13:08 19.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, տեղեկացնում է Armtimes.com-ը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ Նավասարդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ թատրոնի ներսում մրցակիցներ […]
13:04 19.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, […]
13:01 19.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձում է ծխախոտի և խմիչքի ապօրինի շրջանառությունը կանոնակարգել մակնշման միջոցով: Ղազախստանի կառավարության առջև խնդիր է դրվել՝ առաջիկա 3 տարում նվազեցնել ստվերային տնտեսությունը՝ մինչև 40 տոկոս: Ղազախստանի խորհրդարանի՝ Մեջլիսի նիստի ընթացքում Ղազախստանի ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը ներկայացրել է, թե մակնշումն ինչպես կարող է ազդել Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի ապօրինի շրջանառության վրա: Այս մասին […]
12:53 19.12.2018
Ընտրարշավի ընթացքում ատելության խոսքի ծավալների մասին հրապարակումներն ու ելույթներն ավելի շատ են եղել, քան իրական դեպքերը, երբ արձանագրվել է ատելության խոսք: Այսպիսի եզրակացության է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ նոյեմբերի մեկից ուսումնասիրելով նախաքարոզչական ու պաշտոնական քարոզչության ընթացքը: Այսօր ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ պետք է տարբերակել սև փիառն ու կոշտ […]
12:52 19.12.2018
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում ելույթ է ունեցել «Հայ-իրանական կապեր, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով, անդրադառնալով նաև ամերիկյան ճնշմանը՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ: «ԱՄՆ-ը բանակցություններ է վարել Հայաստանի հետ՝ Հայաստան-Թեհրան հարաբերությունների առնչությամբ, և նրանք հասկացել են, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- Արտաշես Թումանյանի խոսքերն է մեջբերել Iran Daily գործակալությունը: Իրանում ՀՀ դեսպանը […]
12:42 19.12.2018
Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos): Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, […]
12:41 19.12.2018
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նոյեմբերի մեկից սկսած հետևել է նախընտրական քարոզչության անցկացմանը լրատվամիջոցների և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Առաջին փուլը եղել է մինչքարոզչական փուլը, ապա պաշտոնական քարոզարշավի շրջանները: Ֆեյսբուքյան էջերն ընտրելիս կենտրոնը կիրառել է տարբեր մոտեցումներ՝ կուսակցության ղեկավարինը կամ ղեկավար կազմից մեկ-երկու էջ, ինչպես նաև քաղաքական ուժերի էջերը: Իսկ դիտարկված լրատվամիջոցները եղել են վեցը՝ 1in.am, news.am, tert.am, […]
12:36 19.12.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]
11:54 19.12.2018
Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կուլիկովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրում՝ քննարկման ժամանակ, ջրով լի բաժակը նետել է լեհ փորձագետ Յակուբ Կորեյբայի ուղղությամբ, որը խանգարում էր նրան խոսել: Կորեյբան կարողացել է խուսափել բաժակի հարվածից: Կուլիկովը նաև հայտարարել է, որ միտումնավոր է բաժակը հատակին նետել: Սոլովյովը հաղորդման ժամանակ նաև դիմել է Կորեյբային՝ խնդրելով չընդհատել քննարկման մյուս մասնակիցներին: «Եթե […]
11:49 19.12.2018
Մեքսիկական Տաբասկո նահանգի Վիլյաէրմոսա քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկները, ովքեր պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց, պատանդ են վերցրել նահանգապետ Արտուրո Նունեսայի կնոջը: Ինչպես հաղորդում է Universal պորտալը, Մարտա Լիլիա Լոպեսը, որը ղեկավարում է տեղի ընտանեկան զարգացման կենտրոնը, ավելի քան 6 ժամ պատանդ է մնացել բժիշկների մոտ: Նա ազատագրվել է տեղի ոստիկանության ուժերով: Կինը չի տուժել: Բողոքողները նաև կոտրել […]
11:40 19.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութ սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հագուստ գողանալ, սակայն իր […]
11:28 19.12.2018
Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը գերազանցել է մրցակցին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սոնա Ասատրյանը ևս հաղթել է, Արմինե Բաբայանն էլ պարտություն է կրել: 7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը առաջատարից հետ է մնում […]
00:50 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբոլգում կոչ է արել երկրի Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներին կարդալ The Wall Street Journal-ի նոր համարը, որպեսզի խուսափեն հերթական սխալից: Նրա խոսքերով՝ համակարգի աշխատակիցները պետք է թույլ չտան, որ շուկան դառնա ավելի վատը: Ինչպես նաև հորդորել է չհետևել «անիմաստ թվերին»: Թրամփը հույս է հայտնել, որ պահուստային համակարգի աշխատակիցները կկարդան հոդվածը, որում […]
00:28 19.12.2018
Twitter սոցիալական կայքը հայտարարել է, որ հետադարձ կապի հետ կապված խնդիրը վերացրել է: Այդ խնդրի պատճառով կողմնակի անձինք կարողանում էին հասանելիություն ստանալ օգտատերերի հեռախոսահամարների կոդերին և իմանալ, թե որ երկրի քաղաքացի են: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թերությունները բացահայտել են նոյեմբերի 14-ին և մեկ օրվա ընթացքում վերացրել: Twitter-ում հերքել են տարածված տեղեկատվությունը, թե այդ խնդրի պատճառով […]
00:10 19.12.2018
Tesla ընկերության գլխավոր դիզայներ Էնդրյու Կիմը ազատվել է աշխատանքիցն՝ միանալով Apple ընկերության թիմին: Այս մասին հաղորդում է The Verge պարբերականը: «Էնդրյու Կիմը այն դիզայներն է, որը աշխարհին հայտնի դարձավ Microsoft-ի ֆոնային դիզայնը փոխելուց հետո: Այժմ նա թողել է իր պաշտոնը Tesla-ում և միացել Apple-ի թիմին»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: Այս տեղափոխությունը շատերին կասկածի տեղիք է տվել։ Ոլորտի […]
00:02 19.12.2018
Ուկրաինայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է նոր պետական ծովային դոկտրինը, որը ենթադրում է Ուկրաինայի դիքերի ամրապնդում Ազովի և Սև ծովերում մինչև 2035 թ․, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանին: «Նոր դոկտրինը պետք է ուժեղացնի Ուկրաինայի դիրքերը Սև և Ազովի ծովերում, Կերչի նեղուցում՝ հաշվի առնելով ՌԴ-ի գործողությունները որպես ագրեսոր երկիր: Նորացված ծովային դոկտրինը դա […]
23:54 18.12.2018
Չինաստանում Խոու անունով գողը կուլ է տվել նեֆրիտե վզնոց, որը բաղկացած է եղել 40 հուլունքից և արժեցել է մոտ 1.5 միլիոն դոլար, հաղորդում է The Siver Post-ը: Ցզեյան քաղաքում 49-ամյա տղամարդն իր ընկերուհու հետ միասին մի քանի օր անընդմեջ այցելել է ոսկեղենի խանութ՝ ձևանալով վզնոցի գնորդ: Օրեր առաջ տղամարդը մտել է խանութ և հայտարարել, որ ցանկանում […]
23:03 18.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը այցելել է Վրաստան: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում: Ծառայության պատասխանատուները, ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն են հայտնել իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրել են ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է: Պարեկային […]
22:25 18.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ […]
21:37 18.12.2018
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայաստանում ձկան որսի համար սահմանված արգելքի խախտումներին, դրա հետևանքով ձկնապաշարի նվազմանն ու ու ձկան շուկայում առաջացած իրավիճակին: Ի պատասխան ձկնավաճառնեորի այն պնդմանը, թե ձկնորսություն թույլատրված է կատարել մինչև դեկտեմբերի 20-ը՝ մասնագետն ասել է, որ վերջին մի քանի տարիներին […]
21:00 18.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ախուրյանի, Արագածի, Մեղրիի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայտնի է, որ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Կապան-Քաջարան ճանապարհահատվածում […]
20:50 18.12.2018
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
20:23 18.12.2018
Հայաստանում ձկան բացարձակ թալան է: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Ես ուրիշ ձևով չեմ կարող դա անվանել, և ոչ մի հսկողություն չկա, ցավոք սրտի»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ իրենց մասնագիտական խումբը հետազոտություններ է կատարում՝ պարզելու համար Հայաստանում առկա ձկան պաշարների ծավալը: Ըստ այդմ՝ մասնագետի՝ ավելի […]
20:02 18.12.2018
Մոտ 2 շաբաթ է մնացել մինչ Ամանորը: Ի՞նչ կարելի է հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են առավել թրենդային գալիք տարի, ի՞նչ աքսեսուարներ է նախընտրելի կրել դեղին խոզի տարում: Այս ամենի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ: «Սովորաբար ոճաբաններն ուրիշ խորհուրդներ են տալիս, իսկ աստղաբանները՝ ուրիշ, բայց այս տարի բավականին համընկավ, որովհետև նորաձևության մեջ, […]
19:50 18.12.2018
54-ամյա Մոնիկա Բելուչին հանդիպում է 36-ամյա նկարիչ Նիկոլյա Լեֆևրի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Voici հանդեսը: Պապարացիներին հաջողվել է զույգին միասին լուսանկարել: Մոնիկա Բելուչիի անձնական կյանքի մասին նախկին ամուսնուց՝ Վենսան Կասելից, բաժանվելուց հետո գրեթե տեղեկություն չկար: Բելուչին և Կասելը բաժանվել են 5 տարի առաջ և այս հինգ տարում Վենսանն արդեն հասցրել է կրկին ամուսնանալ, բայց […]
19:46 18.12.2018
«Անցումային արդարադատությունը» չի կարելի օգտագործել առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու արտակարգ ռեժիմի միջոցով»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով «անցումային արդարադատության» խնդրին: Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ իշխանություններն օգտագործում են ժողովրդական ընդվզումներն անմեղության կանխավարկածը շրջանցելու համար. «Ժողովուրդը միշտ ցանկանում է իրադարձություն: Ժողովուրդը չի պատկերացնում, որ անձին […]
19:41 18.12.2018
Խոսքը ոչ թե արգելք դնելու (քանի որ արգելքն արդեն սահմանված է-խմբ.), այլ հսկողությունն ուժեղացնելու մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ խոսելով Հայաստանում ձկնագողության հետևանքով առաջացող պաշարների նվազումը կանգնեցնելու ճանապարհներից: «Ձվադրման շրջանում հսկողությունն ուժեղացնելու մասին է խոսքը: Նախարարությունից դիմեցին, որ մենք […]
19:30 18.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մեր գաղափարախոսության հիմնական քարը այն է՝ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է լինի մարդկանց երջանիկ դարձնելու արվեստի մեջ: Մենք հենց առաջին իսկ օրվանից նշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական համակարգի առողջացմամբ զբաղվել»: Անդրադառնալով «անցումային արդարադատությանը»՝ Տարոն Սիմոնյանը […]
19:24 18.12.2018
2018թ. տարեսկզբին Հայաստանի քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%: 2017թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկից: Ըստ կոմիտեի տվյալների` Հայաստանում բնակչության միջին տարիքը 2017-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց […]