16:15 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունը քիչ առաջ ընդմիջվեց մինչև ժամը 17։00-ն: Այս մասին դատական նիստի մասնակիցները հայտնեցին դատարանի դահլիճի մուտքի մոտ հավաքված լրագրողներին։ Ապա դուրս եկավ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը և ներկայացրեց, որ երեք պաշտպանների ներկայացրած բողոքը մինչև այս պահը հասցրել են ներկայացնել, իսկ ընդմիջումից հետո կներկայացվի մյուս բողոքը, որը ներկայացվել է միայն իր՝ Հայկ […]
16:10 29.11.2018
«Բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ է՝ նաև նոր երևան եկած հանգամանքով եմ բողոք ներկայացրել, որովհետև գիտեք, որ էն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք և Վերաքննիչում արդեն գործը քննվեց, էդ ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք […]
16:05 29.11.2018
«Ի տարբերություն ուրիշների՝ մենք գալիս ենք հստակ ծրագրով: Այն, ինչ պետք է կատարվեր այս 6-7 ամսվա ընթացքում, բայց չկատարվեց, այդ գործառույթն իր վրա պետք է վերցնի նոր ԱԺ-ն»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Սեֆիլյանի՝ բնական է, որ իրենք խորհրդարանում կունենան ներկայություն, իսկ չափը կորոշի […]
15:56 29.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նշված վայր են […]
15:47 29.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ևս շարունակել է քարոզարշավը թե՛ մարզերում և թե՛ Երևանում: Իսկ կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ընթացքն ընդհանուր առմամբ դրական է գնահատում՝ չհաշված այն հանգամանքը, որ ժամանակը սեղմ է. «Բազմաթիվ հարցերում խանգարող հանգամանքներ են ստեղծվում, բայց ընդհանուր դրական է, բողոքելու խնդիր չունենք: Ուզենք-չուզենք՝ պետք է փորձենք հնարավորինս կազմակերպվել: […]
15:34 29.11.2018
Կառավարության քաղաքականությունն այն է, որ Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, և այդ դեպքում լճի շուրջը եղած անտառները պետք է կտրվեն, հատվեն։ Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե ինչպես են կազմակերպելու այդ գործընթացը։ «Եվ մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենք՝ անհատները, կարողանան […]
15:32 29.11.2018
Հանրապետական կուսակցությունն ինքն իրեն որոշել էր, որ կառավարությունը մտադիր է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին, հետո էլ ինքն իրեն որոշել է, որ իր բարձրացրած աղմուկից հետո նույն կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից։ Այս մասին Մարտունիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ առանց իրեն՝ առանց վարչապետի, որևէ որոշում […]
15:17 29.11.2018
Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն 4 օր է՝ իր քարոզարշավն իրականացնում է ոչ միայն բուկլետներ, այլև մանդարիններ բաժանելով։ SHANTNEWS. am-ն այսօր ՔՈ-ի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե ի վերջո նրանք քանի՞ կիլոգրամ մանդարին են բաժանելու ողջ քարոզարշավի ընթացքում։ «Ճիշտն ասած դեռևս չենք հաշվել, ինչքան կարիք որ լինի, ինչքան որ հասցնենք»,- ասել է ՔՈ-ի […]
15:09 29.11.2018
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում՝ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար, ռուս-իրականան միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռեզա Արդաքանիանը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերն արդեն ստորագրված են, անհրաժեշտ է միայն գործադիր կանոնադրություն: «Նախատեսում ենք այդ գործընթացն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ավարտին հասցնել»,- ասել է […]
14:53 29.11.2018
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական համապետական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերականգնվող միջոցները վերադարձնել պետբյուջե։ Վարդենիսում անցկացվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հիշատակեց այդ գործերից երկուսը՝ ԱԺ ոմն պատգամավորի և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված գործերը։ Փաշինյանը նշեց, որ իրենք մտադիր են հարկերից ազատել միկրոբիզնեսը, բայց որպեսզի պարզեն այդ բիզնեսի չափը, պետք է […]
14:52 29.11.2018
Հայաստանի իշխանությունները մտադիր են օպտիմալացնել կառավարման համակարգը, քանի որ այն ուռճացված է, և դրա պատճառով դանդաղում է նաև այդ համակարգի գործունեությունը։ Այս մասին Վարդենիսում՝ քարոզչական ճառի ժամանակ, ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց աշխատավարձերի ու թոշակների այն բարձրացումների մասին, որ արդեն եղել են կամ դեռ պետք է լինեն։ «Էսօր մեր […]
14:42 29.11.2018
«Ինձ, որ ասում են՝ Ձեզ քննադատում են սրա համար, նրա համար, ես ասում եմ՝ բացառված է, որ որևէ մեկն ինձ կարողանա ավելի շատ և ավելի ուժեղ քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում։ Չի կարող որևէ մեկն ինձ ավելի ծանր և դաժան քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում»,- Վարդենիսում՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարեց «Իմ քայլը» […]
14:28 29.11.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: «Պաշտոնական երդմնակալության արարողությունը, ըստ Սահմանադրության, տեղի կունենա ընտրություններին հաջորդող երրորդ կիրակի օրը, այն է՝ դեկտեմբերի 16-ին»,- հայտնում են Վրաստանի ԿԸՀ-ից: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները. Սալոմե Զուրաբիշվիլի՝ 59,52 %, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձե՝ […]
14:15 29.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի […]
14:12 29.11.2018
Մազի ներկի նկատմամբ ալերգիայի պատճառով ֆրանսիացի ուսանողուհի Էսթելի գլուխը լամպի տեսք էր ստացել, գրում է Le Parisien-ը: Աղջկա գլուխը մեծացել էր և դարձել 56-63 սմ: Աղջիկը նշել է, որ ներկը գնել էր սուպերմարկետից, ալերգիկ ռեակցիան ի հայտ բերող թեստի ենթարկվել, որի արդյունքին պետք էր սպասել 2 օր, սակայն շտապել է և 30 րոպե անց օգտագործել ներկը: Մոտ […]
14:05 29.11.2018
Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ դատարան է բերել ներկայացնելու նոր վերաքննիչ գործ Քոչարյանի հարցով։ Խոսքը ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության մասին է։ «Հիմք ընդունելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունը և դրա վերաբերյալ ասուլիսը՝ մենք որոշեցինք նոր վերաքննիչ բողոք էլ ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», – […]
14:03 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վիճարկում են Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որը վերաբերում է Քոչարյանին ուղղված մեղադրանքին։ Խոսքը վերաբերում է 2003 թվականի օրենսգրքին և ընդամենը տեքստի մեջ առկա մեկ բութի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։ «Ընդամենը հիմա կասեմ, որ ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված… հետո կասեմ … […]
13:52 29.11.2018
Այսօր Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավ են իրականացրել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեյտինգային ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, թե որոնք են լինելու այն առաջնահերթ խնդիրները, որոնք պատրաստվում են լուծել խորհրդարան մտնելու պարագայում. «Մեր կուսակցության տեսլականը կայանում է համընդհանուր բարեկեցության պետություն ստեղծելու և արդար ու համերաշխ հասարակություն կառուցելու մեջ: Մենք շփվում ենք քաղաքացիների հետ ուղիղ՝ անհատական շփումներով, […]
13:52 29.11.2018
Քուռ-Արաքսյան հանրապետության մասին գաղափարը տեսլական է, նույն կերպ, ինչպես, ասենք, Արցախյան հարցի լուծումը, որը ես դիտում եմ լուծված: Խոսքը գործնականի մասին է: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարի ներքո հանդես եկող Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով իրենց ուժի կողմից առաջ բերվող գաղափարը: «Եթե Դուք […]
13:38 29.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «Յուրաքանչյուր ընտրատարածքում շատ են թեկնածուները, բայց քանի որ սա աննախադեպ ընտրություն է, լավ հնարավորություն է հարցեր տալու և հետևելու այս ամենին: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էմոցիոնալ է, դա օգնում է լինել անկեղծ: […]
13:32 29.11.2018
Վիեննայում աճուրդի սրահից առևանգել են հայտնի ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Ծովածոց, ծով, կանաչ ժայռեր» կտավը, հայտնում է Associated Press -ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Երեք մարդ ներխուժել է Dorotheum աճուրդի տուն և պատից հանել 2-րդ հարկում գտնվող կտավը, ապա անհետացել՝ օգտվելով շենքի 3 ելքից: Տարբեր տվյալների համաձայն՝ գողացված կտավը գնահատվում է 120-160 հազար եվրո: […]
13:24 29.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավին այսօր միացել է նաև Տայգա անունով շունը: Տայգան ռեյտինգային թեկնածու Հովհաննես Կարապետյանի շունն է: «Տայգան իմ շունն է շուրջ 3 տարի, մանուկ հասակից միշտ ունեցել եմ շուն»,- խոստովանել է պատգամավորության թեկնածուն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ռեյտինգային թեկնածուից, թե ո՞րն է լինելու Տայգայի «դերակատարությունը» քարոզարշավի ընթացքում. ի վերջո, նա բուկլետներ և մանդարիններ […]
13:14 29.11.2018
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: «Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ […]
13:09 29.11.2018
Չինական Ցզիլին նահանգում գովազդային մեծ վահանակն ընկել է անցորդների վրա: Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ, հաղորդում է Jilin Television-ը: Վահանակի անկման պատճառ է հանդիսացել ուժեղ քամին: Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
13:05 29.11.2018
Համազգային թատրոնի ռեժիսորա-դերասանական կազմը դժգոհ է գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանից։ Ռեժիսոր Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամանակին, երբ այս նշանակման առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել, Չալդրանյանը վստահեցրել է՝ դա ժամանակավոր է, ինքը պատրաստվում է գնալ Ամերիկա։ Մշակույթի նախարարը, լսելով թատրոնի անձնակազմի դժգոհությունները, ասել է՝ վերջապես ձեզ լուրջ կվերաբերվեն։ Որոշ ժամանակ սպասելուց […]
13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը: Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները: «Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, […]
12:39 29.11.2018
Ընտրապայքարից հրաժարվելուց հետո ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանը հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում ու տեսակետ արտահայտել, ըստ որի՝ ՀՅԴ հարցում Նիկոլ Փաշինյանն անում է նույն սխալը, որը ժամանակին արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ինձ թվում է՝ կրկնվում է նույն սխալը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին դասավորումներին, ներքին […]
12:36 29.11.2018
ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Մենք հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, ասում ենք՝ ուր ենք հասել և ուր է գնալու Հայաստանը: Ինչպե՞ս վարվենք, որ այլևս երբեք Ազգային ժողով ցրելու կարիք չունենանք: Մենք հաջողակ մարդկանց թիմ ենք, մենք բոլորս մեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ենք: Մենք […]