12:06 12.11.2018
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։ Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի […]
12:02 12.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: «Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական […]
12:01 12.11.2018
Ապրիլին Երևանում ու մարզերում անցկացված ցույցերի պահանջն էր՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանին պաշտոնավարել որպես վարչապետ, քանի որ դա դիտվում էր որպես իշխանություն լինելու երրորդ ժամկետի հավակնություն։ Բայց Սարգսյանի հրաժարականից հետո ցուցարարները փոխեցին իրենց պահանջների բնույթը։ ՀՀԿ հայտարարության նախագծի մեջ այսպիսի գնահատականներ են տրվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը։ «… Բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ […]
11:44 12.11.2018
Հանրապետական կուսակցությունը տարածել է իր խորհրդի նիստում որպես նախագիծ ներկայացված քաղաքական հայտարարության նախագիծ փաստաթուղթը, որտեղ կուսակցության տեսակետն է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Այստեղ, մասնավորապես, հիշատակվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած ցույցերը մեծ թափ հավաքեցին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո։ «Լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, որի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ` բերելով արյունահեղության […]
11:40 12.11.2018
Մայրաքաղաքի Գյուրջյան 1/3 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունն այսօր դադարեցվել է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այսօր առավոտյան սկսվել է ապօրինի շինության ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ապամոնտաժվել է առերևույթ ապօրինի շինություն, որի շինարարությունն արդեն ավելի քան մեկ ամիս է` հորդորում էին, որ կասեցվի: Քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողը դիմել էր դատարան, սակայն միաժամանակ […]
11:36 12.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։ ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և […]
11:19 12.11.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կռունկներով ու շինարարական այլ տեխնիկայով քաղաքի տարբեր մասերում քանդում են ապօրինի կառուցված շինություններ ու ընթացքը ներկայացնում են ուղիղ հեռարձակմամբ։ https://www.facebook.com/Yerevanofficial/videos/205577093681468/?__xts__%5B0%5D=68.ARAztfJmsqUlHJT3d8i84rbEySZQDTSRE73D43XIm-nqhNyOinf1zu2GMkzpKfPRwWH8OJkDm_-gxY9cyiRA-min8z5-TSNSPSkANGkXj2ssth0uphfVK72P76iULBASveK_RM0_SgUYvkHYfUNd2aFriXPx2G9Trshp8JNTWxZJKBqKf3c4q154pQTsEzKWVbSZ5PY9Ec5SkCOc8Kbi-ILHnjrHfUSssIlCdkt0VcK7j6pjenPlJy6MhXNlSxil9ya9yoOAolfHROVbCzfuMelPXado70o7DHXBNDGaKtEUcXkH_dQsbz24xah18wc3S0jrIAfth6itm1xxGXhZDBiqwmzD9UeCPkI&__tn__=-R https://www.facebook.com/1405208089/videos/10214476097521957/
11:14 12.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։ Նախարարի […]
11:13 12.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ֆարմանյանը հրաժարվեց իր որոշման դրդապատճառները ներկայացնել, ասաց, որ այդ մասին կխոսի ՀՀԿ նախընտրական ցուցակի հրապարակման հաջորդ օրը` նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշվեց` Հանրապետականը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ցուցակը գլխավորելու […]
21:50 11.11.2018
Կանանց միջազգային Femen կազմակերպության ակտիվիստներից մեկը Փարիզում կիսամերկ վազել է դեպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը, որն այդ պահին ուղևորվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ կնոջ մարմնի վրա անգլերեն այսպիսի գրություն է եղել՝ «Fake Peace Makers» (Խաղաղության կեղծ կերտողներ): Առաջին համաշխարհային պատերազմի […]
18:20 11.11.2018
Նոյեմբերի 11-ին նշանակված ՀՀԿ խորհրդի նիստը մեկնարկել էր հայտարարված ժամից մեկ ժամ ուշացմամբ: Այս պահին այն շարունակվում է: Նիստում քննարկման առաջնային հարցերից է ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Քննարկվում է նաև ներքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ կուսակցության հետագա գործողությունների հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ խորհրդի նիստից հետո կուսակցության […]
17:19 11.11.2018
Բրազիլիայի Ռիո դե-Ժանեյրո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Globo-ն: Հաղորդվում է, որ տեղի փրկարարական ծառայության ու կամավորների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է եղել 11 մարդու կյանք փրկել: Եվս 4 մարդ անհետ կորած է համարվում: Պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 10-ին: Սողանքը շուրջ 1 […]
17:00 11.11.2018
2017 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458 194, որից 455.609-ն աշխատանքային կենսաթոշակառուներն են, 1984-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուները, իսկ 601-ը՝ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սա էլ կենսաթոշակ ստացողների թվաքանակի մասին տեղեկություններ ԱՎԾ-ից։ Կա շուրջ 458 հազար կենսաթոշակառու, միջին կենսաթոշակը կազմում […]
16:30 11.11.2018
Ավստրիայի ուժային կառույցներում ևս մեկ անձ է կասկածվում ռուսական կողմի հետ գաղտնի համագործակցության մեջ: Այս մասին հայտնում է Die Kronen Zeitung-ը: Հաղորդվում է, որ լրտեսության մեջ կասկածվողն այդ երկրի Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գրասենյակի աշխատակիցներից է, ով, ըստ աղբյուրի, իր ձեռքի տակ մի շարք գաղտնի փաստաթղթեր է ունեցել: Կասկածներ կան, որ նա […]
16:10 11.11.2018
ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ՀՀ նպաստառու ընտանիքների մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ այդմ՝ 2017 թվականի տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288: Մեկ ընտանիքի ամսական նպաստը եղել է 31.350 դրամ: «Սա էլ ԱՎԾ-ի տվյալները նպաստառուների մասին․․շուրջ 100 հազար նպաստառու, նպաստի միջին չափը […]
16:05 11.11.2018
Ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Չարլի Շինը բարձրաձայնել էր Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով իր ծնողների անհետացման մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրա ծնողներին՝ Մարտինին ու Ջենեթին: Պարզվել է, որ նրանք հրդեհից խույս տալու համար տեղափոխվել էին ծովափնյա հատված: «Մեզ հետ ամեն բան […]
15:31 11.11.2018
Ավստրալական Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տեղի 50-ամյա մի բնակչուհու՝ ելակների մեջ ասեղներ տեղադնելու կասկածանքով: Այս մասին հայտնում է նահանգային ոստիկանության պաշտոնական կայքը, փոխանցում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ գործի բացահայտման նպատակով լայնածավալ հետաքննական աշխատանքներ են իրականացվել, որին մասնակցել են կառավարական ուժերն ու երկրի հետախուզությունը: «Սպասվում է, որ այսօր երեկոյան կնոջը մեղադրանք կներկայացվի, իսկ […]
14:39 11.11.2018
Այսօր առավոտյան քարաթափում է իրականացվել Երևանի կոնյակի գործարանին հարող տարածքում: Երևանի քաղաքապետարանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քարաթափում է կատարել Ծովակալ Իսակովի պողոտայի մի քանի հատվածներում՝ ճանապարհն ապահովելով քարաթափման վտանգից: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ Հրազդանի կիրճին մոտ տարածքներում քարաթափման աշխատանքերը շարունակվելու են:
14:35 11.11.2018
Կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի կապակցությամբ «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամն այսօր կոմպոզիտորի արձանի մոտ հիշատակի միջոցառում է կազմակերպել: Միջոցառման ընթացքում Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարել են մեծանուն կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները:
14:19 11.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Փարիզում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների համար Ֆրանսիա ժամանած տարբեր երկրների ղեկավարների համար կազմակերպել […]
13:48 11.11.2018
Հյուսիսային ու Հարավային Կորեաների իշխանությունները փոխադարձ նվերներ են հանձնել միմյանց: Ի պատասխան Հյուսիսային Կորեայից ստացված 2 տոննա՝ վայրի պայմաններում աճող սնկի յուրահատուկ տեսակի՝ Հարավային Կորեայից 100 անգամ ավելի շատ (200 տոննա) նարինջ է ուղարկվել Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Հաղորդվում է, որ փոխադրումները կատարվել են ռազմական 4 ուղղաթիռների միջոցով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
23:45 10.11.2018
Հաճախ մարդիկ մարզվում են, սակայն սխալ սննդակարգի պատճառով չեն հասնում ցանկալի արդյունքի, ի՞նչ է սպորտ սնունդը, ինչպե՞ս սնվել մարզումների ընթացքում, այս ամենի մասին SHANTNEWS.AM-ը խոսել է «Վլադ» ֆիթնես մարզասրահի և FitFood դիետիկ սննդի ընկերությունների հիմնադիր Վլադ Խառատյանի հետ: -Ի՞նչ է սպորտ սնունդը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական սննդից։ -Ֆիթնես սնունդը առողջ ապրելակերպի հիմքն է, որովհետև […]
23:20 10.11.2018
Ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Comedy Club»-ից հայտնի Գարիկ Խարլամովը և Դեմիս Կարիբիդիսը տեսանյութ են հրապարակել, որտեղ համտեսում են հայկական ուտեստները: Նրանք այդ ամենը խաղի տեսքով էին կազմակերպել, եթե մասնակիցը կարդում է ճաշատեսակի անունը և չի գուշակում, թե որն է սեղանի վրայի դրվածներից այդ ուտեստը, ապա ուտում է այն: Նրանք չգուշակեցին «Ախորժակ» ուտեստը և խմեցին «Ախորժակ»-ի պատվին: Փորձելով հայկական թանապուրը՝ նրանք […]
21:28 10.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆրանսիայում պետք է այցելեր ամերիկյան Բելլո Վուդի զինվորական գերեզման, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այդ այցը չեղարկվել է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից հետո Թրամփը պետք է այցելեր գերեզման` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռը, որն ուղևորվել էր Թրամփի հետևից, չի կարողացել վայրէջք կատարել […]
21:04 10.11.2018
ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև: Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս […]
20:00 10.11.2018
Զամիրա Հաջիևան, որ Բրիտանիայում ձերբակալվել է այն բանի համար, որ 50 միլիոն դոլարի գնումներ կատարելուց հետո չի կարողացել իրավապահների պահանջին բավարարող հայտարարագիր ներկայացնել, թե որտեղից իրեն այդ գումարը, արդեն ցուցմունք է տվել դատարանում և սլաքներն ուղղել ամուսնու դեմ՝ հայտարարելով, թե ամուսինն է զբաղվել այդ գնումներով։ Նրա ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, որ ժամանակին Ադրբեջանի միջազգային բանկի տնօրենն […]
19:45 10.11.2018
Այսօր Երևանի Կենդանաբանական այգու գետաձին՝ Թայֆունը, դարձավ 10 տարեկան. այս մասին գրված է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կենդանաբանական այգու գետաձին՝ մեր Թայֆունը, դարձավ 10 տարեկան: Արևոտ և տաք եղանակն ու նրան խնամող Ալվարդ Վարդանյանը ապահովեցին թմբլիկ բկլիկի օրվա ուրախ տրամադրությունը»,- ասված է գրառման մեջ:
19:30 10.11.2018
Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է […]
19:27 10.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խոսելով իշխանության սխալներն ուրախության առիթ դարձնելու անթույլատրելիության մասին: «Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա: Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, թե երբ պետք […]