23:14 06.11.2018
Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի համակարգիչներից մեկը խափանվել է, հայտնում է Ռոսկոսմոսի մամուլի ծառայությունը: «Անհետացել է 3 համակարգիչներից 1-ի,այսպես կոչված, ծրագրային պատրաստվածությունը: Այլ բառերով ասած՝ տեղի է ունեցել ծրագրի խափանում: Համակարգչի աշխատունակությունը վերականգնելու համար հարկավոր է վերաթողարկել այն»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս հանգամանքը որևէ կերպ չի ազդի միջազգային տիեզերակայանի աշխատանքների վրա: Աղբյուրի […]
22:43 06.11.2018
«Դուք գիտեք, որ մեր քաղաքի 43 տոկոսը ազբեստի՝ թունավոր «շիֆեր»-ի տակ է: Հետո բողոքում ենք, որ մեր մոտ քաղցկեղի տոկոսը շատ ա, հիվանդությունները շատ են և այլն: «Ազբեստ շիֆերն» ամենաթունավոր նյութերից մեկն է: Մի կտոր ազբեստը, որ գտնում են, ասենք, որևիցե երկրում, հատուկ ֆիրմա կա դրա համար, գալիս են հատուկ հագնված, վերցնում են, դա հատուկ […]
20:57 06.11.2018
Ժամը 20:00-ի դրությամբ տարբեր քրեակատարողկան հիմնարկներից 294 դատապարտյալ է ազատ արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Ներկայացնում ենք ազատ արձակվածների թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: «Նուբարաշեն» ՔԿՀ–16 «Արթիկ» ՔԿՀ–24 «Վանաձոր» ՔԿՀ –2 «Վարդաշեն» ՔԿՀ–42 «Գորիս» ՔԿՀ–5 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–12 «Հրազդան» ՔԿՀ–24 «Աբովյան» ՔԿՀ–20 «Սևան» ՔԿՀ–80 «Կոշ» ՔԿՀ–38 «Արմավիր» ՔԿՀ – 31 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – […]
20:30 06.11.2018
«Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ հնարավոր է՝ իրենց նախընտրական ցուցակում նաև ներգրավվեն «Արդարություն» կուսակցության անդամները: «Ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն որոշ տեղերում, իրենց ռեսուրսը կներդնեն իրենց թեկնածուին անցկացնելու համար և ապագայում էլ խորհրդարանում կարող են իրենց ծրագրերով հանդես գալ մեր տեսլականի շրջանակներում»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ համանման պայմանավորվածություն են […]
20:15 06.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների և ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները, տեղեկացնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների սպաներ: Պլանավորման […]
20:04 06.11.2018
People ամսագիրը ներկայացրել է 2018թ. ամենասեքսուալ տղամարդուն: Տիտղոսը բաժին է հասել հայտնի դերասան Իրդիս Էլբային: Այս մասին տեղեկացնում է ամսագրի պաշտոնական կայքը: Դերասանի խոսքերով՝ ինքը չէր սպասում նման տիտղոսի, բայց այն «հաճելի անակնկալ» է որակել: Էլբան նաև կատակել է, որ երբ իմացել է այդ մասին, նայել է հայելու մեջ և որոշել, որ այդ օրն իսկապես […]
19:57 06.11.2018
Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]
19:30 06.11.2018
Բաքվի ոստիկանությունն այսօր փորձել է թույլ չտալ, որ Արցախյան պատերազմին մասնակցած ու մահացած զինծառայողների ծնողները երթով մոտենան երկրի նախագահի նստավայրին։ Առաջարկ է եղել 2-3 հոգուց բաղկացած ներկայացուցչական խումբ ուղարկել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, սակայն մայրերը չեն համաձայնել ու շարունակել են իրենց երթը։ Ցույցի մասնակիցները պահանջել են իրենց վճարել նախագահական արտահերթ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի տված […]
19:22 06.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 18.00-ի դրությամբ քանի անձ է ազատ արձակվել համաներմամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – […]
19:17 06.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ […]
19:15 06.11.2018
Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]
18:59 06.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասուլիս է հրավիրել ու պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ է լինելու Կասկադի վերևի՝ անավարտ հատվածի հետ: «Կասկադի վերևի հատվածը, ճիշտն ասած, երևի ամենացավոտ բանն է, որովհետև ամենակարևոր ճարտարապետական գիծը մեզ մոտ անավարտ է: Իհարկե, ցանկալի կլինի, որ Կասկադն ավարտվի, […]
18:43 06.11.2018
Ադրբեջանի դատարաններից մեկը սկսել է քննել Հայաստանի քաղաքացի, հուլիսին անզգուշությամբ Ադրբեջանում հայտնված ու այժմ այնտեղ որպես հայկական բանակի դիվերսանտ ներկայացվող Կարեն Ղազարյանի գործը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով: «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», […]
18:42 06.11.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր […]
18:35 06.11.2018
Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]
18:29 06.11.2018
Այսօր գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին: Ցուցադրությանը ներկայացված են Հովհաննիսյանի ընտանիքի կողմից թանգարանին հանձնված արխիվային լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, անձնական իրեր և այլն: Ցուցադրության բացմանը հաջորդեց Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան անվանի կինոգործիչներ, Ներսես Հովհաննիսյանի ընտանիքի անդամներ, ինչպես նաև ելույթ ունեցավ […]
18:22 06.11.2018
Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հանդիպում է ունեցել բնապահպանների, առողջապահության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի հանքարդյունաբերության վիճակը: Բնապահպաններին հետաքրքրել է, թե ինչ կարգավիճակ ունեն այն միջազգային կազմակերպությունները, որոնք հրավիրվել են և հրավիրվում են բնապահպանության նախարարության կողմից ու կատարում են որոշակի հետազոտություններ: «Մենք ուզում ենք հասկանալ Ամուլսարի հարցում ո՞ր կազմակերպությունն […]
18:12 06.11.2018
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն իրողությունը, որ Երևանում շրջելիս ամեն քայլափոխի կարելի է տեսնել քաղաքի տեսքն աղավաղող էլեկտրալարեր, գազատար խողովակներ: Մեսչյանը հավելել է, որ նման երևույթները հարիր են երրորդ կարգի երկրների, ոչ թե Երևանին: Առաջադեմ քաղաքներում գազատարներն ու էլեկտրալարերը գետնի տակով […]
17:58 06.11.2018
«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների […]
17:53 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարածքային ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի, ավելին, գտնում է, որ Զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից, ու պաշտպանության նախարարին որևէ կուսակցության ցուցակում ընդգրկելն ուղղակի ճիշտ չէ: «Քարոզարշավին չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ ԶՈւ` քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»,- հայտարարել է Դավիթ […]
17:50 06.11.2018
Նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող Իրաքի մի քանի տարածքներում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հայտնաբերված գերեզմանները, ընդհանուր առմամբ, 202-ն են եղել: Ներկա պահին ուսումնասիրված է դրանցից ընդամենը 28-ը, որտեղից 1258 մարդու աճյունամասեր են հայտնաբերվել: Հաղորդվում է, որ զանգվածային գերեզմանոցները գտնվում են երկրի 4 շրջաններում՝ Նայնավա, Քիրքուկ, Սալահ էդ-Դին […]
17:47 06.11.2018
«Մենք վստահում ենք, Փաշինյանի կողքին ենք, հեղափոխությունը կատարել ենք միասին»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի` եթե ոչ թե ԲՀԿ-ն, այլ Փաշինյանի կուսակցությունը դառնա իշխանություն, պատրա՞ստ է արդյոք նախկինում խոստացած միլիոնավոր ներդրումները բերել Հայաստան, կա՞ արդյոք վստահություն Փաշինյանի իշխանության նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ ներդրումներ մշտապես արվում են, և որ […]
17:34 06.11.2018
BetConstruct-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված իր նոր Fasttoken պրոդուկտը։ Fasttoken-ը Ethereum blockchain-ի վրա հիմնված լիակատար ապակենտրոնացված լուծում է, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար, այն է՝ խաղացողների, պրովայդերների, օպերատորների և աֆիլեյտների: Համակարգը կառուցված է չափազանց հարմարավետ ինտերֆեյսի հիմքով, ինչը ապահովում է վերջինիս պարզությունը և հասանելիությունը: «Ոլորտում ձեռք բերած ավելի քան […]
17:11 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին կլինի Ֆրանսիայում: Նա դրական է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերին` մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիան նոյեմբերի 11-ի միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել 1914-1918 թթ. պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչներին: Տոնական այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահի մասնակցությունն առաջացրել է տեղի հայ համայնքի դժգոհությունը: Ֆրանսիայի հայկական […]
17:08 06.11.2018
«Մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք: Կլինի՞ Պետրոս Ղազարյան մեր ընտրական ցուցակում, թե՞ ոչ, կքննարկենք, կտեսնենք: Կարող ա նա ծանրաբեռնված լինի Հ1 տեղափոխվելուց հետո»,- նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի հարցին, որ ներկուսակցական խմորումներ կա՞ն, մասնավորապես՝ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը դուրս են եկել կուսակցությունից, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Իրանց […]
17:04 06.11.2018
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել արմատականների, ովքեր մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, հաղորդում է BFM TV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք 6 հոգի են: Նրանց բերման ենթարկելու օպերացիան տեղի է ունեցել Իզերե, Իլ, Վելենե և Մոզելե դեպարտամենտներում: Պատրաստվող մահափորձի մանրամասները հայտնի չեն: Դատախազությունը սկսել է նախնական քննությունը:
17:02 06.11.2018
Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մասին խոսելիս արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Արման Նավասարդյանն այսօր հայտարարել է, որ թեև ամերիկացի պաշտոնյաները Երևանում պահանջի լեզվով են խոսում Իրանի հետ մեր հարաբերությունների մասին, սակայն ի պատիվ ներկա կառավարության՝ հայկական կողմը հետքայլ չի անում: Ըստ դեսպանի՝ պատահական չի, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից […]
16:56 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու, քանի որ ովքեր այս տարածքում առաջադրվել են, ուզում են, որ ես չլինեմ, դրա համար ես չեմ դնում, հարգում եմ այդ ցանկությունը»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ցուցակում չընդգրկվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ ոչ: «Առանց Զոհրաբյանի «Բարգավաճը» […]