TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների. Հ2-ի աշխատակիցների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

16:43 06.11.2018

Հայկական Հ2 հեռուստաալիքի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում աշխատակիցներն անդրադառնում են Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին կալանավորելու հանգամանքին և նշում են, որ վերջինիս կալանքը անհիմն է: Նամակում մասնավորապես գրված է. «Մեծարգո պարոն Վարչապետ, ուղիղ մեկ ամիս է՝ ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար […]

̰
Արթուր Մեսչյանին Երևանում հատկապես մի շինություն է «զարմացրել»

16:33 06.11.2018

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից, թե կառուցապատման ի՞նչ դեպք կարող է նշել, որը հարուցել է նրա «զարմանքը». «Իհարկե, Կիևյան կամուրջը, եթե դուք հիշեք, առաջ կար Երևանի երկրորդ մուտքը՝ երկու աշտարակներով շատ գեղեցիկ մուտք էր: Ի դեպ, Կիևյան փողոցը միակ փողոցն էր Երևանում, որ կառուցվել էր ընդհանուր […]

̰
Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորությանը

16:32 06.11.2018

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին է հանձնել Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը: «Այս նկարը մարմնավորում է երկու պետությունների բարեկամությունը, ինչպես նաև հայ ազգի և Հայաստանի կառավարության երախտագիտությունը […]

̰
Համաներմամբ ազատ արձակվածների թիվը ժ. 15:30-ի դրությամբ

16:23 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 15:30-ի դրությամբ քանի՞ անձ է ազատ արձակվել համաներմամբ: «2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ի ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել` «Նուբարաշեն» ՔԿՀ […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը հաստատեց` ընտրություններին կմասնակցի ՔՊ ցուցակով

16:20 06.11.2018

«Դե, որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ լուրեր են տարածվել, թե ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: SHANTNEWS.am-ի հարցին, թե որ կուսակցության համար ավելի հեշտ կլինի ձայներ բերել՝ ՀՀԿ-ի, որի ժամանակ […]

̰
Հայաստանում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները

16:17 06.11.2018

Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]

̰
Դավիթ Տոնոյանը չի հաստատում շրջանառվող լուրերը

16:10 06.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել շրջանառվող այն լուրերը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը մտադիր է առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Տեղյակ չեմ իր թեկնածության վերաբերյալ: Պաշտոնապես ես չեմ կարող այս պահին որևիցե հաստատում անել թեկնածուի վերաբերյալ»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որքանով է Հայաստանի […]

̰
Հակակարկտային հրթիռային կայանների կատարելագործման և սխալ օգտագործման խնդիր կա. Ֆելիքս Ցոլակյան

16:03 06.11.2018

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում՝ 2019թ-ի բյուջեի քննարկումներից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ֆելիքս Ցոլակյանը խոսել է նաև Ռուսաստանից բերված հակակարկտային հրթիռային համակարգերում առաջացած թերությունների ու հետագա շահագործման հարցերի մասին: «Հակակարկտային կայանների հարցը վերջնական որոշված չէ: Այսօր քննարկման փուլում է, հավանաբար դրա կատարելագործման խնդիրն ենք դնելու նորից»,- ասաց Ցոլակյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

16:02 06.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել էր: Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է:

̰
Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր ազատ է արձակվել

15:51 06.11.2018

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր առավոտյան համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը, նրա պատժաչափը կրճատվել է, և նա համաներմամբ ազատ է արձակվել: 2014 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման […]

̰
Դադար առնելու ժամանակն է. Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

15:40 06.11.2018

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, թե չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ճարտարապետը Բոլթոնն է. Սուրեն Սարգսյան

15:34 06.11.2018

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]

̰
Ոստիկանությունում շարունակվում է «ասֆալտին փռելու» գործընթացը

15:24 06.11.2018

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք: Խստագույնս պատժվելու է նման երևույթը՝ անկախ կուսակցության պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուն»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունները լինեին նույնիսկ առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունը լիովին պատրաստ է, տիրապետում է իրավիճակին ու ոստիկանության համար, ըստ էության, կապ չունի՝ ընտրությունները կանցկացվեն […]

̰
Հիմա այն հոգեվիճակում չեմ, որ հարցազրույց տամ. Շանթ Հարությունյան

15:01 06.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝  հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա: Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի  հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելի […]

̰
Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան դպրոց. պատգամավորին հետաքրքրեց, թե ի՞նչ կադրերով է համալրվում ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո

14:48 06.11.2018

2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 22 միլիարդ 580 միլիոն դրամ, որը 2018-ին հատկացվածի համեմատ ավելի է մոտ 2 միլիարդ 207 միլիոն դրամով: Ավելացված գումարը նախատեսվում է օգտագործել պարգևատրումների ու խրախուսական վճարումների համար: ԱԱԾ բյուջեին վերաբերող հատվածը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]

̰
Բոլոր քաղաքական ուժերը կռվում են երկրորդ տեղի համար. Էդմոն Մարուքյան

14:42 06.11.2018

«Ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը կռվում են երկրորդ տեղի համար: Եթե սովորական պայմաններ լինեին, քաղաքական ուժերը կպայքարեին, որպեսզի լինեն առաջինը: Հիմա, գիտենք, հետհեղափոխական Հայաստանն է, ակնհայտ է, որ առաջինը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, հետևաբար, մնացած բոլոր ուժերը մրցում են երկրորդ տեղի համար»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն […]

̰
Իրանական պատժամիջոցների հարցում Եվրոպան ԱՄՆ-ի կողքին կանգնած չէ. Վարդան Ոսկանյան

14:34 06.11.2018

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելն իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը համարում է ոչ այնքան խնդրահարույց, որքան ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, ըստ բանախոսի, այսօրվա Իրանի վիճակն էականորեն տարբերվում է մինչև 2015 թվականը եղած Իրանի վիճակից: Այն ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին, իսկ այսօր ԱՄՆ-ն է միակողմանի դուրս եկել հաշտության պայմանագրից, […]

̰
Ախալքալաքում ազատ են արձակել ընդդիմության շտաբի վրա հարձակման մեջ մեղադրվող քաղաքացիներին

14:29 06.11.2018

Ախալքալաքում միավորված ընդդիմության շտաբի վրա տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրվող 5 անձանց 3 հազար լարի գրավի դիմաց ազատ են արձակել: Այս մասին գրում է aliq.ge կայքը: Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի […]

̰
Հայտնի են 2018 թվականի վայրի բնության լավագույն լուսանկարները

14:15 06.11.2018

British Wildlife Photography Awards 2018 ֆոտոմրցույթի շրջանակներում ընտրվել են վայրի բնության լավագույն լուսանկարները: Լավագույնն է ճանաչվել Պոլ Քոլիի «Հետքեր լուսաբացին» նկարը, որտեղ երևում են թռչող չղջիկները: Լուսանկարները հրապարակվել են մրցույթի կայքում:  Չղջիկների լուսանկարն արվել է ինֆրակարմիր օբյեկտիվով տեսախցիկի միջոցով, որը Քոլին ինքն է ստեղծել 14 ամիսների ընթացքում: Այդ տեսախցիկը կարողացել է տպավորիչ նույնությամբ պատկերել թռչող […]

̰
Մենք չգիտենք՝ հիմա հնարավոր լինելո՞ւ է կանխարգելել փող բաժանողներին, բարերարներին. Մարուքյան

14:06 06.11.2018

«Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը նշանակում է, որ նախորդ տրամաբանությունը կարող է գործել: Մենք չգիտենք՝ հիմա հնարավոր լինելո՞ւ է կանխարգելել փող բաժանողներին, բարերարներին: Ես հույս ունեմ, որ դա կարվի ոստիկանության ու այլ ծառայությունների կողմից, բայց այդ տրամաբանությունը գոյություն ունի: Մյուս կողմից էլ, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, մենք ունենալու էինք տոտալ համամասնական ընտրական քարոզարշավ, և լինելու էր […]

̰
Ինչո՞ւ են բաժանվել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները

14:02 06.11.2018

«Պայմանավորվելու բան չկար: Մեծ հաշվով՝ Երևանի ավագանու ընտրություններին ենք մենք մասնակցել «Լույս» դաշինքով: Դա եղել է այնպիսի լուծում, որ ցայտնոտային պայմաններում որոշում ենք կայացրել նոր բրենդ ընտրել, քանի որ սխալ կլիներ «Ելք» բրենդն օգտագործել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ ընտրություններին առանձին մասնակցելու հարցին այսպես է պատասխանել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: […]

̰
Facebook-ն արգելափակել է ավելի քան 100 օգտահաշիվ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերը կանխելու համար

14:02 06.11.2018

Facebook-ն ԱՄՆ միջանկյալ ընտրությունների շրջանում արգելափակել է ավելի քան 100 օգտահաշիվ, որոնք կարող են կապ ունենալ այլ պետությունների հետ: Այդ մասին հաղորդել է սոցցանցի կիբերանվտանգության ծառայության ղեկավարը: Նա հայտնել է, որ նպատակը մեկն է`թույլ չտալ, որ «Ֆեյսբուքը» «միջամտի ընտրություններին»: ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները դիմել են կազմակերպությանը` հայտնելով այս սոցիալական կայքում կասկածելի ակտիվության մասին, որը, ենթադրաբար, […]

̰
Ժամկետային զինծառայողը ծնոտի շրջանում ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել. հարուցվել է քրգործ

14:00 06.11.2018

06.11.2018թ., ժամը 08:20-8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի […]

̰
«Ֆեյսբուքը» հրաժարվել է տարածել Թրամփի նախընտրական հոլովակը

13:53 06.11.2018

Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]

̰
Ոստիկանապետը համաներման տեքստն ընդունելի է համարում, բայց և պնդում, որ հանցանք կատարած անձինք պետք է պատասխան տան

13:42 06.11.2018

«Ես բազմիցս արտահայտել եմ և պնդում եմ իմ դիրքորոշումը: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան, կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որպես պատանդ ինչպես է վերաբերում այն հարցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են ազատ արձակվել համաներման արդյունքում, ասել է ՀՀ ոստիկանապետ […]

̰
Հնդկաստանի մայրաքաղաքում օդը կմաքրեն արհեստական անձրևներով

13:33 06.11.2018

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի իշխանությունները մտադիր են քաղաքի աղտոտված օդը մաքրել արհեստականորեն առաջացրած անձրևներով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Այս գործողությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին: Քաղաքի օդի աղտոտվածությունը մաքրելու գործընթացում ընդգրկված են ինքնաթիռները: Դրանք պետք է օդում տարածեն հատուկ նյութեր, որոնք անձրև են առաջացնում: Նյու Դելին կարող է դառնալ առաջին հնդկական քաղաքը, որն այս տեխնոլոգիան է […]

̰
Արցախում մեկնարկել է հակահարձակողական խոշոր զորավարժություն

13:31 06.11.2018

Այսօր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին գրառում է կատարել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր […]

̰
ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու. վստահեցնում է ոստիկանապետը

13:28 06.11.2018

ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները փորձել են հստակեցնել ոստիկանապետի դիրքորոշումը, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ ֆորումի անցկացմանը, ինչին ոստիկանապետը խնդրել է կոռեկտ հարցադրում ուղղել, քանի որ ինքը ոչ թե կողմ կամ դեմ է, այլ գտնում է, որ […]

̰
ՊԲ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

13:15 06.11.2018

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08։25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

̰
Երկրաշարժ Վրաստանի տարածքում

13:06 06.11.2018

Նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 և արևելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ, հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Ժամը 05:46-ին […]

̰
BACK_TO_TOP