TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

12:26 29.11.2018

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Սուրեն Շահվերդյանը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սուրեն Շահվերդյանը պայքարում էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար:

̰
Այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ասեմ, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է և խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել. Շարմազանով

12:08 29.11.2018

ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Վարչակարգի պարագլուխ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը դասական իմաստով չկայանա, և ուշադրությունը շեղում են խնդիրներից, իսկ որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մենք բոլոր մեր հակադարձողներին տալու ենք շատ կոշտ պատասխան: Մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, […]

̰
Պաշտոնապես ասում եմ՝ Քոչարյանի երկու որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում․ Փաշինյան

11:53 29.11.2018

Ճամբարակում քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վերադարձավ այն թեմային, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները … Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործի շրջանակում 40 անուն գույք կվերադարձվի համայնքներին

11:50 29.11.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր լուր ունի հայտնելու իր համաքաղաքացիներին: «Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Հայտնում եմ ձեզ, որ […]

̰
Սթափվե՛ք, հարգելինե՛րս, զբաղվե՛ք ձեր աշխատանքով․ Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորում է կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին

11:45 29.11.2018

«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Բացարձակապես չեմ հասկանում։ Էդ ինչի՞ են ակտիվացել, և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում, և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- Ճամբարակում քարոզչական ելույթի ժամանակ քիչ առաջ ասաց «Իմ քայլը» դաշինքի […]

̰
Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

11:42 29.11.2018

Նոյեմբերի 28-ին Հաագայի թագավորական պալատում կազմակերպված հատուկ արարողությանը Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Վիլեմ-Ալեքսանդեր թագավորին (King Willem-Alexander)։ Հանձնման արարողությունը մեկնարկել է ՀՀ դեսպանատանը, որտեղից Նիդերլանդների թագավորի ներկայացուցչի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը թագավորական կառքով ուղևորվել է Նորդեյնդե (Noordeinde Palace) պալատ, որտեղ զինվորական նվագախմբի կատարմամբ ՀՀ պետական օրհներգի կատարումից հետո, դեսպանը անցել է […]

̰
Լոռու մարզում հարբած ռուս վարորդը բեռնատարով մխրճվել է գյուղացու տան մեջ. Shamshyan.com

11:32 29.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը, հայտնում է Shamshyan-ը: […]

̰
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան

11:24 29.11.2018

Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակը։ «Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ […]

̰
Պետք է օրենսդրական հիմքեր ստեղծել խտրականությունն արգելելու համար. Զարուհի Բաթոյան

00:23 29.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ես ապահովել եմ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ոլորտի բարեփոխումների ընթացքում: Կարևոր է կարիքի վրա հիմնված ծառայությունների մատուցումն է: Կազմել ենք ծառայությունների ցանց, որոնք պիտի տրամադրենք հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարիքները ապահովելու և հասարակության մեջ ներառվելու […]

̰
Ուզում ենք, որ մեր ներկայությունը նպաստի բանավեճի սկզբունքի պահպանմանը. Լևոն Շիրինյան

23:33 28.11.2018

ՀՀ ԱԺ ընտրություններում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարով հանդես եկող Լևոն Շիրինյանը խոսել է քաղաքական ուժերի միջև ստեղծված նախընտրական լարված հարաբերությունների ու պայքարի բնույթի մասին՝ բնորոշելով այն որպես փոքր-ինչ արտասովոր: «Առաջին օրը, կարծես, դուրս են գալիս (սովորական քաղաքական պրոցեսի ձևաչափից-խմբ.), բայց ես դա կապում եմ Հայաստանում ձևավորված ավանդույթի հետ: Եվ, քանի որ մենք ներկայացել ենք՝ […]

̰
Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի մասն աճուրդում վաճառվել է

23:17 28.11.2018

Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածն աճուրդով վաճառվել է: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հաղորդվում է՝ այն արժեցել է 169 հազ դոլար, բարձրությունը 4.3 մետր է, քաշը՝ 900 կգ: Վաճառքն իրականացվել է այս տարվա նոյեմբերի 27-ին: Աղբյուրը հայտնում է, որ սանդուղքի այդ հատվածը 19-րդ դարավերջին` 1889 թվականին, միմյանց է կապել երկրորդ ու երրորդ հարկերը: Նշվում է, […]

̰
Ես կարծում եմ, որ մենք իրականության զգացումը չենք կորցնի և մեզ ուժով չեն ստիպի հեռանալ. Զարուհի Բաթոյան

22:58 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք լուծել, բայց մենք կարող ենք ուղղորդել մարդկանց, թե ով կլուծի այդ խնդիրը: Մենք ժառանգություն ենք ստացել մի համակարգ, որտեղ մարդկանց կենցաղային խնդիրները լուծված չեն: Մեր առաքելությունն է, որպեսզի […]

̰
̰
ԿԸՀ-ն պատգամավորի 13 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչեց

20:58 28.11.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նոյեմբերի 28-ին քննվեցին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված 13 թեկնածուների ինքնաբացարկի մասին չքննված դիմումները: Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել ԲՀԿ-ից` Արևիկ Նավոյանը, Ռոբերտ Մելքոնյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արփինե Նուրջանյանը, «Սասնա ծռեր»-ից` Արսեն Սարգսյանը, Հայկանուշ Միրոյանը և Նունե Միրոյանը, ՀՀԿ-ից` Արսեն Ղուկասյանը: Ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել ՀՀԿ-ից` Սարգիս Սահակյանը, ՀՅԴ-ից` […]

̰
Ոստիկանությունը հետաքննում է Հաղարծինում տեղի ունեցած միջադեպը

20:38 28.11.2018

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի ծակած վերք» վնասվածքով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Վարդան Ք.-ն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին պարզվել է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 13-րդ […]

̰
ՈւԵՖԱ-ն կարող է թույլատրել եվրոպական առաջնությունների խաղերի անցկացումը Չեչնիայում

20:21 28.11.2018

Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների կազմակերպության ներկայացուցիչն այցելել է Հյուսիսային Կովկաս՝ գնահատելու այդտեղի անվտանգության մակարդակը, որպեսզի ՈւԵՖԱ-ն որոշի՝ բավարարո՞ւմ է այդ մակարդակը եվրոպական առաջնությունների խաղերն այդտեղ անցկացնելու համար, թե՞ ոչ։ Տեղեկությունը տարածել են Չեչնիայի կառավարական աղբյուրները։ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչն այցելել է Գրոզնի, եղել է տեղի մարզադաշտում, հանդիպել տեղական ակումբի ղեկավարության հետ ու շրջել քաղաքում։ Ավելի ուշ նա եղել […]

̰
Թուրքիայում կհրաժարվեն իրենց բանակի UH-1 ուղղաթիռներից՝ դրանցից մեկի անկման պատճառով

20:08 28.11.2018

Թուրքական բանակում առկա մոտ 60 հատ UH-1 ռազմական ուղղաթիռները պարապուրդի կմատնվեն, քանի որ այս ուղղաթիռներից ևս մեկի անկումից հետո երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել դրանք բանակում կիրառելուց։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ուղղաթիռներն առայժմ օգտագործվում են նոր օդաչուներին մարզելու համար, սակայն 2020 թվականին որոշել են լիարժեք հրաժարվել դրանցից։ Փոխարենը Թուրքիայում կկիրառեն տեղական արտադրության ուղղաթիռներ։ Դրանք […]

̰
Metallica-ն կթողարկի իր առաջին ակուստիկ ալբոմը

20:00 28.11.2018

Հանրահայտ Metallica ռոք խումբը պատրաստվում է իր առաջին ակուստիկ ալբոմը թողարկել: Ստացված հասույթը կտրամադրվի All Within My Hands բարեգործական ֆոնդին: Այս մասին հայտնում է Kerrang-ը: Հաղորդվում է, որ Helping Hands… Live & Acoustic At The Masonic ալբոմը ձայնագրվել է Helping Hands խորագիրը կրող բարեգործական համերգի ընթացքում, որը տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի 3-ին՝ Սան […]

̰
2018թ․ առաջին 9 ամսում արձանագրված տնտեսական աճի 13%-ը կազմում է առողջապահության ոլորտը. Արսեն Թորոսյան

19:50 28.11.2018

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 2018թ․ առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի մասին: «Խոսենք նաև թվերով՝ 2018թ․ առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի 13%-ը կազմում է առողջապահության ոլորտը (6%-ից 0.75%-ը), իսկ զուտ ոլորտային աճը կազմում է 25%: Այս աննախադեպ աճին հնարավոր է եղել հասնել ստվերի կրճատման […]

̰
Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը

19:46 28.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]

̰
Որքա՞ն դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

19:34 28.11.2018

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է` ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Այսպիսով, ՀՀԿ-ն հայտարարագրել է 25 696 178 դրամ, ՀՅԴ-ն` 6 634 490 դրամ, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը […]

̰
Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց բնապահպանական քաղաքականության «Իմ քայլը» դաշինքի տեսլականը

19:30 28.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կողմից իրականացվելիք բնապահպանական քաղաքականության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսեց Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մեր նոր բնապահպանական քաղաքականությունը մենք պետք է սկսենք իրականացնել հենց «Դիլիջան» ազգային պարկից։ Պետք է ժողովրդին հորդորենք պահպանել բնությունը։ Պետք է ստեղծել […]

̰
«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ Արմեն Սարգսյան

19:24 28.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]

̰
Գեղարքունիքի մարզում ոստիկանները հայտնաբերել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա

19:20 28.11.2018

Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։ Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի […]

̰
Մարդկանց մտքի, սրտի շարժը մեզ համար արդյունք է. ՔՈ ներկայացուցիչ

19:16 28.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Շենգավիթ համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ խոսել են այն մասին, թե ինչպես կարձագանքեն, եթե խորհրդարանում չհայտնվեն: «Մենք շատ մարտական ենք տրամադրված ու ամեն ինչ անելու ենք, որ մաքսիմալ քանակի ձայներ ունենանք: Իհարկե, շատ բարդ կլինի մտածել, որ մեծամասնություն ենք ունենալու ու կառավարություն ենք ձևավորելու, բայց մեկ է, մեզ համար շատ […]

̰
Ձնահյուսի տակ մնացած երիտասարդի որոնումները դեռևս արդյունք չեն տվել. ԱԻՆ

19:08 28.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Նոյեմբերի 28-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 535 դատապարտյալ

18:58 28.11.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 16 «Վարդաշեն» ՔԿՀ – […]

̰
Բելառուսում 2 անձ է մահապատժի ենթարկվել

18:56 28.11.2018

Բելառուսում 2 դատապարտյալ մահապատժի է ենթարկվել, նրանք սպանել էին մարդկանց՝ նրանց բնակարանները վերավաճառելու նպատակով, հաղորդում է RT-ն: Դատապարտյալներ Իգոր Գերշանկովի և Սեմյոն Բերեժնիի հարազատները ծանուցում են ստացել, որ մահապատիժն իրականացվել է: 2017թ. դատարանը մահապատժի վճիռ էր հրապարակել «սև ռիելթորների» գործով երկու ֆիգուրանտների վերաբերյալ, ևս 2 մարդ, դատապարտվել էր 22 և 24 տարվա ազատազրկման: 2018թ. հոկտեմբերին Եվրամիության դիվանագիտության […]

̰
Անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ. Բագրատ Եսայան

18:43 28.11.2018

ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

18:36 28.11.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում որոշում կայացվեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել գործը: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը գնահատում են որպես «ակնհայտ անօրինական»: «Որոշումը մեզ տրամադրվել է, դեռ չենք ուսումնասիրել, բավական երկար որոշում է` մի քանի թերթի վրա. կծանոթանանք, […]

̰
BACK_TO_TOP