16:27 18.12.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին» բանաձևը, թեև 19 պետություն, որոնց թվում է եղել Հայաստանը, դեմ են քվեարկել այդ համաձայնագրին։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի դրանից՝ բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից […]
16:09 18.12.2018
Արցախում շաբաթ օրը տեղի ունեցած դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով երրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի […]
15:52 18.12.2018
Մեկ շաբաթից աշխարհի բնակչության մի մասը տոնելու է Սուրբ Ծնունդը: 1tv.ge-ի հաղորդմամբ` Լապլանդիայում գտնվող Սանտա Կլաուսի գյուղում, տարվա այս ժամանակահատվածում հավաքվում են բազմաթիվ մարդիկ: Առանձնահատուկ բազմություն է գյուղի փոստի տարածքում, այստեղ են հավաքվում Սանտային նամակ ուղարկելու ցանկացողները: Սանտան ողջ աշխարհից օրական ստանում է մոտ 30 հազար նամակ: Բացի դրանից՝ Սանտան ավանդաբար դիմում է բնակչությանը: 2018 […]
15:30 18.12.2018
Խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան ու բազմատեսակ է և՛ ծագումնաբանության, և՛ պատկերացումների առումով, ինչը նշանակում է, որ այդ ուժի ներսում շատ տարբեր հոսանքներ ու շարժումներ կան, ինչը նշանակում է, որ ներսում կարող է պայքար լինել պաշտոնների համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ […]
15:17 18.12.2018
Ժոզե Մոուրինյոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացվելուց հետո ակումբը ժամանակավորապես կգլխավորի Մայքլ Քերիկը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Հաղորդվում է, որ 37-ամյա Քերիկն ակումբը կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այնքան ժամանակ, քանի դեռ նոր մարզիչ չեն գտել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
15:10 18.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել երեք ուժ, սակայն արտախորհրդարանական ուժերը նույնպես կարող են ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա ներազդելու միջոցով։ Այս մասին իր տեսակետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:03 18.12.2018
Արդեն մի քանի օր է ինչ ընթանում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև լեզվակռիվը կամ կոմպրոմատային պայքարը, սակայն որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական դեմք, համերաշխության կոչ չի անում, միջնորդական ջանքեր չի գործադրում այս ամենին վերջ տալու համար։ Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի պատճառ համարեց այն, որ պայքարը ձեռնտու է մյուսներին։ […]
15:00 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` անդրադարձել է Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելուն: Դեսպանին դիմել ենք հետևյալ հարցով. մի շարք մասնագետներ պնդում են, որ կասկածյալը պետք է գտնվեր ՀՀ իրավապահների հսկողության ներքո, ինչը չի արվել, հետևաբար` խախտվել են հայ-ռուսական համաձայնագրի որոշ […]
14:47 18.12.2018
Հայաստանում քաղաքական ուժերի միջև կոմպրոմատային պայքարը նորություն չէ, ուղղակի ԼՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ դրա թափն է ավելացել։ Եվ այդ ավելացած թափով իրար նկատմամբ փոխհրաձգությունը երկուսին էլ իրականում ձեռնտու չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ առնվազն տարօրինակ է, որ այս կոմպրոմատների բացահայտումը կատարվում է ոչ թե ընտրություններից առաջ, ինչը կարող էր […]
14:42 18.12.2018
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Հաղորդվում է, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում նախատեսվում է հայտարարել ակումբի ժամանակավոր մարզչի անունը: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ: Առաջիկայում՝ մինչև սեզոնի ավարտը կհայտարարվի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման […]
14:37 18.12.2018
«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել […]
14:29 18.12.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված […]
14:22 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գյումրիում 57-ամյա կնոջ մահվանը, որի մեջ մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայողը: Նա խնդրեց միջադեպի մասին խոսելիս այլ ձևակերպում տալ: «Երբ ասում եք` «այսպես ամեն անգամ», տպավորություն է, թե մեր զինծառայողները մեկը մյուսի հետևից հանցանքներ են գործում»,- ասաց նա: Կոպիրկինը նշեց, որ […]
14:12 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ցանկանում եմ նշել, որ այս դեպքում գործում է արարողակարգի գործոնը: Միջպետական արարողակարգում նմանատիպ շնորհավորանքներ ընդունված չեն: Սովորաբար շնորհավորանքներ հղվում են, […]
14:04 18.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվել է Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը, հայտնում է «Փաստինֆոն»։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվել և ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել […]
13:44 18.12.2018
Այսօր դարձյալ ասուլիս են հրավիրել ֆերմերները և հայտարարել, որ Հայաստանը շարունակում է թուրքական լոլիկ ներկրել: «Թուրքական պոմիդորի խնդիրը միշտ եղել է, բան չի փոխվել: Էն ժամանակ ասում էին՝ նախագահի ախրանայի պետն է բերում, հիմա նա չկա, բայց ավելի շատ են բերում: Հիմա Վրաստանի միջոցով է մտնում թուրքական լոլիկը»,- ասել է Վարուժան Խոդեդանյանը: Ըստ Խոդեդանյանի՝ ինքը քանդել […]
13:42 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մշակմանը, որի մասին երեկ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նախ խնդրեց վերաձևակերպել հարցը` փոխելով տոնայնությունը: «Դուք ասում եք «համաձայնություն», «պայմանագիր», «արգելել»: Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել, խոսքը երկու սուվերեն, […]
13:33 18.12.2018
Երեկ «Ռադիո Վանի» ամբողջ անձնակազմը նշում էր ռադիոյի հիմնադրման 20-ամյակը: 103.1 հաճախականությամբ հեռարձակող ռադիոկայանն այս տարիների ընթացքում ամեն օր ուրախ օր ու բարձր տրամադրություն է մաղթել իր ունկնդիրներին: Աշխատանքային սովորական ընթացքից զատ, «Ռադիո Վանը» միշտ աչքի է ընկեր նորարարական լուծումներով, որոնք էլ մեդիադաշտում դրական են ընդունվել ու առողջ մրցակցության հիմք ստեղծել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ռադիո Վանի» […]
13:12 18.12.2018
2018թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա. Հարությունյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է […]
13:11 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: «Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ […]
13:04 18.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է […]
12:46 18.12.2018
Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիսավոր պայմաններում մուտք կգործի Աթոնելի փողոցի վրա գտնվող նախագահական նստավայր։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Վրաստանի 5-րդ նախագահը, հրաժարվելով Հավլաբարի նստավայրից, ավելի վաղ ցանկություն էր հայտնել իր պարտականություններին անցնել Օրբելիանի իշխանի դղյակում: Հիշյալ նստավայրը Վրաստանի գործող իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։ Զուրաբիշվիլին նստավայր կմտնի մամուլի ներկայացուցիչների […]
12:29 18.12.2018
Լուկաշենկոն Ռուսաստանին հարվածեց՝ հայտարարելով, որ Մոսկվան ունի առաջարկներ, որոնք չեն տեղավորվում Մինսկի խմբի սկզբունքներում։ Այսօր այս մասին հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Լուկաշենկոն իր երկրի շահերն է առաջ տանում, ինչն իր հերթին պետք է անի նաև հայկական կողմը։ SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կկարողանա հայկական […]
12:23 18.12.2018
Երևանում անցկացվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն. 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու` Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց […]
12:22 18.12.2018
«Շանթ» ՀԸ-ն շարունակում է իրազեկել օգտատերերին թեսթային փուլը հաջող իրականացրած ARM TVs հավելվածի բաժանորդագրման և դրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Հետևելով ներկայացվող տեսանյութին՝ դուք կարող եք քայլ առ քայլ իրականացնել ARM TVs հավելվածին բաժանորդագրվելու ողջ գործընթացը: Հավելվածների վարկանիշի և պահանջարկի գնահատման շատ պարզ եղանակ կա: Ընդամենը պետք է ստուգել, թե որոնումների և ներբեռնումների վիճակագրությունում այն ինչ տեղ է […]
12:17 18.12.2018
«Վարորդի ընկեր» կազմակերպությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում քաղաքացիներից, թե հերթի կտրոններ են վաճառում: «Ուշադրություն։ Հարգելի՛ վարորդներ, հանրային պահանջից ելնելով՝ վերջին ամիսներին ՃՈ-ի հաշվառման-քննական բաժնում (МРЭО) տեղադրվել էին գործարքների հերթագրման համար նախատեսված սարքավորումներ։ «Վարորդի ընկեր»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել, որ որոշ անհատներ մեծ թվաքանակով հերթի կտրոններ են հավաքում և փորձում են վաճառել քաղաքացիների […]
11:35 18.12.2018
«Իմ քայլը» դաշինքի կողմից արդեն եղել են որոշ արտահոսքեր, թե ովքեր են դիտարկվում որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու, որովհետև այդ պաշտոնի իրականացումը կայուն մեծամասնության պայմաններում ավելի հեշտ է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ իր տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով, սակայն, մինչև հիմա չի շրջանառվել դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարի անունը։ Խնդիրն այն է, որ […]
11:28 18.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ: «Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ֆրանսիայի և անձնապես իմ անունից դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքական ուժի հաջողության կապակցությամբ: Այս ընտրական պրոցեսը ապացուցեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետությանը: Առիթից օգտվելով՝ ցանկանում […]
11:25 18.12.2018
Ցանկացած երկրում, որտեղ կան այլ երկրների ռազմական բազաներ, լինում են արտակարգ դեպքեր։ Բայց կարևոր է, որ փորձեն դասեր քաղել։ Մեղավորը պետք է ձերբակալվի և պատժվի հայկական օրենքներով։ Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին այսօր ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ քանի որ ռուս սպաներն ու նրանց ընտանիքները կենտրոնացած չեն մեկ վայրում, բնական […]