21:59 29.11.2018
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին հատկացվել է 187 մլն 783.9 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից: Կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]
20:15 29.11.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում 40 գույք կվերադարձվի համայնքներին. «Քանի որ խոսքը վերաբերում է համայնքներին վերադարձվող գույքին, մենք այստեղ ոչ մի տեղեկություն կամ դերակատարություն չունենք, քանի որ համայնքների հետ կապված հարցով այլ մարմին է զբաղվում և […]
20:10 29.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 536 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացի է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից […]
20:01 29.11.2018
«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար […]
19:50 29.11.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն արձագանքել է թատրոնի ստեղծագործական կազմի` իրեն ուղղված պահանջին, այն է՝ լքել թատրոնի տնօրենի պաշտոնը: Չալդրանյանն արդեն հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Շահվերդյանը: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Չալդրանյանը նշեց, որ հրաժարական է տվել ոչ թե շանտաժի ուժի ներքո, այլ […]
19:33 29.11.2018
Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բեմադրիչը խոսել է ապագա ծրագրերի մասին: – Ինչպե՞ս եք Դուք՝ իբրև թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, պատկերացնում հետագա աշխատանքը: – Շատ պարզ: Ե՛վ նպատակներ ունեմ, և՛ ծրագիր ունեմ, որը մոտ ապագայում կներկայացվի թատրոնի խմբին: Մի քանի շատ կարևոր քայլեր […]
19:26 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում երկրի քաղաքական իրավիճակի մասին խոսելիս ասել է, որ այսօր շատ կարևոր է փաստել, որ իր քաղաքական թիմը մայիսին ստանձնել է կառավարման ղեկը, բայց 7 ամիս անց իրենք իշխանությունը վերադարձրել են ժողովրդին: «Իշխանությունը ամբողջովին վերադարձված է Ձեզ, Դուք եք որոշելու խորհրդարանում ամեն տեղի ճակատագիրը: Այսօր շատ են խոսում, որ […]
19:14 29.11.2018
Հարկադիր ու կամավոր վերադարձողների համար ՀՀ-ն վերաինտեգրման ծրագրեր ունի, որոնց կարող են մասնակցել նաև Նիդեռլանդներից վերադարձող երեխաներն արտաքսման պարագայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ միմյանց տարածքում գտնվելու կարգը սահմանվում է երկկողմ համաձայնագրերով, իսկ […]
19:10 29.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։ Խոսելով երիտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել: Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում […]
19:05 29.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում […]
19:03 29.11.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը, սակայն, այսօր չի ավարտվել և կշարունակվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին: Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, և բողոքի քննությունը դարձյալ իրականացվում է դատավոր Ռուբեն Մխիթարյանի […]
19:02 29.11.2018
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այսօր իրականացված քարոզարշավի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն անդրադարձել է «Իմ քայլը»-ը դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «հեղափոխության հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը»: Միքայելյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների պատճառ էր դարձել, ինչին արձագանքել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որևէ մեկն իրավունք չունի բռնանալ Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ կարծիք արտահայտելու, […]
18:55 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում իր ելույթի ժամանակ նշել է, որ իրենց քաղաքական մրցակիցները մեղադրում եմ ներկա կառավարությանը առաջնահերթություն չունենալու մեջ: «Հիմա ասում եմ ծայրահեղ պարզ՝ մենք ունենք 2 առաջնահերթություն՝ առաջինը մեր զինված ուժերի և մեր անվտանգային համակարգերի բնականոն զարգացումն է, երկրորդը՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը, ավելի կոնկրետ՝ Արցախի հարցի արդարացի կարգավորումը, […]
18:37 29.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ քարոզչության չորրորդ օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում դաշնակցական գործիչները խոսել են այն խնդիրների մասին, որոնք նկատվել են մրցապայքարը գաղափարական հենքի վրա իրականացնելու հարցում: «Դաշնակցությունն առաջին օրից կոչ արեց գաղափարական, ծրագրային քարոզարշավ տանել: Վախ կար, որ կրկնվելու էին Երևանի ավագանու ընտրությունները, երբ «սև» ու «սպիտակով» գնացինք ընտրությունների: Ապագայի ծրագրերի մասին որևէ մեկը ոչինչ չկարողացավ […]
18:24 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ, վստահ վաղվա օրվա նկատմամբ: Մենք ջարդուփշուր ենք արել Հայաստանը տարիներով համակած հուսալքությունը: Մենք տապալել ենք Հայաստանի ժողովրդին տարիներով կեղեքող բռնապետությունը և կոռուպցիոն համակարգը: Առաջիկա շրջափուլում […]
18:20 29.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ: Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է […]
18:18 29.11.2018
Այսօր իրենց քարոզարշավն են շարունակել նաև ՀՅԴ ներկայացուցիչները՝ հորդորելով հավատարիմ մնալ սկզբունքներին, ազգային արժեքներին և «հին ընկերոջը»: Դաշնակցականներն այսօր եղել են Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ վերաբերմունքն ունեն այն երևույթի նկատմամբ, որ թեկնածուների պաստառներ են պատռվում այս օրերին: «Միշտ էլ եղել է, որ նման քայլեր ձեռնարկել են, բայց հիմա ուղղակի աչք է զարնում: Նույնիսկ […]
18:10 29.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լուսանկարիչ և լրագրող Մարտին Շահբազյանի մահվան առնչությամբ իր խորին վշտակցությունն է հայտնել նրա ընտանիքին ու հարազատներին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին՝ Երևանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո՝ որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի […]
18:06 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Ես խնդրել եմ, որպեսզի հանեն, դուրս բերվեն այս ընթացքում մեր քաղաքական մրցակիցների կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքները և ես քարոզարշավի ընթացքում հերթով դրանց կանդրադառնամ: Խոսում են իբր ներդրումային ծրագրի բացակայությունից, անորոշությունից: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել մի օրինակով, […]
17:23 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր բացառեց Հայաստանի երկրորդ նախագահի մերձավորների կողմից դատավորի վրա ճնշումը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննության ընդմիջման ժամանակ։ «Եթե մի հատ թեթևակի այդպիսի բան եղած լիներ, ինձ թվում է՝ հիմա դա մեր քննչական մարմինները և հատուկ ծառայությունները պարզած ու բացահայտած կլինեին, և հիմա հանրությունը կոնկրետ փաստերով այդ […]
17:18 29.11.2018
Անվճար պոլիկլինիկական ծառայություն, անվճար ծննդօգնություն, մանկապարտեզ, ավանդների վերադարձ… Անվճար այս ծառայությունների ներդրման հեղինակը «Օրինաց երկիր» կուսակցությունն էր: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ժամանակ հիշեցրեց արդեն արված գործերն ու խոսեց նախընտրական ծրագրով նախատեսված նոր փոփոխությունների մասին: Դրանցից մեկն առողջապահական համակարգին էր վերաբերում: Կուսակցության նախընտրական ծրագրում ներառված են նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի […]
17:08 29.11.2018
Վարչապետի հարուցած հանրային ճնշումը դատարանների վրա իր տեսակով շատ է տարբերվում Բաղրամյան 26-ից հնչող զանգերից, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում դատավորների նկատմամբ։ Այս տեսակետն այսօր հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնում է, որ դատավորը սխալ է արել և ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, պարզ […]
17:05 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր դատավարության ընթացքում դատավորին է ներկայացրել մամուլի հրապարակումը, ըստ որի՝ Քոչարյանին կալանավորելու են դեկտեմբերի 1-ին։ Դատավարության ընդմիջման ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ինքը՝ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ ինքը իրավունք չունի հարցերով դիմել դատավորին։ Բայց քանի որ նախկինում այդպիսի հրապարակումներն ի վերջո իրականություն են դարձել, Ալումյանը ներկայացրել է […]
16:52 29.11.2018
«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ, բայց չեն լինի արդար մի քանի պատճառով, քանի որ ռեյտինգային համակարգը վեր է հանում հասարակության այն վատագույն, արատավոր տարրերը: Այս դեպքում չափորոշիչները ամբողջությամբ ապաքաղաքական են, և այս ընտրություններով ձևավորված ԱԺ-ն էլ չի ունենա այն որակը, որը մենք պայքարում էինք ունենալ հեղափոխության օրերին»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում […]
16:50 29.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հրավերն ընդունելու համար և նշել, որ Հայաստանի ու Շվեյցարիայի միջև, հատկապես երեխաների միջազգային որդեգրման հարցերում, համագործակցությունն արդյունավետ է և կայացած: «Ցանկալի […]
16:46 29.11.2018
Չկա դատավճիռ, որից հետևում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունն ապօրինի է, և հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած նոր բողոքը չի հիմնվում ապօրինի ապացույցի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա բացատրեց, որ հեռախոսային զրույցների պաշտպանությունն արվում է նրա համար, որ քաղաքացիների անձնական զրույցները պաշտպանված լինեն պետության […]
16:34 29.11.2018
Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին: Այս մասին հայտնում են Աննա […]
16:28 29.11.2018
«Որպեսզի դատարանը կարողանար, իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ՝ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը էս գործով չպիտի օգտվի անձեռնմխելիությունից։ Դա մեկ։ Այսինքն՝ եթե սա չապացուցվի, էլ մնացածը չէր էլ քննարկվելու, պետք է ուղղակի բաց թողնեին։ Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է դրանից հետո քննարկեր՝ առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն […]
16:24 29.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
16:19 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին բողոքների քննարկումն այսօր ընդմիջվել է մինչև 17։00-ն, իսկ մինչ այդ ներկայացվել է Քոչարյանի պաշտպանների երկու բողոքներից միայն մեկը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ դատական նիստի վերսկսումից հետո պետք է ներկայացվի պաշտպանների բողոքներից երկրորդը, որի տակ ստորագրել է միայն ինքը՝ Ալումյանը։ Դրանից հետո էլ դատախազները […]