Բաց աչքերով կանգնած ենք ձեր առջև, ընդունել ենք մեր սխալները, բայց նայում ենք առաջ. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Բաց աչքերով կանգնած ենք ձեր առջև, ընդունել ենք մեր սխալները, բայց նայում ենք առաջ. Արփինե Հովհաննիսյան

15:40 28.11.2018

«Դեկտեմբերի 9-ին կայացրած որոշումը լինելու է անկախ պետականության կայացրած կարևորագույն որոշումներից մեկը, որի պատասխանատվության բեռը մեկ սերունդ չէ, որ կրելու է: Ես մտահոգ եմ, սիրելի՛ ընկերներ, որովհետև կարծում եմ, որ կարճ ժամանակ անց հարմարավետ ու հաճելի պատրանքները, որոնք տարածված են հասարակության մեջ, կարող են դառնալ մեր բոլորի խորտակված պատրանքները: Ես մտահոգ եմ, որովհետև այսօրվա իշխանությունները խոսում են ձեռքբերումներից, որոնք հնարավոր չէ տեսնել»,- այս մասին ասաց ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում նաև նշեց, որ մտահոգվելու մի շարք պատճառներ կան, այդ թվում՝ աշխատատեղերի կրճատումների խնդիր, տնտեսական ցուցանիշների անկում: Նա հավելեց, որ ներկա իշխանությունները կա՛մ չեն խոսում այդ խնդիրներից, կա՛մ ագրեսիայով են խոսում  այդ խնդիրները բարձրաձայնողների մասին:

«Մենք բաց աչքերով կանգնած ենք ձեր առջև, ընդունել ենք մեր սխալները, բայց նայում ենք առաջ: Մենք մեր քննադատությունն ու տարբերվող կարծիքը հիմնում ենք մեր հաջողված փորձի ու հաջող փորձից քաղած դասերի վրա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

14:44 16.05.2025

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

14:37 16.05.2025

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...

BACK_TO_TOP