16:57 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու […]
16:50 19.12.2018
Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, հայտնում է Ecolur.am-ը: «Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ […]
16:44 19.12.2018
Երևանի 2019 թվականի բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն: Այս մասին Երևանի 2019 թվականի բյուջեի մասին քննարկման ընթացքում հայտարարել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը: Նա նաև անդրադարձել է ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի այն դիտարկմանը, թե պետք չէ գումարներ ծախսել քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստման վրա, այլ պետք է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ընդունել: Արման […]
16:44 19.12.2018
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները` ըստ ծրագրերի, այսպիսին են. 1. Կառավարման մարմնի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են` հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրության (ներառյալ փոփոխությունները) պահանջները, խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող միակ բյուջետային հիմնարկի՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի) կառուցվածքային և առանձնացված […]
16:38 19.12.2018
«Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ի փակ դահլիճում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «ՓԻՓԼ» ֆուտբոլ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել է «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: «ՓԻՓԼ սեր» և «ՓԻՓԼ կյանք» թիմերի ընկերական, ժամանցային հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
16:28 19.12.2018
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»: «Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք […]
16:26 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:55-ին, Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, […]
16:12 19.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված […]
16:04 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պաշտպանության բանակի առանձին վերանորոգման-վերականգնողան բազայի զինծառայողներին է նվիրել հատուկ շինմոնտաժային լրակազմ, որը հնարավորություն կտա բազայի վարպետներին ստացիոնար ու դաշտային պայմաններում իրականացնել խոշոր բեռնատար մեքենաների անիվների քանդման, հավաքման ու նորոգման աշխատանքներ՝ բավականին բարձր արդյունավետությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: Զորամասի հրամանատարի փաստմամբ՝ նոր սարքավորումների կարիքն […]
16:03 19.12.2018
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83,077,572.0 հազ. դրամի չափով`Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80,189,969.8 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23,940,875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2,037,495.7 հազ. […]
16:02 19.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը և այլ ներկայացուցիչներ: Քննարկվել է […]
15:40 19.12.2018
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ պատրաստակամություն հայտնելով վերակենդանացնել «Հայֆիլմի» բրենդը։ «Հարգարժան հեղափոխական վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան։ Ձեզ են գրում «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները։ Երկու տարեկան նախաձեռնություն, որը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ պայքարում էր «Հայֆիլմի» սեփականաշնորհման ծրագրից դուրս բերելու, փրկելու, ազգայնացման, պետականացման և վերածննդի առաջին քայլերը մեկնարկելու […]
15:24 19.12.2018
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Տեսչական մարմնի պարզաբանման մեջ նշվում է, որ խոսելով փաստաթղթերի մասին՝ տնտեսվարողը մոռացել է […]
15:14 19.12.2018
Ցանցահենները կոտրել են ԵՄ կազմի մեջ մտնող մի շարք երկրների դիվանագետների էջերն ու հրապարակել տարիների ընթացքում ուղարկված դիվանագիտական նամակները: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ տեղեկությունը հաստատվել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող մասնագետների և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից ստեղծված Area 1 կազմակերպության կողմից: Հազարից ավելի նամակները ցուցադրվել են ԶԼՄ […]
15:07 19.12.2018
Երևանի ավագանու` դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից է Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: Ըստ օրակարգում ընդգրկված նախագծի` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83.077.572,0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84.346.812,0 հազ. դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` 1.269.240 հազ. դրամ։ Նույն նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի […]
14:34 19.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
14:30 19.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայq Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը, ԱՄՆ պետքարտուղարին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, […]
14:26 19.12.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անընդունելի է համարում Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրումների ու աշխատակիցների վերապատրաստմանը հատկացվող գումարների չափը: Ըստ Խաժակյանի` պարգևավճարների փոխարեն ճիշտ կլիներ բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: «Դա արդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման հաշվառման աշխատողին, հողի վարչության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն […]
14:20 19.12.2018
Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները համաձայնության են եկել պլաստիկե ափսեների, ձողիկների, փաթեթների և մեկանգամյա օգտագործման այլ ապրանքների արգելքի մանրամասների հարցում: Այս մասին տեղեկացնում է DW.com-ը: Եվրախորհրդարանի և ԵՄ երկրների ներկայացուցիչները, մասնավորապես, համաձայնության են եկել պլաստիկե թափոնների կրճատման հարցում: «Մեծ քայլ է արված պլաստիկե թափոններով միջավայրի աղտոտման դեմ պայքարում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ավստրիայի […]
14:12 19.12.2018
Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից: Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող […]
14:06 19.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից սկսած հասանելի է լինելու բաժանորդագրված օգտատերերի համար: «Շանթ» ՀԸ-ն տարբեր ռեպորտաժների տեսքով ներկայացրել է թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ այս հավելվածի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, թե՛ բաժանորդագրվելու կարգն ու պայմանները՝ օգնելով հեռուստադիտողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս օրերին մենք հարյուրավոր արձագանքներ ենք ստանում Հայաստանից և […]
14:02 19.12.2018
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ատրճանակով զինված մի տղամարդ հարձակվել է Բունտմանի վրա: Դեպքը տեղի է ունեցել ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի ծննդյան տոնակատարությունից հետո: Միջադեպի ականատես կանանցից մեկը պատմել է, որ զինված տղամարդն իրեն մի կողմ է հրել, հարձակվել Բունտմանի վրա, բռնել նրա օձիքից […]
13:52 19.12.2018
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]
13:50 19.12.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է ավագանու «Լույս» խմբակցության անդամների կողմից տարածված տեղեկություններին, թե Երևանի բյուջեով նախատեսված մի շարք ծախսեր ավելացել են, իսկ որոշ կարևոր ոլորտներին առնչվող ծախսեր, հակառակը՝ կրճատվել: Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների բարձրացումը Լևոն Հովհաննիսյանը պայմանավորել է քաղաքապետարանի աշխատակիցների ցածր աշխատավարձով: […]
13:50 19.12.2018
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն:։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է […]
13:40 19.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին […]
13:36 19.12.2018
Ինդոնեզացի Արիա Պերմանան, որը նախկինում համարվում էր Երկրագնդի ամենագեր տղան, նիհարել է գրեթե կրկնակի և ցանկություն հայտնել դառնալ ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: 2016թ. Պերմանան կշռում էր 200 կգ: Նա չէր կարողանում ո՛չ նստել, ո՛չ քայլել: Մշտապես քաղց էր զգում և օրական 5 անգամ ուտում էր մեծ բաժին ձուկ, տավարի միս, բրինձ, ապուր և […]
13:27 19.12.2018
Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]
13:22 19.12.2018
Օրեր առաջ Ջավախքի շուրջ 200 երիտասարդներ մի քանի ժամով փակել էին վրաց-հայկական սահմանն ու կառավարության հետ հանդիպում պահանջել: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 27 տարին չլրացած ջավախահայերն այսօր փաստի առաջ են կանգնած՝ կամ ծառայել, կամ դատապարտվել: Նրանց օդանավակայանում կամ սահմանին հայտնում են, որ իրենք ընտրության այս երկու տարբերակն ունեն: ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր ու […]
13:09 19.12.2018
Ամերիկացի հայտնի գործարար, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը բոլոր հայերին շնորհավորել է այն բանի առթիվ, որ The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: «Մենք դա վաստակել ենք, քույրե՛ր ու եղբայրնե՛ր: Դուք դա արեցիք հզոր ու խաղաղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Օհանյանը: Նշենք, որ բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» պատվավոր տիտղոսին արժանացնում է տարվա […]