19:24 18.12.2018
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով […]
19:19 18.12.2018
Աղքատության մակարդակը գնահատվում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով: Այն գնահատելու համար օգտագործվում են տնային տնտեսությունների կողմից սպառմանն ուղղված ծախսերը, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: Տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են նաև սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերով ֆինանսավորելու և այլ միջոցներով: Ըստ այդմ՝ 2016-ին աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է բնակչության 29.4%-ը, […]
19:15 18.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ դատական իշխանության անկախության: «Մենք բավական հասուն ժողովուրդ ենք, որպեսզի պատմության սխալները չկրկնենք, այլ ազգերի փորձը, սխալները հաշվի առնելով գնանք դրական ուղղությամբ և չտանենք անընդհատ հեղափոխական վիճակների, այլ կայունացման: Առաջին կարևոր սխալը, որ կատարում […]
19:08 18.12.2018
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող քայլեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կհայտարարեն նաև սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ՝ 2018 թվականի սկզբին, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի […]
18:55 18.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության […]
18:51 18.12.2018
Դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող Նրանցից մեկ զինծառայող ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, Եվս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից […]
18:34 18.12.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին, ինչպես նաև հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի Հայրենակիցներ Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ […]
18:32 18.12.2018
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունը, SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է այն հայտարարություններին, որոնք արել են ֆերմերներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել տեղական բանջարեղեն արտադրող ֆերմերները՝ անդրադառնալով երրորդ երկրներից լոլիկի ներմուծման խնդիրներին: Այս առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային […]
18:10 18.12.2018
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ […]
17:54 18.12.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը։ «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի […]
17:48 18.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր […]
17:40 18.12.2018
Ամերիկյան արտադրության և ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ մտնող Tomahawk կառավարվող թևավոր հրթիռների արդյունավետությունը Ռուսաստանի ՊՆ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով՝ այդ զինատեսակն արդեն հնացել է։ «Tomahawk հրթիռները արդեն հին են , դա ճիշտ է։ Նրանց կիրառման պրակտիկան Սիրիայում և Իրաքում, մեր ռազմական փորձագետների տվյալներով, մոտ […]
17:36 18.12.2018
ՌԴ Պետդուման հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը. այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ռուսական քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Պետդումայի ստորին պալատից հայտնել են, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է Ուկրաինայի քաղաքացիներին: Օրենքը նախատեսում է ՌԴ նախագահին լիազորել հումանիտար նպատակներով առանձնացնել օտարերկրյա քաղաքացիների խմբեր, ովքեր իրավունք ունեն […]
17:34 18.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և բրիտանական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զանգահարել է Մեծ Բրիտանիայում կայացած ֆուտբոլային հանդիպման ավարտին խաղադաշտ դուրս եկած հայ երկրպագուին: Այս մասին հայտնում է Armfootball.com-ը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին կայացած «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երիտասարդը խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, սակայն անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան […]
17:30 18.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 31 տարեկանը չի խոսել ուկրաիներեն: Այս մասին Պորոշենկոն ասել է Դնեպրում՝ ուսանողների և արվեստագետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Украинская правда»-ն: Հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը խոսել է ուկրաիներեն և հայտարարել, որ վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է ռուսախոս մարդը փոխել իր լեզուն: «Ուզում եմ ասել, որպեսզի […]
17:30 18.12.2018
«Զինյալների հիմնական խմբերի ջախջախումից հետո Սիրիայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Բայց հանցագործները դեռ փորձում են գռմռալ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ այսօրվա հանդիպման ընթացքում հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է անզիջում պայքարը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ, իսկ սիրիական բնակչությանն իրենք օգնելու են ամեն ինչով։ Պուտինն այս համատեքստում […]
17:27 18.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր քննարկում է ունեցել երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ ու հայտարարել, որ 2019 թվականին զինված ուժերի առաջնահերթությունը լինելու է բանակի միջուկային զինանոցի ամրապնդումը։ Պուտինը հայտարարել է, որ պետք է անցում կատարել այնպիսի զինատեսակների, որոնք կարող են ճեղքել հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունն ու հասնել իրենց թիրախներին։ «Այստեղ ժամանակակից զինատեսակների մասը կազմում է […]
17:26 18.12.2018
«Իսկ ո՞վ է ասում, որ մատչելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆերմեր Սամվել Մկրտումյանը՝ անդրադառնալով տեղական լոլիկի գնին: Լրագրողները հակադարձել են՝ ասելով, թե մեծածախ վաճառքի համար նախատեսված 1 կգ-ի համար վճարվող 500 դրամը չի կարող մատչելի լինել, եթե հատկապես հաշվի ենք առում նվազագույն և միջին աշխատավարձի այն չափը, որ կա Հայաստանում: Մանրամասները՝ […]
17:23 18.12.2018
2019 թվականին Ռուսաստանի կենտրոնական շրջաններում՝ Սիբիրում ու հարակից երկրամասերում տեղակայված զորամասերը մասնակցելու են 4 տարին մեկ անցկացվող «Կենտրոն-2019» խոշորագույն զորավարժությանը։ Այստեղ իրենց մասնակցությունն են ունենալու նաև ՀԱՊԿ անդամ պետությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի ՊՆ ղեկավարությանը ներկայացնելով 2019 թվականի անելիքները։ «Մեր գործընկերների, առաջնահերթ՝ ՀԱՊԿ գծով ռազմական համագործակցության զարգացման մասին. 2019 թվականի […]
17:22 18.12.2018
ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]
17:20 18.12.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկը, որտեղ ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնութագիրն` ըստ 100 մարդու հաշվով հաշվարկված որոշ ցուցանիշների: Ըստ կոմիտեի տվյալների` 100 մարդուց 36-ը բնակվում է Երևանում, 64-ը՝ մարզերում, 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ, 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ, 21-ը՝ երեխա է, 65-ը՝ աշխատանքային տարիքի, 14-ը՝ կենսաթոշակային տարիքի, 95-ը՝ քրիստոնյա է, […]
17:12 18.12.2018
Կազմվել է այս տարվա առավել եկամտաբեր համերգային շրջագայությունների վարկանիշային ցուցակը, այս մասին տեղեկացնում է Pollstar-ը: Աղյուսակը գլխավորել է բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրանը, նրա համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված վերջին՝ Divide ալբոմին, նրան բերել է 432,4 միլիոն դոլար եկամուտ: Վաճառված տոմսերի քանակը հասնում է մոտ 5 մլն-ի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը. Reputation անվանումը կրող իր համերգային […]
17:05 18.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը […]
17:00 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]
16:58 18.12.2018
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
16:54 18.12.2018
Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա […]
16:42 18.12.2018
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում: Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18։30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը […]
16:40 18.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված […]
16:36 18.12.2018
Ռուսական «МИР-24» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել «Աշտարակ այցելելու 5 պատճառ» վերտառությամբ: Տեսանյութի հեղինակն ասում է, որ ավտոմեքենայով մայրաքաղաքից ընդամենը 15 րոպեում կարելի է հասնել Աշտարակ, մինչդեռ զբոսաշրջիկները ոչ հաճախ են գնում այնտեղ: Տեսանյութում ներկայացվում է Աշտարակի` զբոսաշրջիկների համար դեռ չբացահայտված գեղեցկությունը, նշվում է՝ այն հարմար է ձկնորսության ու ընտանեկան հանգստի համար, այստեղ կարելի է ընկույզ […]
16:32 18.12.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 3 ֆերմերներ պնդել են, որ մեծ արտադրողները կարող են մատակարարել Հայաստանում սպառվող լոլիկի քանակը: Պահանջել են, որ արգելվի լոլիկի ներկրումը Թուրքիայից: Հարցին՝ արդյո՞ք դա չի ազդի գնագոյացման վրա և ստիպված չենք լինի ավելի բարձր գնով լոլիկ գնել, ֆերմերները պատասխանել են, որ պետք է ընտրել տեղականը, թեկուզ թանկ գնով: Մանրամասները՝ տեսանյութում: