11:27 27.10.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում, գրում է «Արմենպրես»-ը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակցին Անգլիան ներկայացնող Նաջել Շորթն էր, որին հայ գրոսմայստերը հաղթեց, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Գեկուշի հետ: Այս տուրից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատաների շարքում է և ունի 5,5 միավոր: Մելքումյանն իր […]
11:15 27.10.2018
Հոկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ևհետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն հանրապետության մի շարք բնակավայրեր կհոսանքազրկվեն: Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից: Եվ այսպես՝ առաջիկայում հոսանքազրկում կլինի Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Թոթովենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Նուբարաշենի խճ. 2-րդ շենքը, 10:30-16:30 Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքերը […]
08:38 27.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: «Twitter-ը իմ էջից շատ մարդկանց է ջնջել և ամենալուրջն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այնպիսի մի մեխանիզմ են մշակել, որով դժվարացնում են էջին հետևելու գործընթացը: Նրանք հետևորդների քանակն այնպես են կրճատել, որ բոլորի համար ակնհայտ է դարձել»,- գրել […]
00:38 27.10.2018
Apple ընկերությունը ոստիկանության համար փակել է iOS 12 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի տվյալներին մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Forbes-ը: Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարողանա ձեռք բերել սմարթֆոնի գաղտնի կոդը GrayKey ծրագրի միջոցով: Հիշեցնենք, որ ոստիկանները մինչ այս հնարավորություն ունեին վերոնշյալ ծրագրով շրջանցել Apple-ի անվտանգությունը: iOS 12 օպերացիոն համակարգի գործարկումից հետո GrayKey ծրագիրը դադարել է աշխատել: Այժմ ոստիկանները […]
00:27 27.10.2018
Հատիջե Ջենգիզը՝ սպանված սաուդցի լրագրողի կինը, հայտարարել է, որ Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չի լինի Խաշըգջիի գործով: Այս մասին հայտնում է Habertürk լրատվականը: Թրամփը սաուդցի լրագրողի կնոջը հրավիրել էր Սպիտակ տուն, որպեսզի զրուցեն լրագրողի մահվան հանգամանքների մասին: «Պահանջում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն […]
00:13 27.10.2018
ԵՄ-ն հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը: «Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն առանձնացրել է առևտրային 3 նավ, որոնց մուտքը միջազգային շուկա նախատեսվում է արգելել: Այս կապակցությամբ՝ պատժամիջոցների ցուցակն այս որոշմամբ պետք է համալրվի»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, Հյուսիսային Կորեային պատկանող 3 […]
20:30 26.10.2018
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ Ստամբուլում կայանալիք հանդիպման ընթացքում պատրաստվում է տեղեկություններ հայտնել Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ստեղծելու գործընթացի վերաբերյալ: «Ես գնալու եմ Ստամբուլ, որպեսզի ելույթ ունենամ Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների առաջ: Մենք պատրաստվում ենք քննարկել այդ հարցը (հանձնաժողով ստեղծելու հարցը-խմբ.): […]
20:17 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) և «BMW X5» […]
20:09 26.10.2018
Փարիզի կենդանաբականան այգում գորիլայի՝ Կարմիր գրքում գրանցված տեսակի ձագ է ծնվել: Այս մասին հայտնում է NTD հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ կալիմանտանյան օրանգուտանի ձագուկը միակն է, որ ծնվել է անցած 13 տարիների ընթացքում: Նրան Յավա անունն են տվել: Տեղի կենդանաբույժը հայտնել է, որ մայր կապիկը ծննդաբերությունից հետո իրեն լավ է զգում: Աղբյուրը մանրամասնում է, որ այս […]
20:00 26.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները: Սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, […]
19:50 26.10.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
19:44 26.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Տեսանյութին կից գրառման մեջ վարչապետի պաշտոնակատարը գրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար: «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ […]
19:37 26.10.2018
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել և կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների գործողությունները Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուժայիններին հաջողվել է վնասազերծել 6 զինյալի, որոնք ծրագրել էին Մոսկվայում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ: Նրանց մոտից առգրավվել են ինքնաձիգներ, ահաբեկչություն կազմակերպելու հաշվետվություններ, ինքնաշեն ռումբեր պատրաստելու սխեմաներ և գումար: Հարուցվել է քրեական գործ, […]
19:22 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստան տեղափոխման ենթակա աջ ղեկով մոտ 3000 մեքենաների խնդիրը շարունակվում է մնալ չլուծված, քանի որ կողմերն այսօր դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանն այս է, որ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման […]
19:12 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը: Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն է […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի: Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև […]
18:34 26.10.2018
Լիբանանում տեղի ունեցած ուժգին փոթորիկի հետևանքով Բուրջ Համուդում դժբախտ պատահարի զոհ է դարձել լիբանանահայ երիտասարդ՝ 1991թ. ծնված Հարութ Հուսիկյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել է, որ երիտասարդը, որը մասնագիտությամբ վարսավիր էր, բարձրացել է իր պատշգամբի վարագույրը ծածկելու, սակայն սայթաքել, ընկել է 9-րդ հարկից և տեղում մահացել:
18:29 26.10.2018
ԳԱԱ-ում այսօր առավոտյան մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել փորձագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ և պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղըզստանից, Ռումինիայից և ՀԱՀ-ից: 12 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները խոսել են Եվրասիա մայրցամաքում Չինաստանի դերակատարման մեծացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, դրա տնտեսական ու քաղաքական զարգացումների, […]
18:20 26.10.2018
«Միգրացիոն ծառայությունը քաղաքացիներից դիմումներ ամենաշատը ստացել է 2015թ., իսկ դիմումներ սկսել ենք ընդունել 2014-ից, և դրանից հետո միտումը նվազող է եղել»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ 2017-ին ստացվել է 349 դիմում, այս տարի դեռևս 153 դիմում է ստացվել, որոնք ուղարկվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայություն վերանայելու համար: «12-ի մասով […]
18:07 26.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
18:04 26.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պետությանը պատճառված վնասը փոխհատուցվում է: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ […]
17:52 26.10.2018
«Հայկական բնապահպանական ճակատ»-ը Ամուլսարի պահպանության համար սկսել է սոցիալական հոլովակների շարք, որոնցում հայտնիները խոսում են Ամուլսարի պահպանության անհրաժեշտության մասին: #SaveAmulsar արշավի շրջանակում տեսաուղերձով է հանդես եկել հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: «Ամուլսարը ուզում են պայթեցնել, բայց ջերմուկցիները չեն թողնում: Ես իրենց կողմն եմ որովհետև, երբ բնության հետ խաղ ես անում, ապա քո առողջության հետ ես խաղ […]
17:42 26.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը կարևոր է համարել ծրագրի իրականացումը, որի արդյունքում բնակարաններ կհատկացվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին և հիփոթեքային վարկավորման շրջանակներում՝ կոնկրետ […]
17:25 26.10.2018
Ֆինլանդիայի արհմիությունները պարզել են, որ ցերեկային քունը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը և, հետևաբար, ընկերության ֆինանսական բարեկեցությունը, գրում է NTV-ն: Sofia Future Farm ընկերության քնի մարզիչ Տինա Վայնիոն ասում է. «Մեր ժամանակներում բոլոր մարդիկ ապրում են օնլայն ռեժիմում: Մենք արթնանում և քնում ենք հեռախոսների հետ: Մենք չունենք ընդմիջումներ, սա շատ բարդ է և մտահոգիչ: Քնելը կարևոր […]
17:18 26.10.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցում կատարվել են չարաշահումներ: Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրեն Յաշա Եղիազարյանը 6 հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն վերջիններս իրականում աշխատանքի չեն հաճախել և 2013 թվականից մինչ այսօր նրանց […]
17:09 26.10.2018
Երևանի ավագանու՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում է քաղաքապետի տեղակալների նշանակումը: Առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Տիգրան Վիրաբյանին, Սերգեյ Հարությունյանին, Հայկ Սարգսյանին` Երևանի քաղաքապետի տեղակալներ:
17:08 26.10.2018
2022 թ-ին Ռուսաստանը կունենա պատրաստի հակաարբանյակային զենք։ ԱՄՆ հետախուզությունը լուսանկարներ ունի հրթիռից, որով ռուսական կողմը մտադիր է զինել բարձրության վրա աշխատող, հակառակորդի հաղորդակցությունը հայտնաբերող МиГ-31 ինքնաթիռները: CNBC-ի փոխանցմամբ՝ լուսանկարն արվել է սեպտեմբերին: Հետախուզությունը կարծում է, որ այս հրթիռն ունակ է ոչնչացնելու կապի արբանյակները։ Հրթիռը որևէ տեղ չի ցուցադրվել, սեպտեմբերին կայացել են դրա առաջին փորձարկումները, հաջորդները կլինեն 2019 թվականին։ […]
17:01 26.10.2018
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մայթը փլուզվել է, երկու կանայք հայտնվել են գետնի տակ: Նրանց հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Akit պարբերականը: Փլուզման պահին կանայք կանգնած են եղել մայթեզրին: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։ Կանայք մոտակայքում գտնվող բուժհաստատության աշխատակիցներ են: https://youtu.be/gnfHO58hCBk