12:53 23.11.2018
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ պաշտոնավարման ժամանակահատվածն ամփոփելով՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը փորձում է սփյուռքի տարբեր համայնքների հետ կապի համար նոր տեխնոլոգիաներ կիրառել, քանի որ միշտ չէ, որ կարողանում են այցելել հեռավոր երկրներ ու անմիջական կապ ունենալ: «Սփյուռքի նախարարության պատմության մեջ առաջին անգամ տեսակապ ենք […]
12:52 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ մասնակցելու 21-րդ հեռուստամարաթոնին, այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և […]
12:51 23.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանւթյան ծառայողները ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ հաղորդում է ստացվել Արտաշատի խճուղու տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասին: Վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել […]
12:41 23.11.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս անգամ 1111 հարցվածներից հետաքրքրվել են, թե որո՞նք են ՀՀ-ի ամենակարևոր խնդիրներն այս պահին. «45.2 տոկոսը նշել են գործազրկությունը, տնտեսական վիճակ՝ 29.6 տոկոսն է նշել, ցածր թոշակներ ու ցածր աշխատավարձեր` 23.9 տոկոսը, ԼՂՀ խնդիր՝ 23.4 […]
12:30 23.11.2018
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է: «Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի […]
12:17 23.11.2018
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գիտաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասել է, որ իրենք այս նախաձեռնությամբ առաջին հերթին փորձում են գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանան կառավարությանն առաջարկել մոտեցումներ […]
11:47 23.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ մտահոգ է, քանի որ նկատում է ուղղակի-անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ: «Երբ խոսում ենք մտահոգություններից, կարծում եմ, պետք է տպավորություն չստեղծվի, որ ես, իմ քաղաքական ուժը որևէ մեղք չենք գործել: Մենք սխալական չենք, մենք բոլորս մահկանացուներ ենք, ես` առավել ևս, ու բոլորս մեղավոր […]
08:43 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
08:16 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 9 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Լոռու մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներինն են). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն 4 […]
01:00 23.11.2018
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի պաշտոնական էջը հայտնվել է «Թվիթեր»-ում երեկ` նրա սպանության 55-րդ տարելիցի առթիվ, այս մասին տեղեկացնում է Ջոն Քենեդիի հիմնադրամի մամուլի ծառայությունը: Էջի նպատակն է «համացանցի սերնդին» ներկայացնել Քենեդիի մտքերն և ասույթները: Էջում կհրապարակվեն նախկին նախագահի ասույթները ճիշտ այնպես, ինչպես նա է ասել, որպեսզի ընդգծվի Ջոն Քենեդիի խոսքերի արդիականությունը մեր օրերում: Նախկին […]
00:52 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 8 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
00:47 23.11.2018
Բասմանի դատարանը ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու կասկածանքով 9 սիրիացիների ձերբակալման վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: «Դատարանն ընդունել է որպես խափանման միջոց ձերբակալության վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան: Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Օլեգ Պեշկովը ղեկավարել է Су-24 ինքնաթիռի […]
00:23 23.11.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իտալացի իր գործընկեր Էնցո Մաովերո Միլանեզիի հետ քննարկել է միջուկային գործարքին վերաբերող հարցեր ու ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հնարավոր ճանապարհները: «Նախարարները քննարկել են համատեղ գործողությունների ծրագիրն ու ԱՄՆ-ից միակողմանի որոշմամբ գործարքից դուրս գալուց հետո դրա (միջուկային գործարքի-խմբ.) պահպանմանն ուղղված ԵՄ ծրագրերի շրջանակը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Իրանի ԱԳՆ […]
00:10 23.11.2018
Սաուդյան Արաբիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Saudi Gazette-ն: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերը գրանցվել են երկրի տարբեր շրջաններում: Առավել մեծ թվով զոհեր գրանցվել են Մեքքայում, նրանց թիվն այստեղ հասել է 11-ի: Նշվում է, որ նրանց մահվան հիմնական պատճառներից են եղել հոսանքահարությունները, շենքերի փլուզումն ու […]
23:57 22.11.2018
Նկարը, որի վրա ենթադրաբար կան հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի մատնահետքերը (1606-1669), աճուրդի է հանվել Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ: Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, փորձագետները նկարը գնահատել են 6 մլն ֆունտ սթերլինգ (7․7 մլն դոլար)։ Խմբագրության տվյալների համաձայն՝ Ռեմբրանդի նկարը թվագրվում է մոտավոր 1655թ.-ին և այն 7 նկարներից մեկն է, որում պատկերված է Հիսուսը՝ երիտասարդի կերպարանքով: […]
23:04 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 7 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
22:50 22.11.2018
Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք «Թուրքիայի […]
22:24 22.11.2018
Օնլայն վաճառքի չինական խոշոր ընկերությունները վաճառքից հանել են Dolce & Gabbana բրենդի ապրանքները: Նորաձևության տունը Շանհայում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության գովազդից հետո հայտնվել է սկանդալի կիզակետում: Գովազդում, ըստ սյուժեի, չինացի մոդելը սննդի համար նախատեսված փայտիկներով փորձում է ուտել իտալական հայտնի ուտեստներ՝ սպագետի, պիցցա և այլն, իսկ կադրի այն կողմից տղամարդու ձայնը նրան երկիմաստ հուշումներ է […]
21:54 22.11.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է հարցին, թե ինչու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին չեն հայտնաբերում այն դեպքում, երբ հարցազրույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցներին։ Հարցին ի պատասխան, ի՞նչն է դրա պատճառը, արդյոք Ինտերպո՞լն է թերի աշխատում, Օսիպյանն ասաց. «Հետախուզվողներ են լինում, որոնց համար տարիներ են պետք։ Այնպիսի հանգամանքներ են լինում, երբ հետախուզվողներ են լինում, որոնք ամիսներ, տարիներ անց նոր հայտնաբերվում են»։ Դիտարկմանը, որ հայտնի է, որ Վահագն Հարությունյանը ՌԴ-ում է գտնվում՝ ՀՀ ոստիկանապետը պատասխանել է, որ […]
21:38 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 6 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
21:22 22.11.2018
Ազգային պատկերասրահում կազմակերպված միջոցառման ժամանակ պաշտոնապես շրջանառության մեջ են դրվել 3-րդ սերնդի թղթադրամները` 10 000, 20 000 և 50 000 անվանական արժեքներով: 1000, 2000 և 5000 դրամանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբերի 25-ին: 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կմնան անժամկետ և դուրս կգան բնական մաշվածությամբ: Միջոցառման ժամանակ մարվել և շրջանառության մեջ է դրվել նաև նամականիշ, […]
20:53 22.11.2018
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ […]
20:39 22.11.2018
«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` որդու հետ: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հաղորդվում է, որ Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: Նա վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 […]
20:24 22.11.2018
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 22-ին «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմայով նամականիշ է մարվել ու շրջանառության մեջ դրվել: Արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք: Միջոցառման բացումը կատարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն իր ելույթում հակիրճ ներկայացրել է հայկական արժույթի պատմությունն ու անցած տարիների ընթացքում […]
20:17 22.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ: Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է […]
20:09 22.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել […]
20:05 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 5 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արարատի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի հանրապետական կուսակցություն […]
20:00 22.11.2018
Google Play-ում մասնագետները հայտնաբերել են 13 վնասակար խաղեր, որոնք թաքնված են եղել օրիգինալ ծրագրերի անվանման ներքո: Այս մասին տեղեկացնում է The Bleeping Computer պորտալը: Ընդգծվում է, որ օգտատերերն այն բեռնել են ավելի քան կես միլիոն անգամ: Պորտալի տեղեկություններով՝ վտանգավոր ծրագիրը ցանցային միացումների, ինչպես նաև սարքը միացնելու դեպքում բջջային հավելվածները տեսնելու թույլտվություն է ընձեռում: Բացի դրանից՝ […]
19:50 22.11.2018
Եմենում երկար տարիներ շարունակվող պատերազմի, սովի ու հիվանդությունների հետևանքով շուրջ 85 հազար նախադպրոցական տարիքի երեխա է զոհվել: Այս մասին ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է միջազգային Save The Children կազմակերպությունը, հայտնում է Euronews-ը: «Եմենում հակամարտությունները երկրում պարենի պակասի պատճառ են դարձել, մարդկանց չի բավականացնում սնունդը, նրանք որոշ սննդատեսակներ ձեռք բերելու հնարավորություն չունեն: Միևնույն ժամանակ, վարակների բռնկումներ են […]