13:00 06.11.2018
Ես առաջին անգամ դիմում գրեցի ու դուրս եկա, քանի որ նախագահի ախրանայի պետը իմ սենյակից դուրս չէր գալիս, կյանքս կերավ, զանգում էին, ասում էին՝ գիտես չէ՞, թե ում ես մերժել, ասում էի՝ իմ գլխին Աստվածն է: Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հիշել է, թե ինչու է առաջին անգամ հրաժարականի դիմում […]
12:50 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.7% նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% հավելաճով: Նախորդ տարվա […]
12:43 06.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս իրենք ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ […]
12:38 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ: 2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, […]
12:36 06.11.2018
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի ազդեցիկ պատգամավորներից մեկը հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա էլեկտրոնային նամակը, որտեղ նրա հայ գործընկերուհին պատգամավորին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Էլեկտրոնային նամակը հայազգի պատգամավոր Քեթրին Կազարյանը ուղարկել էր օրենսդիր մարմնի ղեկավար Նիկոլաս Մատիելոյին ու խնդրել, […]
12:35 06.11.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ իրենք տեղյակ չեն եղել` երբ է հայրն ազատ արձակվելու, նա անակնկալ է արել: «Հայրս եկել է բակ, զանգել, որ դուրս գամ, այդ ժամանակ եմ իմացել»,- ասաց նա: Նշենք, որ […]
12:35 06.11.2018
2018թ. նոյեմբերի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին և Խորհրդի նստաշրջանին։ Այս մասին Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Գ. Բայժանովի հետ։
12:35 06.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է հրապարակել` կից գրառմամբ հայտնելով, որ «Մատենադարան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի: «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նա:
12:23 06.11.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ կոչ ունի սրճարանների տերերին. «Նրանք, ովքեր իրենց զբաղեցրած տեղերից դուրս են եկել, տեղեր են զբաղեցրել «բեսետկաներով ու զոնտիկներով», խնդրում եմ մինչև գարուն, հաշվի առնելով, որ սեզոնը փակված է, վերադարձե՛ք ձեզ հատկացված սահմաններ, որովհետև հետո պրոբլեմ ենք ունենալու, իսկ կանաչ տարածքների մեջ կառուցապատումներ […]
12:19 06.11.2018
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. […]
12:18 06.11.2018
«Չի տեղափոխվելու, չի քանդվելու, պետք է վերակառուցվի, շենքը պետք է ռեստավրացվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքի վիճակին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյո՞ք փոփոխություններ կլինեն «Հին Երևան ծրագրում», Արթուր Մեսչյանը պատասխանեց, որ փոփոխություններ […]
12:13 06.11.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին լրագրողները հարց են ուղղել Երևանի աղճատված դիմագծի վերաբերյալ ու հարցրել, թե այդ հարցում որքանո՞վ է մեծ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի «ներդրումը»: «Երկու խնդիր կա. առաջինը՝ էթիկական: Ես չէի ուզի քննադատի դերից խոսել Նարեկ Սարգսյանի պարագայում: Ես շատ հաճախ լսում եմ, որ բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց էդ բողոքողներից ոմանք […]
12:04 06.11.2018
Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ, որը, ինչպես պարզվում է, ոչ միայն նախկին զինծառայող է, այլև ազգայնական ու հակահայկական տրամադրությունների կրող։ Ասյա Խաչատրյանը հայտնի էր դարձել այն միջադեպի հետևանքով, երբ իր պնդմամբ՝ Արցախի ոստիկանները իրեն բաժին էին տարել անսովոր պահվածքի՝ գիշերը փողոցում […]
11:56 06.11.2018
«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական […]
11:34 06.11.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է ապօրինի շինարարությանը և կոչ արել այդկերպ շինարարական աշխատանքներ իրականացնողներին վերջ դնել այդ աշխատաոճին: «Ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ, չի լինելու անօրինականություն, մի՛ ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով կատարեք, մենք կանենք հնարավորը, որ հեշտացնենք […]
11:23 06.11.2018
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին: «Սա իմ առաջին հանդիպումն է լրատվականների հետ: Իմ գլխավոր աշխատանքներից մեկն է լինելու ճշտել գլխավոր ճարտարապետի գործառույթները, նա պետք է ունենա որոշակի գործիքակազմ: Պետք է այնպես լինի, որ հետո, եթե ուրիշն էլ լինի գլխավոր ճարտարապետ, հստակ ինստիտուտ աշխատի: «Պուճախային» աշխատանքին վե՛րջ, ամեն […]
01:03 06.11.2018
Ատրակցիոնների տեսքն ու էքստրեմալությունը շատերին նույնիսկ մտածելիս սարսափեցնում է, որոշ մարդիկ էլ հակառակը՝ էլ ավելի անհամբեր են դառնում ու ցանկանում որքան հնարավոր է շուտ վայելել ադրենալինի այդ հսկա չափաբաժինը: РИА Новости-ն առանձնացրել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված ամենաէքստրեմալ ատրակցիոններից մի քանիսն ու հնարավորություն ստեղծել հասկանալու, թե որքանով ենք մենք պատրաստ նման արկածախնդրության: ԱՄՆ Կոլորադո նահանգում […]
01:00 06.11.2018
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարող են ազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները Գերմանիայի տնտեսության վրա, գրում է РИА Новости-ն: Նա նշել է. որ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ գործարքից դուրս գալու հետ: Նրա խոսքերով՝ Բեռլինում հետևում և վերլուծում են իրադրությունը: «Մենք բազմիցս նշել ենք, […]
00:46 06.11.2018
Աստղաբանները հայտնաբերել են Ծիր կաթինի՝ մեզ հայտնիներից «ամենատարեց» աստղը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Դրա տարիքը, մոտավոր հաշվարկներով, հասնում է 13.5 միլիարդ տարվա: Աստղն անգամ անուն ունի՝ 2MASS J18082002-5104378, դրա առանձնահատկությունն այն է, որ դրանում բացակայում է որևէ տեսակի մետաղ: Հենց այս հանգամանքով էլ բացատրվում է այս աստղի տարիքի մեծությունը: Նշվում է, որ դեռևս […]
00:06 06.11.2018
Լատվիան առաջին երկիրն է հետխորհրդային տարածքում, որը կարգելի վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները: Լատվիայի նախագահ Ռայմոդ Վեյոնիսը հայտարարել է, որ Կենդանիների պաշտպանության մասին օրենքում ուղղումներ են մտցվելու, որոնք կարգելեն օգտագործել վայրի կենդանիներին կրկեսային ներկայացումների մեջ: Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսային ներկայացումներում արգելված է շատ եվրոպական երկրներում: Լատվիայից բացի՝ վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում արգելված է Հունաստանում, Խորվաթիայում, […]
00:00 06.11.2018
Խանտի-Մանսիյսկում նոյեմբերի 5-ին փլուզված կամրջի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Նեֆտեյուգանսկ քաղաքի տարածքային հիվանդանոց, հայտնում է РИА Новости-ն: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, իսկ մնացած 5-ինը՝ միջին ծանրության: Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իշխանությունների տվյալների համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել հին կամրջի կոնստրուկցիաների ապամոնտաժման ժամանակ: Դեպքի […]
23:46 05.11.2018
Եթե չլինի այնպիսի ընդդիմություն, որը կարող է ակնհայտ տարբերվող կարծիք հնչեցնել, ինչպես նաև հանդես գալ որպես «զսպաշապիկ հագցնող», դա խիստ վտանգավոր կլինի: Այս տեսակետը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, կա՞ այդ վտանգը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է դառնալ ՀՀԿ: «Գիտեք՝ հաշվի առնելով, այն բարձր ռեյտինգը, որ այսօր […]
23:16 05.11.2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի […]
21:00 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, Երևանում գործող հագուստի խանութներից մեկում, միմյանց օժանդակելու միջոցով, գաղտնի հափշտակել են հագուստներ՝ պատճառելով […]
20:43 05.11.2018
Թալինի բժշկական կենտրոնը համալրվել է շտապօգնության նոր մեքենայով: Նախկինում առկա սահմանափակ հնարավորություններ ունեցող մեքենաներին փոխարինելու են եկել նոր տեխնոլոգիաներով հագեցած մեքենաները, տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախկինում առկա մեքենաների մեջ հնարավոր չէր հիվանդին օգնություն ցուցաբերել, դրանով կարելի էր միայն հիվանդին տեղափոխել հիվանդանոց, իսկ նոր մեքենաներով ոչ միայն հնարավոր է տեղափոխել […]
20:30 05.11.2018
Առողջապահության նախարարության և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է կնքվել, ինչը միտված է երիտասարդ մասնագետներին առողջապահության ոլորտ ներգրավելուն: ՀՀ ԱՆ լրատվության բաժնի հաղորդմամբ՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Գայանե Ոսկանյանը նշել է, որ նպատակը Հայաստանի մարզերում բարձրակարգ, երիտասարդ մասնագետների ներուժի արդյունավետ օգտագործումն է` համատեղելով պետության ու հասարակական կազմակերպությունների ջանքերը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն […]
20:14 05.11.2018
Մեծ Բրիտանիայի հատուկ ոստիկանությունը կալանք է դրել Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար, ֆինանսական խարդախությունների համար Ադրբեջանում դատապարտված Ջահանգիր Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի՝ 400 հազար դոլար ընդհանուր արժողությամբ զարդերի վրա, քանի որ կինը չի կարողանում պատշաճ հայտարարագրեր ներկայացնել, թե որտեղից իրենց այդքան միջոցներ։ Դատապարտված բանկիրի կինն արդեն 10 տարի է՝ ճոխ կյանքով ապրում է Մեծ Բրիտանիայում։ […]
20:05 05.11.2018
Վերջին շրջանում սոցցանցերում, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ամեն օր «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը հարյուրավոր մարդիկ են անդամակցում և նույնիսկ կատակում են, թե կուսակցությունում ՔՊ-ին նույնիսկ անդամագրվելու տեղ չկա: Այս լուրերի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՔՊ խոսնակի հետ: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարդիկ կարող են իրենց […]
19:53 05.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից […]