TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Հայդի Քլումն անհաջող պտույտից հետո ընկել է բեմի վրա

20:15 19.12.2018

Գերմանացի հայտնի մոդել Հայդի Քլումը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ընկել բեմի վրա: Մոդելն իր Instagram-ում հրապարակել է արխիվային տեսանյութ, որը արվել է 2016թ-ին.: Տեսանյութում նա երգում ու պարում է «Ամերիկայի տաղանդը» շոուի մասնակցի հետ: Պարելու ժամանակ մոդելն անհաջող շրջվել է ու ընկել: https://www.instagram.com/p/BriV8snDSS1/?utm_source=ig_embed  

̰
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:09 19.12.2018

2018թ. դեկտեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:  Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են  փոխանակել ոլորտում առկա ներուժի և […]

̰
Ջնջել ենք Հայաստանի և սփյուռքի միջև սահմանը. Նիկոլ Փաշինյան

20:03 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից:  «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]

̰
Լուկաշենկոյին հատուկ է նման լեքսիկոնը. Ալեքսանդր Իսկանդարյան

20:02 19.12.2018

«Նա այնքան էլ քաղաքավարի չէր խոսում: Լուկաշենկոն հայտնի է նրանով, որ հրապարակային վայրերում ժամանակ առ ժամանակ խոսում է բավականին կոշտ՝ պաշտպանելով իր երկրի շահերը: Բավական հաճախ են լինում նրա հետ կապված նմանատիպ սկանդալներ, և նա հաճախ է նման դեպքերի համար օգտագործում հրապարակային ռեսուրսը»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադառնալով՝ ասել է […]

̰
Հայաստանը նախատեսում է ավելի շատ գազ ներկրել Իրանից. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

19:56 19.12.2018

Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]

̰
Միրզոյանը կառաջադրվի ԱԺ նախագահ, Նազարյանը՝ փոխնախագահ․ տեղեկությունները հաստատվեցին

19:49 19.12.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին ինքը՝ Նազարյանը քիչ առաջ ասել է լրագրողների հետ զրույցում։

̰
Պարզաբանում Վարդենիսի տարածաշրջանում սոճիների ապօրինի հատումների վերաբերյալ

19:48 19.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը 19.12.2018թ. թողարկման մեջ լուր էր հրապարակել, որում ենթադրություն էր արվում Վարդենիսի տարածաշրջանում սոճիների ապօրինի հատումների վերաբերյալ։ Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը ճշտելու համար «Սևան» […]

̰
Հայտնի է դարձել է, թե ինչու է Եղիսաբեթ Երկրորդը քննադատել Քեյթ Միդլթոնին

19:45 19.12.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը  քննադատել է և այնքան էլ լավ տպավորություն չի ստացել արքայազն Ուիլյամի կնոջից՝ Քեյթ Միդլթոնից, երբ նա առաջին անգամ մուտք է գործել թագավորական ընտանիք, հայտնում է Express-ը՝ վկայակոչելով թագավորական փորձագետ Ֆիլ Դամփյերին: Ի տարբերություն Մեգան Մարքլի, որը ունեցել է բուռն սիրավեպ արքայազն Հարրիի հետ, Քեյթը տարիների ընթացքում է ծանոթացել թագավորական ընտանիքի և […]

̰
ՀՌԱՀ-ը կոչ է անում «Կենտրոն» ՀԸ ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները և չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի

19:30 19.12.2018

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես «Էպիկենտրոն» և«Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին՝ օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ […]

̰
Երևանի 2019թ. բյուջեով 45 մլն դրամ կհատկացվի դրոշների տեղադրման համար

19:30 19.12.2018

Երևանի 2019 թ. բյուջեի նախագծով «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսվել է 154,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում առկա սիզամարգերում ոռոգման ապահովման համար՝ հիմք ընդունելով սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման համար: Ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ու ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգում  ծրագրերով նախատեսվել է 4,031,000.0 […]

̰
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Վրաստանի ոստիկանության տարածքային ստորաբաժանում

19:29 19.12.2018

Շարունակվում է ՀՀ ոստիկանության պատվիրակության պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դրա շրջանակում, դեկտեմբերի 19-ին հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության 112 արտակարգ իրավիճակների և օպերատիվ արձագանքման կենտրոն: Կենտրոնի ղեկավարությունը հակիրճ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները, ստեղծման ու կայացման պատմությունը: Ծառայությունը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականին: 112 հեռախոսահամարը գործում է […]

̰
Մարկ Գրիգորյանն ազատվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից. Հեռուստառադիոընկերության խորհուրդ

19:19 19.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից քիչ առաջ տեղեկացրել են, որ Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրել է խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի […]

̰
Կարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ֆինանսապես աջակցել պոլսահայ դպրոցներին

19:05 19.12.2018

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել ֆինանսապես աջակցել պոլսահայ դպրոցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Փայլանը կոչ է արել հստակեցնել հայերի և այլ փոքրամասնությունների դպրոցների կարգավիճակը, քանի որ, չնայած Լոզանի պայմանագրին, որով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին տրվում է համայնքային դպրոցներ […]

̰
Բոլորը բոլորի դեմ․ որ ուժը որ մրցակցի դեմ որքան հակաքարոզչություն է իրականացրել. բացահայտել է հետազոտությունը

19:00 19.12.2018

Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նախընտրական շրջանի հրապարակումների ուսումնասիրություն է իրականացրել առցանց 6 լրատվամիջոցի և քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերում։ Դրա արդյունքում պարզել է, թե որ ուժերը որ «հակառակորդների» դեմ են հակաքարոզչություն իրականացրել ավելի շատ։ Հետազոտության արդյունքներն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացնելիս կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշել է, որ պայքարում էին «բոլորը բոլորի դեմ»։ Բաղդասարյանի խոսքերով՝ իրար դեմ […]

̰
Բողոքի ակցիա` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների

18:56 19.12.2018

Ազատության հրապարակում այսօր` դեկտեմբերի 19-ին, կայացավ բողոքի ակցիա: Այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմ էր: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատել Ռոբերտ Քոչարյանին: Ակցիայի հարթակից Հայկազ Մակարյանը նշեց, որ երկրորդ նախագահի կողմնակիցների ցանկացած երթի պետք է տրվի ադեկվատ պատասխան: Նա նաև նշեց, որ սոցկայքերում, մամուլում հայհոյախառն բառեր օգտագործող, դիմացինին վիրավորող ցանկացած անձի պետք է […]

̰
Ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներն իսպանացի հայտնի մարզչի հետ համագործակցությունից

18:50 19.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը և հարձակվող Տիգրան Բարսեղյանն այսօր՝  դեկտեմբերի 19-ին, ներկայացրել են իրենց սպասելիքներն իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ համատեղ աշխատանքից: Հիշեցնենք, որ նա հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի […]

̰
Հարցաքննվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ. դատախազության պարզաբանումը Գյումրիում սպանված կնոջ գործի վերաբերյալ

18:42 19.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել Գյումրիի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ. «Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի […]

̰
Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը. Աշոտյան

18:28 19.12.2018

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ […]

̰
Քննարկվել է առողջապահության ոլորտում «Հայկական գենոմ» նախագիծը

18:25 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է.  «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների […]

̰ ̰
ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ

18:19 19.12.2018

Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։ Նախատեսվում է, որ […]

̰
Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները ՀՀ-ից շատ մեծ են. Մխիթար Հայրապետյան

17:48 19.12.2018

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է 18-35 տարեկան հայազգի ձեռներեցների համար նախատեսված «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ և ելույթ ունեցել. «Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ են: Երկու օր առաջ իմ ունեցած ելույթում ես ասացի, որ նախկինում՝ տարիներ շարունակ, Հայաստանը ունեցել է միակենտրոն, բացառապես հայաստանակենտրոն մոտեցում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով Սփյուռքին: Այսօր ես […]

̰
Մենք ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը. Փաշինյանը՝ «Ներուժի» մասնակիցներին

17:36 19.12.2018

«Մենք հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել ու չսպասել ինչ-որ մեկի անելիքին: Հետևաբար, սա է այն առանցքային տրամաբանությունը, որը մենք այսօր փորձում ենք ՀՀ-ում գործարկել, մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել, որ սպասելու փոխարեն […]

̰
Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից

17:35 19.12.2018

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հանրային ռադիոյից: Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պահանջում էին Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Նրանք գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն էին տարածել: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականի հունիսին:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագրի մասնակիցների հետ

17:34 19.12.2018

«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագրի մեկնարկի առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մասնակիցների հետ: Ինտերակտիվ ստարտափ քառօրյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին: Ծրագրին մասնակցում են 7 տասնյակի հասնող ստարտափեր, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի մասնագետների ու ձեռներեցների համար: Հաղթողների համար նախատեսված է 15 միլիոն դրամ մրցանակային […]

̰
Վաղվանից հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել` ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով

17:25 19.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ վաղվանից արդեն հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել, սակայն որոշակի պայմաններով: «Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով: Աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի […]

̰
Մեկնարկել է Հասմիկ Սարգսյանի բողոքի քննությունը ՀՔԾ որոշման դեմ

17:22 19.12.2018

Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ներկայացրել են 4000 դրամ գողության համար հինգ տարվա դատապարտված Հասմիկ Սարգսյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության որոշման և գլխավոր դատախազությամբ «վավերացրած» հսկողությունն իրականացած դատախազի որոշման դեմ: Իրավապաշտպաններն ասացին, որ Սիսիանի ոստիկանների […]

̰
Facebook-ը հերքում է օգտատերերի անձնական տվյալները վաճառելու մասին տեղեկությունները

17:18 19.12.2018

Facebook ընկերությունը հերքում է ամերիկյան մամուլում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց՝ սոցցանցի ղեկավարությունն այլ ընկերություններին է փոխանցել օգտատերերի անձնական տվյալներ, մասնավորապես՝ ընկերների ցանկեր, նամակագրություն։ Այս մասին ընկերության բլոգում գրել է ընկերության ներկայացուցիչներից մեկը։ Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ սոցցանցի հաճախորդներից են եղել Amazon, Spotify, Netflix և այլ խոշոր ընկերություններ։ Facebook-ի բլոգում արված գրառման համաձայն՝ այս ընկերություններին օգտատերերի […]

̰
ԻՊ-ի զինյալները մի քանի ամսում շուրջ 700 մարդ են սպանել

17:16 19.12.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները 700 պատանդի են սպանել Սիրիայում, հայտնել են արևմտյան լրատվամիջոցները: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանդները պահվել են Սիրիայի ու Իրաքի սահմանային հատվածներում: Այստեղ մոտավոր հաշվարկով շուրջ 1300 պատանդ է պահվել, նրանց կեսից ավելին սպանվել է մի քանի ամսում: Ներկա պահին խմբավորման անդամները շարունակում են վերահսկել Եփրատի արևելյան հատվածը:

̰
Մեկնարկել է «Ապրող ծառ» ծրագիր-նախաձեռնությունը

17:07 19.12.2018

Երևանի Կենդանաբանական այգին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կրկին իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Երևանի Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նշվում է՝ ամեն տարի, Ամանորին ընդառաջ, Հայաստանի անտառներն ավելի են նոսրանում եղևնիների և սոճիների ապօրինի հատումների հետևանքով: Բնական […]

̰
BACK_TO_TOP