TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Քարոզարշավի ընթացքում կատարված ընտրական բնույթի ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ պարունակող 26 դեպք ստուգվում է, 8 դեպքով նախապատրաստվում են նյութեր

19:30 05.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու […]

̰
Ռուսաստանը մերժել է Ադրբեջանին հրթիռային զինատեսակի վաճառքը․ «Կոմերսանտ»

19:26 05.12.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ […]

̰
Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը

19:22 05.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է այս տեսանյութը, որտեղ ներկայացվում են ՀՀ ԶՈւ օդաչուներ Մովսես Մանուկյանի և Արմեն Բաբայանի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվել են մահվանից ընդամենը մեկ օր առաջ։ «Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սրանք մեկ օր առաջվա […]

̰
Ձայնագրությունը մոնտաժված է. Նիկոլ Փաշինյան

19:19 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]

̰
Կառավարությունն ասել էր ոչ թե կփորձենք, այլ կփոխենք ԸՕ-ն. Միքայել Նահապետյան

19:10 05.12.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ այսօր «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի չընդունման հանգամանքին, ասել էր, թե ԸՕ-ի հետ կապված՝ կառավարությանը մեղադրել, որ չի իրականացրել ծրագրային գործառույթները, կա՛մ թյուընկալում է, կա՛մ հանրությանը մոլորության մեջ գցել, կա՛մ պոպուլիզմ: «Կառավարությունն իր ծրագրում ոչ թե ասել էր՝ մենք կփորձենք, ոչ թե ասել էր՝ մենք […]

̰
Ազգային կինոկենտրոնի տնօրենը կառույցում ստուգումներ է իրականացրել և նյութերն ուղարկել դատախազություն

18:58 05.12.2018

Այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Ազգային կինոկենտրոնի հետ ունեցած համագործակցությանը՝ սկսած 2010 թվականից մինչ օրս: Նշենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իր ֆիլմի նկարահանման համար կինոկենտրոնը գումար հատկացնի, մինչդեռ Շուշանիկ Միրզախանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ խնդիրը շատ […]

̰
Սա հայտարարված պատերազմ է ՀՀ նկատմամբ. Փաշինյանն արձագանքում է գաղտնալսման «երկրորդ սերիային»

18:50 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքում է ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: Նա նշեց, որ կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, և սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]

̰
Եթե բարձրաձայնում են պետական դավաճանության մասին և հաղորդում չեն տալիս, ուրեմն շառլատան են. Փաշինյան

18:35 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի: Նա նախ հետաքրքրվեց` Շահնազարյանն ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ, իր պնդմամբ, գոյություն ունի Հայաստանում: «Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, և […]

̰
Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. Դավիթ Շահնազարյան

18:25 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան հետ են համոզել, նաև այդ մասին  ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ էդ մանրամասների մեջ ես չեմ ուզում […]

̰
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը որոշ ճշտումներ է կատարել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչից

18:19 05.12.2018

Այսօր հակակոռուպցիոն թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին այսպիսի հարց է ուղղել. «Ձեր դաշինքի պատկերացմամբ՝ անցումային արդարադատության ինստիտուտը գործելու է ՀՀ-ի դատական համակարգին զուգահե՞ռ, թե՞ փոխարինելու է դատական համակարգին»: «Գործելու է առկա դատական համակարգին զուգահեռ»,- պատասխանել է  Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ պատգամավորության թեկնածուն նկատել է, որ 3 օր առաջ, […]

̰
Էլեն Հոխիկյան

18:13 05.12.2018

̰
Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասը

18:04 05.12.2018

Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը զինվորների համար նախատեսված նոր կոշիկների լուսանկարներն է հրապարակել

18:02 05.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են զինվորների համար նախատեսված նոր կոշիկները: «Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։ Բարի ծառայություն»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել էր զինվորական նոր ճտքակոշիկները:  

̰
Արմեն Սարգսյանը կրկին այցելել է Գյումրիի «Արեգակ» փուռ-սրճարան

17:47 05.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Գյումրի քաղաքում գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այս մասին տեղեկացնում է «Արեգակ» փուռի ֆեյսբուքյան էջը. «Մեր նախագահը կրկին «Արեգակ»-ում է»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նախկինում ևս այցելել էր «Արեգակ» ներառական փուռ: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև […]

̰
ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում զննությունները շարունակվում են. ՔԿ

17:27 05.12.2018

Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում զննությունները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ […]

̰
Ո՛Չ ընտրակաշառքին. ԿԸՀ-ն նոր տեսանյութ է հրապարակել

17:26 05.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Ո՛Չ ընտրակաշառքին» խորագիրը: Տեսանյութում հանրությանը հայտնի և անհայտ անձինք հայտարարում են, որ ընտրակաշառք բաժանելը կործանարար ազդեցություն է ունենում: «Պիտի մոռանանք կաշառք ասվածը»,- կոչ է անում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հնդկաստանում փիղը ոտնակոխ է արել 3 գյուղացու

17:23 05.12.2018

Հնդկաստանում փիղը մտել է գյուղերից մեկը, վնասել բնակիչների մի մասի գույքն ու 3 մարդու պատճառել մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ հսկա կենդանին վնասել է գյուղի բակերում կայանված հեծանիվներն ու մոտոցիկլետները: Բնակիչները վախից ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներին: Փիղն այնուհետև վազել է երկաթգծի ուղղությամբ: Կենդանու պատճառով որոշ գնացքների ուղերթի մեկնարկն […]

̰
Շվեյցարիան նոր նախագահ ունի

17:16 05.12.2018

Շվեյցարիայի Դաշնային ժողովի 2 պալատներում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը, հաղորդում է Telebasel-ը: Արդյունքների հրապարակումից հետո 68-ամյա Ուլի Մաուրերը հայտարարել է, որ հրաժարվում է նոր նախագահական ժամկետը տոնելու արարողությունից, քանի որ արդեն տոնել է իր հաղթանակը 2012 թվականին: Ավանդաբար, տոնակատարությունն անցկացվում է ընտրված նախագահի հայրենի շրջապատում: Շվեյցարիայի գործող նախագահ Ալեն Բերսեն […]

̰
Հույս ունեմ` իմ արժանի պատիժը կստանամ. Փաշինյանը` Մետրոպոլիտենում իր քարոզարշավը տեսանկարահանելու մասին

17:04 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, և դա լուսաբանվում էր, նկարահանվում: Մետրոպոլիտենից հայտարարել են, որ նկարահանման թույլտվություն չեն տրամադրել: Լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ իր քարոզարշավը տեսանկարահանվել է: «Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ համաձայնեցվելու է Արցախյան հակամարտության կարգավորման մասին համատեղ հայտարարություն․ Զախարովա

17:02 05.12.2018

Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից մեկ օր առաջ Միլանում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,- ասել է […]

̰
Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են. Էդմոն Մարուքյան

16:57 05.12.2018

«Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ իրենք չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած, և, ըստ Մարուքյանի՝ այդ վախը երկու պատճառով կարող է լինել՝ կա՛մ իներցիայով վախեցած են, կա՛մ իրենց վախեցնում են նախկին կամ ներկա […]

̰
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանություն է հրավիրվել բացատրություն տալու. ոստիկանություն

16:54 05.12.2018

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին համացանցի միջոցով սպառնալիքներ են հնչեցվել, այդ առնչությամբ բացատրություն տալու նպատակով էլ հրավիրվել է ոստիկանություն»: Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում […]

̰
Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում. Նիկոլ Փաշինյանը` Դավիթ Շահնազարյանին

16:49 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին լրագրողները խնդրեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձագանքել ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցել և պատրաստվում է հարձակման: «Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում: Եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, ես ոչ միայն իրեն, տեղեկացնում եմ` ինչ-որ մեկը չգիտի՞` ինչ է կատարվում մեր սահմանի երկայնքով, […]

̰
Արդարադատության նախարարությունը կոչ է արել համաներմամբ ազատված անձանց

16:48 05.12.2018

Արդարադատության նախարարությունը կոչով դիմել է զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց: Նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է՝ քանի որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը, նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տտարածքային կառավարման և զարգացման […]

̰
Վրացական գինին արտահանման ռեկորդ է գրանցել

16:47 05.12.2018

Գինեգործության հարցերով վրացական ազգային գործակալության տվյալներով՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին 53 երկիր է արտահանվել մինչև 78 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալները: Այս մասին հաղորդում է aliq.ge լրատվական կայքը: Ընթացիկ տարվա 11-ամսյա ցուցանիշն արդեն գերազանցել է 2017-ի ընդհանուր արտահանման ցուցանիշը, որը Վրաստանի վերջին 30 տարիների ռեկորդն էր համարվում՝ 76,7 մլն շիշ […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

16:33 05.12.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման […]

̰
Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում

16:26 05.12.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում էր: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական ոլորտի, փոքր ու միջին, բիզնեսի, երիտասարդ ընտանիքների մատչելի վարկավորման հնարավորությունների ստեղծումը: «Ամբողջ աշխարհում տրամադրվում են վարկեր, մեր երկրին էլ է տրամադրվել, բայց ոչ մեկը 2-3 տոկոսով […]

̰
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է. Արմեն Աշոտյան

16:18 05.12.2018

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արփինե Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանությունում: «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,- գրել է Աշոտյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը

16:15 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը: Գործարանի բացումը հայ-լիբանանա-սիրիական նախաձեռնություն է: Նախնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար տեխնիկա: Գործարանի նախնական կապիտալը և գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են: Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի […]

̰
Փաշինյանը կարծում է, որ ուժային կառույցներում փոփոխություն չի լինելու

16:00 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արագաչափերի հետ կապված` մեծ բարեփոխումների փաթեթ են պատրաստում, որը նոր ԱԺ-ն կընդունի: Համաձայն այդ փաթեթի` արագաչափերի առավելագույն տուգանքը կլինի 29 հազար դրամ` ի տարբերություն այսօրվա համակարգի, որն ասում է` «փողը տուր, ինչ ուզում ես, արա»: «Այդ համակարգն էլ չի լինելու: Իմ` վարչապետ դառնալուց հետո […]

̰
BACK_TO_TOP