19:41 18.12.2018
Խոսքը ոչ թե արգելք դնելու (քանի որ արգելքն արդեն սահմանված է-խմբ.), այլ հսկողությունն ուժեղացնելու մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ խոսելով Հայաստանում ձկնագողության հետևանքով առաջացող պաշարների նվազումը կանգնեցնելու ճանապարհներից:
«Ձվադրման շրջանում հսկողությունն ուժեղացնելու մասին է խոսքը: Նախարարությունից դիմեցին, որ մենք ասենք՝ երբ է սկսվելու մոտավորապես բուն ձվադրությունը սիգի: Մենք ասացինք, որ ելնելով տարվա կլիմայական առանձնահատկություններից և ձկան հասունացման մակարդակից՝ մոտավորապես դեկտեմբերի 20-ին կսկսվի բուն ձվադրությունը»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ դա չի նշանակում, որ դրանից առաջ կարելի էր ձուկ որսալ, բայց այդ հսկողությունն ուժեղացնել պետք էր իրականացնել նաև դեկտեմբերի սկզբից կամ նոյեմբերի վերջից՝ ձկնկիթով ձկան որսը կանխելու համար:
«Այն ձուկը, որը հիմա որսվում է այդ ձկնկիթով, պետք է ձվադրի: Եթե հիմա ամբողջը որսվի, էլ ի՞նչը պետք է պահպանենք»,- հավելել է նա:
12:17 13.06.2025
Ռոնալդուն «Ալ-Նասրի» ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, որը համարվում էր ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը, «Ալ-Նասրը» Ռոնալդուի խնդրանքով կենտրոնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ձեռքբերման վրա։ Ավարտված մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է […] ...
12:10 13.06.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մելքումովի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
12:05 13.06.2025
ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքովՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար: «Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», – ասել է նա՝ պատասխանելով […] ...
11:57 13.06.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...
11:52 13.06.2025
Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղինԵվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […] ...