TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Սոֆյան դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում

11:59 30.10.2018

Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա ռոբոտը դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում, գրում է Daily Mail-ը: Նույն աղբյուրի տվյալներով՝ Սոֆյան պատրաստվում է նաև համաշխարհային շրջագայության մեկնել: Հիշեցնենք, որ մարդանման ռոբոտը կնոջ կերպարով ծրագրավորվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարին համապատասխան։ Այն նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքագծին, ինչպես […]

̰
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը

11:56 30.10.2018

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Տորոնտոյի բնակչուհի Սիրվարդ Քուրտյանը, նա 106 տարեկան էր: Այս մասին տեղեկացանք Horizon Weekly-ից: Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև՝ Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է […]

̰
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պարզաբանել է չրի արտադրության հետ կապված սկանդալը

11:46 30.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որը վերաբերում է ներկայիս գյուղնախարարի և փոխվարչապետի ղեկավարած «Իրիգեյթ» ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելուն: «Սիրելի՛ գործընկերներ, Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում

11:20 30.10.2018

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասել է Նազարյանն ու հույս հայտնել, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ […]

̰
Apple ընկերության դեմ հերթական դատական գործը կհարուցվի

01:00 30.10.2018

Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Apple ընկերությանը՝ արտոնագրային վճարները չկատարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm ընկերությունը 7 մլրդ դոլարի հայց է ներկայացրել:  Միևնույն ժամանակ, ընկերության կողմից հայց ներկայացրած անձը հայտնել է, որ Apple-ն օգտագործել է Qualcomm ընկերության արտոնագրերն ու հրաժարվում է վճարումներ կատարել: Լրատվամիջոցները հայտնում են, որ […]

̰
Չինացի գիտնականները հեղուկ մետաղից ռոբոտ են ստեղծել

00:44 30.10.2018

Սուչժոուի համալսարանի մասնագետները հեղուկ մետաղից ռոբոտի նախատիպ են ստեղծել, գրում է SCMP-ն: Ռոբոտը կարող է շարժվել և փոխել շարժման ուղղությունը հոսանքի ազդեցության տակ: Այն ընդունակ է շարժվել սենյակի կամ փոքր տարածքի մեջ, իսկ հեղուկ մետաղական հիմքը հնարավորություն է տալիս էլեկտրական լարման տակ շարժման ուղղությունը փոխել: Գալիում մետաղը, որը սենյակային ջերմասիտիճանում հալվում է 30 աստիճանում, չինացի գիտնականները […]

̰
Microsoft-ը երկու էկրանով սմարթֆոն է թողարկել

00:32 30.10.2018

Microsoft ընկերությունը երկու էկրան ունեցող սմարթֆոն է ստեղծել: Այս մասին հայտնում է Phone Arena-ն: Հաղորդվում է, որ նախագիծը գաղտնի է եղել և իրականացվել է դեռևս 2015 թվականին: Սարքավորման երկու էկրաններն առանձնանում են հատուկ հարթակով: Ֆունկցիոնալ առումով այն չի տարբերվում մյուս սմարթֆոններից: Ներկայում նման սմարթֆոններ են մշակում նաև Samsung, LG և Huawei ընկերությունները: Microsoft ընկերությունը նոր […]

̰
Հելոուինը Սպիտակ տանը. Դոնալդ Թրամփը և Մելանիա Թրամփը կոնֆետներ են բաժանել

00:20 30.10.2018

Սպիտակ տանը Հելոուինի առթիվ ավանդական ընդունելություն է կայացել, գրում է RT-ն: Քանի որ այս տարի տոնն աշխատանքային օր էր, այն տեղափոխել էին ոչ աշխատանքային օր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հնչյունների ներքո  դուրս է եկել երեխաների մոտ: Նրանք կոնֆետներ են բաժանել տարբեր կերպարներով տոնին մասնակից երեխաներին: Կոնֆետների […]

̰
Ստամբուլում բացվում է աշխարհի ամենամեծ օդանավակայանը

23:59 29.10.2018

Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտնում է ermenihaber-ը։ Օդանավակայանը կլինի ամենամեծն աշխարհում։ Օդանավակայանի տարածքը 76.5 մլն քառակուսի մետր է: Շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Կառուցման առաջին փուլի համար հատկացվել էր 6 […]

̰
Կենդանի դիմանկարների շքերթ Ճապոնիայում

23:16 29.10.2018

Ճապոնիայում կենդանի դիմանկարների շքերթ է տեղի ունեցել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հիացմունքով նայում և ձեռքով անում կենդանի դիմանկարներին:

̰
Պատգամավորը կրակել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում

22:56 29.10.2018

Պատգամավորը կրակել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում, տեղեկացնում է Korrespondent-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ: Կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Պատգամավորին վնասազերծել են, իսկ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է: Նշվում է, որ պատգամավորին բերման ենթարկելուց հետո ընտրությունները շարունակվել են: Կրակելու դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

̰
Արամ Սարգսյան

22:47 29.10.2018

̰
Սուրմալու տոնավաճառից բջջային հեռախոս գողացած կնոջը ճանաչողներն ահազանգեն ՀՀ ոստիկանություն

22:35 29.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  մի կին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում գողացել է վաճառողուհու բջջային հեռախոսը: Առևտրի կենտրոնի տեսագրող սարքերը ֆիքսել են կատարվածը: Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 45 -02-02 հեռախոսահամարներով:

̰
Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին փոխհատուցումներ վճարելու համար վաճառել է իր տունը

22:00 29.10.2018

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի որոշմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարբերաբար վճարած դրամական փոխհատուցումների պատճառով վճարել է իր առանձնատունը, գրում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Թալաթ Աթիլային: Աթիլան շատերի նման հետաքրքրվել է, թե որտեղից է Քըլըչդարօղլուն վճարում այն փոխհատուցումները, որոնք նրան պարտավորեցնում է դատարանը նախագահ Էրդողանի հասցեին արած […]

̰
Հայ ոստիկանները վրացի հետախուզվողի են հայտնաբերել

21:42 29.10.2018

Հոկտեմբերի 27-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Ավանեսովի փողոցում հայնաբերել և բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի` 1984թ. ծնված Գեորգի Մակարաձեին, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նա հոկտեմբերի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձ կատարելու մեղադրանքով:

̰
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 85 դեպք

21:12 29.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք, տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացահայտվել է մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, յուրացման կամ վատնման 7, ծեծի 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, թմրամիջոցի հայտնաբերման 3, անձի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի ընկերության մասին Բոլթոնի խոսքերն անվանել է «հանդգնություն»

20:06 29.10.2018

Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի բաժինն անդրադարձել է Երևան այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին՝ նրա բառերը համեմատելով Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ավելի վաղ արված հայտարարության հետ: Միլսն իր խոսքում նշել էր, որ Վաշինգտոնը շարունակում է նպատակաուղղված կերպով աջակցություն ցույց տալ Հայաստանում որոշակի խմբերի, բացի այդ, խոստացել էր […]

̰
Հունաստանում ուսանողների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

19:58 29.10.2018

Աթենքի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության աշխատակիցների միջև, գրում է Reuters-ը: Նշվում է, որ ուսանողները ցույց են կազմակերպել՝ ընդդեմ բուհերում սովորելու կարգի հետ կապված փոփոխությունների: Նրանք քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:

̰
Կիսաչինովնիկական էժանագին պահվածքով անձն իրավունք չունի լինել Հանրակրթության վարչության պետ. Անի Սամսոնյան

19:55 29.10.2018

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կապված խնդիր կա: Սամսոնյանը ներկայացրեց իրավիճակը, որի դեմ պայքարել են և շարունակելու են պայքարել: «Մեզ դիմել են տնօրենի հավաստագրի ձեռքբերման նպատակով հոկտեմբերի 17-ի քննությանը մասնակցած 15 և ավելի ուսուցիչներ: Ես տեղեկացել եմ, որ քննող հանձնաժողովի անդամները` Աննա […]

̰
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ ԼՂ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի

19:50 29.10.2018

Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է ermenihaber-ը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է. «Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկացած տեղում դա մշտապես ընդգծում ենք։ Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի […]

̰
Ես կլինեմ երևի առաջին գլխավոր ճարտարապետը, ով իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անի. Արթուր Մեսչյան

19:26 29.10.2018

«Ո՞նց կարող է հեշտ համաձայնեի այսքան պատասխանատու պաշտոնին»,- ասել է Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ զրուցելիս: Նա նշել է, որ Երևանում անշտկելի ոչ մի խնդիր չկա: «Անշտկելին միայն մահն է, ամեն ինչ կարելի է շտկել, ուղղակի ժամանակի հարց է: Պետք է կամք, ժամանակ, նվիրվածություն»,- ասել է նա: Այն հարցին, թե կկարողանա՞ […]

̰
Վրաստանում հասարակությունը բաժանվել է երկու մասի. կարծիք Թբիլիսիից

18:52 29.10.2018

Վրաստանում հասարակությունը նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո բաժանվել է երկու մասի՝ ներկա և նախկին իշխանությունների կողմնակիցների: SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքները մեկնաբանել է Թբիլիսիի «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը: Հիշեցնենք, որ երեկ կայացել են նախագահի ընտրություններ, թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոս ձայն չի հավաքել, հետևաբար առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Սալոմե […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

18:39 29.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Բակո Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, […]

̰
Ջիվան Գասպարյանը Ռուսաստանում հոբելյանական համերգ է ունեցել

18:36 29.10.2018

Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Մոսկվայում նշել է իր 90-ամյակը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ մոսկովյան «Зарядье» համերգասրահում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հոբելյանական համերգը: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ անցկացված հոբելյանական համերգի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող արտիստը կատարել է հայկական ազգագրական ստեղծագործություններ: Որպես երեկոյի հաղորդավար հանդես է եկել Ռուսաստանում հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը: Հոբելյանի […]

̰
Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

18:30 29.10.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ներկայացուցիչներին, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հանդիպման առանցքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի միջև մինչ 2019 թվականի հուլիսը նախարարությանը ենթակա ոլորտների հնարավոր ներգրավվածության, երկրում զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աշխատողների ինստիտուտի […]

̰
Թիֆլիսում էլ, որ կառք շուռ գա, ասելու են՝ ՀՅԴ-ն է մեղավոր. Արմեն Ռուստամյան

18:14 29.10.2018

«Թիֆլիսում էլ, որ կառք շուռ գա, ասելու են՝ ՀՅԴ-ն է  մեղավոր: Բայց մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել և ոչ թե դրանք ուրիշներին վերագրեն»,- ԸՕ-ի նախագծի չընդունման և ԱԺ նիստին բացակա ՀՅԴ խմբակցության պատգամավորների մասին ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի՝ ամեն ինչ փորձում են հարմարեցնել դեկտեմբեր ամսին և հիմնական պատճառները թողած, սկսել են […]

̰
«Որոտան հիդրո» ՍՊԸ-ին «Որոտան-1» փոքր ՀէԿ-ում էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիա կտրվի

18:03 29.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգային հարցերից է «Որոտան հիդրո» ՍՊԸ-ին «Որոտան-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագծում ասված է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը, 23-րդ, 35-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշումը և […]

̰
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

17:57 29.10.2018

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեթյուզ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, աշակերտներից մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Իրավապահները հայտնել են, որ վիրավոր աշակերտին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս աշակերտին դեպքի առթիվ տարել են ոստիկանական բաժանմունք:  

̰
Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում Կոմիտաս է նվագել

17:56 29.10.2018

Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում բոլորի համար անակնկալ սկսել է նվագել: Ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել համացանցում և գրել, որ Յանին մետրոյի աշխատակիցներից մեկը ճանաչել է և ասել, որ շատ ուրախ է երաժշտին տեսնել: Մաքսինը «Գարեգին Նժդեհ» կայարանում կատարել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը: https://www.facebook.com/markhovhannis/videos/254242595185141/?__xts__[0]=68.ARCx2j9wiaggh4drf8Bsqa3jPZgRNwfjM27IY2FNj1Ro2Gl0AiPfG8ABaFz_s8kIApeFUrUkZSIOEhXORGR7CnJ52sWE-PtXYEV13twh1or5RCkKt4FKXRUPxJNpUgiclECxj2s1Rz0FAyJqXhnwJMwWsYzt-0CipFq2dPyKD5o_aGmpl_r_duvPnqpgGD_mCCGS5E0lJEcJrqIoIw4kP5zQwaSNoZLgItuXpuwErYqfmkt5B6lYALuwR0VPMpiHjY2ESg&__tn__=H-R  

̰
Հավի և ձվի պարադոքսն է․ Քոչարյանը իր՝ քաղաքականություն վերադառնալու և մեղադրանքների մասին

17:44 29.10.2018

Քաղաքականություն վերադառնալը և մեղադրանքների առաջադրումը զուգահեռ գործընթացներ են եղել, և դրանք առաջ են մղել մեկը մյուսին։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահն իր քաղաքական վերադարձի մասին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Հայաստանի վիճակն արդեն իսկ իրեն մղում էր քաղաքականություն վերադառնալուն և ինքը սկսել էր խորհրդակցությունները քաղաքական գործիչների ու համակիրների հետ։ «Այստեղ մեծ հարց […]

̰
BACK_TO_TOP