16:38 12.11.2018
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել […]
16:32 12.11.2018
Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հոգալ աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն նույնիսկ պաշտպանական բյուջեի 26 տոկոս ավելացման դեպքում բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ թեև բյուջեի մոտ 45 տոկոսը նախատեսված է հենց աշխատավարձերի և հավելավճարների համար, սակայն աշխատավարձերի բարձրացում հնարավոր կլինի ունենալ տնտեսության […]
16:24 12.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով, մասնավորապես, հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։ Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին, Ալավերդի քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի […]
16:20 12.11.2018
Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է ու ներողություն է խնդրում: Այս մասին Տոնոյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Ավտոպարկը փոփոխվում է՝ ըստ այն ժամկետների, երբ ստացվում են ավտոմեքենաները: Առաջնահերթ փոփոխվում են այն մեքենաները, որոնք տեղափոխում են անձնակազմ: Սակայն այն, որ եղել է տեխնիկական խնդիր, դա չի նշանակում, թե խնդիրը […]
16:19 12.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչ ինքնաթիռների գնումը դիտարկում է մյուս ինքնաթիռների հետ հավասար: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ կա նաև այլ առաջարկ, և շուտով կլինի որոշում գնման մասին, սակայն չմանրամասնեց, թե ինչ ինքնաթիռ են գնելու: Ժամանակը շատ չի մնացել, և պետք է արագ որոշումներ կայացնել, հայտնեց […]
15:48 12.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Թեև նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]
15:44 12.11.2018
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դուստրն իր դեբյուտն է ունեցել ցուցադրության երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնում է korrespondent-ը: 6-ամյա Ալլա-Վիկտորյան՝ որպես մոդել, մասնակցել է Գալինա Յուդաշկինայի կողմից ներկայացրած հագուստի հավաքածուի ցուցադրությանը: Աղբյուրը հայտնում է, որ երեկոյից անմիջապես հետո մանկական հագուստի ցուցադրությանը մասնակցած երեխաների լուսանկարները հայտնվել են Կիրկորովի Instagram-ի էջում: Երգչի աղջիկը ցուցահարթակ է դուրս եկել մանկական […]
15:27 12.11.2018
1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ-73»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Հաղթանակից 45 տարի անց «Արարատ 73»-ի խաղացողները՝ ԽՍՀՄ չեմպիոններ և կրկնակի գավաթակիրներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը հանդիպել են մամուլի սրահում, կիսվել հիշողություններով: Տեսակամուրջի միջոցով ասուլիսին մասնակցել է նաև թիմի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: «Հնարավոր չէ մոռանալ եզրափակիչ խաղը, […]
15:20 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համար Բելառուսն ունի երեք թեկնածություն, բայց հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բայց Բելառուսի կողմից թեկնածության առաջադրումը չի նշանակում, որ Բելառուսը ճնշել է Հայաստանին, կամ որևէ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի ընդունելության ժամանակ: «Հարցն այն […]
15:03 12.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 34-ամյա տղամարդու սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում […]
14:56 12.11.2018
Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։ Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է […]
14:53 12.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: SHANTNEWS.am-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չկան: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին այս պահին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության է գնալու «Իմ քայլը» դաշինքով: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց` ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ նախընտրական […]
14:48 12.11.2018
Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի […]
14:43 12.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։ Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ […]
14:27 12.11.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Բոլոր կուսակցությունները հիմա գործընթացի մեջ են, անձնական թերթիկներն են հավաքում, թղթապանակներն են սարքում, որ տանեն հանձնեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը և հավելեց, որ ՕԵԿ-ը ընտրություններին այլ քաղաքական ուժերի հետ չի միավորվելու, դաշինքով չի մասնակցելու: SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես […]
14:22 12.11.2018
Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ջանքերը բարձր գնահատականի են արժանի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նա հիշատակել է, թե ինչ փուլում է հիմա հակամարտության կարգավորումը․ «Ընտրական» դադարից հետո ակտիվացել են կողմերի միջև շփումները, Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի […]
14:20 12.11.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում: «Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում, կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է իրականացնել ԱԺ-ի և […]
14:04 12.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի Սայաթ-Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
13:44 12.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում կլինի նաև պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Արդեն հայտնել ենք, որ ՔՊ համամասնական ցուցակում թեկնածուների […]
13:20 12.11.2018
Այսօր լրագրողները հետաքրքրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից, թե նա ինչ տեղ է նա զբաղեցնելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում: Բացի դրանից՝ համարո՞ւմ է արդյոք Հարությունյանը մրցակից ՀՀԿ-ին: «Ես այդ հարցերին կպատասխանեմ ցուցակը հրապարակելուց հետո, իսկ ցանկացած ոք, ով մասնակցում է ընտրությանը, նա մրցակից է ու բոլորին էլ պետք է հավասարապես լուրջ […]
13:14 12.11.2018
Այսօր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր հրաժարականի մասին լուրերին: «Ես ցավում եմ, որ դուք կարող եք երրորդական մակարդակի կայքերից լուրեր վերցնել ու մեկնաբանություն խնդրել նախարարից»,- ասել է Հարությունյանը: Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ:
13:13 12.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Երբ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հայտնել մրցույթի ընթացակարգի ու չափորոշիչների վերաբերյալ, լրագրողները հիշեցրել են նախարարին, որ մինչև վերջին ընտրությունն ուսուցիչներն ակտիվ դերակատարություն են ունեցել ընտրությունների ժամանակ: Արդյո՞ք նախարարը […]
13:08 12.11.2018
Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին ՀԺ-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է և կարիք ունի […]
12:59 12.11.2018
Հանրապետական կուսակցությունը տարածած հայտարարության նախագծում ներկայացրել է իր թերացումներն ու արձանագրած հաջողությունները՝ առաջինին հատկացնելով բովանդակության 1․5 էջանոց հատված, երկրորդին՝ 5․5 էջ։ Հանրապետականները խոստովանում են, որ չեն կարողացել ապահովել գործազրկության ցածր մակարդակ, արհեստավարժ կադրերի պատրաստում, ինչպես նաև սոցիալական արդարություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն։ Իսկ որպես ձեռքբերում ներկայացվում են խորհրդարանական կառավարման անցումը, մարդու իրավունքների երաշխավորումը և […]
12:57 12.11.2018
Փոքր-ինչ ուշացումով, բայց այս տարի ևս ամփոփվել է «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթը: Հանրապետական ամփոփիչ փուլին այս տարի մասնակցել են 32 մանկավարժներ ՀՀ 9 մարզերից, Երևանից և ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: Տարվա լավագույն դաստիարակն ու ուսուցիչն այս տարի Աշտարակ քաղաքից են, տնօրենը՝ Արտաշատից: Հաղթողներն այս անգամ ոչ […]
12:40 12.11.2018
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա մտահոգիչ հարցերին ու միտումներին: Նա նաև խոսեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին տրված անհատույց գրանտի մասին, կոչ արեց Ավինյանին ստացած գրանտից հրաժարվել, նշեց, որ փոխարենը դրանից կարող են օգտվել գյուղացիները: Իսկ եթե նա ցանկանում է իր ընտանիքի համար պահել այդ գումարները, ապա […]
12:32 12.11.2018
ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության նախագծի մեջ կուսակցությունը բացահայտում է այն թերացումները և բացթողումները, որոնք եղել են իրենց կառավարման տարիներին։ Առաջին մի քանի կետերը այդտեղ վերաբերում են ներքին կուսակցական խնդիրներին։ «Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող […]
12:28 12.11.2018
Հանրապետական կուսակցությունն իր հայտարարության նախագծում առանձին բաժնով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանին ու ներկայացրել կուսակցության տեսակետը կառավարության գործունեության, նրա կատարած սխալների ու չարդարացված հույսերի վերաբերյալ։ Դրանց մեջ թվարկվում են գնաճը, աշխատավարձերի ու թոշակների չբարձրանալը և այլ հարցեր։ «Տնտեսվարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ … Պետական մարմինների […]
12:20 12.11.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Վերին Լարսի անցակետից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել, հայ վարորդներն ահազանգում են, թե «առանց կաշառքի չեն կարողանում հատել սահմանը»: Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ «Վրացական կողմը նշում է, որ […]