արդեն մեծացած Քևին Մաքքալիստի դերում է, […]
12:41 20.12.2018
Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է անտառապահներին հատուկ հանդերձանք տրամադրել: «Անտառային կոմիտեին տրամադրված գումարների՝ 37.2 մլն դրամի տնտեսման հաշվին առաջարկում ենք դրանք փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` որպես ընթացիկ ծախսեր: ՊՈԱԿ-ը կառավարում է 342 հազար հա տարածք` 19 անտառտնտեսությունների միջոցով, պահպանության գործառույթն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, […]
12:38 20.12.2018
Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարդ խնդիրներ է ստեղծում: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ զենքի մատակարարումը սպառնալիք է, և դրա մատակարար երկրները պետք է մտածեն այդ մասին: Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է, և դա պետք է հաշվի առնեն երկրների ղեկավարները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ […]
12:36 20.12.2018
Խորհրդարանական ընտրությունից հետո ՀՀ ԱԳՆ-ում սպասվող փոփոխությունների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտարարեց, որ դիվանագիտական ծառայությունում փոփոխությունները ռոտացիոն կարգով են արվում, ինչը բնական է: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում կլինեն լուրջ փոփոխություններ, փոխնախարար Շավարշ Քոչարյանը կզրկվի պաշտոնից, Աննա Նաղդալյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ և […]
12:33 20.12.2018
ՀՀ-ում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են հայ փորձագետները, հետևաբար դրանք չեն կարող սպառնալիք լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ռազմական գործոնին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք բացառապես քաղաքացիական են, և ՀՀ-ն որևէ երրորդ երկրի […]
12:31 20.12.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող սարքերի վերաբերյալ (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ և այլն): Ընդունված որոշմամբ՝ հնարավորություն է ընձեռվում պետական բյուջեի միջոցով տրամադրվող բոլոր աջակցող սարքերը […]
12:29 20.12.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։ «Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու […]
12:15 20.12.2018
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել, հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: Ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում: Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի […]
12:10 20.12.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, խիստ էմոցիոնալ բնույթով ու պատասխանների մշտական ընդհատումներով պայմանավորված, եղել է թերասվածություն, ինչի համար էլ ռուսական կողմն ավելի ուշ տեղադրել է սղագրություն՝ բոլոր պարզաբանումներով։ Այս մասին երեկ անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պատասխանել է այն հարցին, որը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվելիք […]
11:48 20.12.2018
ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալ» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156930697550421&set=a.386217890420&type=3 Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար […]
11:46 20.12.2018
Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]
00:42 20.12.2018
Կոլումբացի հայտնի գեղանկարիչ Մաուրիսիո Բենիտեսը սվարովսկի քարերով կերտել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս»-ի դարպասին գոլ ուղարկելու պահի պատկերը: Այս մասին հայտնում է strana.ua-ն: Հաղորդվում է, որ պատկերում Ռոնալդուն մկրատաձև գոլ է խփում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «նկարի» ստեղծման համար նկարչին ներկեր ու վրձիններ պետք չեն եկել: Դրանց փոխարինման են եկել գունավոր թանկարժեք քարերը: Նշենք, որ հեղինակից բացի՝ […]
22:22 19.12.2018
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության պայմանագիրը հիմնական փատսաթուղթ էր, որի վրա կառուցվում էր հարաբերությունների ամբողջ համակարգը, դա ուղենիշ էր համագործակցության բոլոր տեսակների համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից այդ պայմանագրի խզումը։ «Կիևի կողմից այդ պայմանագրի խզումը մեծ սխալ է, որը, անկասկած, կունենա սոցիալական, տնտեսական, հումանիտար ու այլ […]
20:54 19.12.2018
Ռուսաստանը բացատրությունների է սպասում Վրաստանի և ԱՄՆ կառավարություններից, թե ինչով է զբաղվում ռուս-վրացական սահմանին՝ Վրաստանի հատվածում գտնվող բիոլաբորատորիան։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Մինչ այդ, Լուգարի անվան լաբորատորիան աղմուկի պատճառ էր դարձել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե այնտեղ կարող են […]
20:40 19.12.2018
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում Ղարաբաղի հետ կապված խոսակցություններում միշտ ու ամեն տեղ բոլորն այդ հարցի մասին խոսում են Մադրիդյան սկզբունքների լեզվով: Ուրիշ սկզբունքներ գոյություն չունեն»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԼՂ վերաբերող հայտարարությանն անդրադառնալով՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը շեշտել է, որ միշտ նման […]
20:22 19.12.2018
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 4 զեբր փախել է կրկեսից և մի քանի ժամ շրջել քաղաքով մեկ, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ ոստիկանները հատուկ օպերացիա են կազմակերպել կենդանիներին գտնելու համար: Բոլոր զեբրերին հաջողվել է բռնել, սակայն նրանցից մեկը սթրեսից սատկել է: Տուժել է նաև ոստիկանության աշխատակիցներից մեկը. զեբրը նրան հարվածել է սմբակով: