16:51 26.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործով: Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր` Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է:
16:29 26.10.2018
Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ. «Սիրելի դավթաշենցիներ Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դադարեցնում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Չեմ ուզում ծեծված խոսքերով ասել, թե այս 6 տարվա ընթացքում ինչ ենք արել կամ ինչ ձեռքբերումներ […]
16:20 26.10.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կողմերը քննարկել են ԵՄ աջակցության շրջանակներում իրականացվող Թվինինգ ծրագրերի ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես, քննարկումը ծավալվել է քաղաքացիական պաշտպանության, արդարադատության ոլորտում և էլեկտրոնային կառավարման համակարգում Թվինինգ ծրագրերի […]
16:14 26.10.2018
The New York Times պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որում համառոտ նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, երբ հաղթանակել է Թավշյա հեղափոխությունը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ անցած տարի Հայաստանում հիմնականում երիտասարդ մարդիկ դուրս եկան փողոցներ՝ ծածանելով կարմիր, կապույտ և ծիրանագույն փուչիկներ: Նրանք հիասթափված էին անարդյունավետ աշխատող կառավարությունից և նրանք իրենց հեռախոսներով […]
16:08 26.10.2018
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ռեստարտը և ՀԱԱՀ ՈւԽ-ն այսօր բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի դիմաց` պահանջելով նախկին ռեկտոր, այժմ դեռևս ռեկտորի խորհրդական Ա․ Թարվերդյանի հրաժարականը, ինչպես նաև գողացված գումարների վերադարձը համալսարանի բյուջե։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԱՀ Ռեստարտից: Հաշված րոպեների ընթացքում ռեկտորի պաշտոնակատար Վ․ Ուռուտյանը հանդիպեց ուսանողներին և ասաց, որ Ա․ Թարվերդյանը վաղն արդեն […]
15:54 26.10.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ՝ Ադել ալ-Ջուբեյրի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկել է հոկտեմբերի սկզբին Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի հարցը: Այս մասին հայտնում է HaberTurk-ը: Հաղորդվում է, որ կողմերի քննարկման շրջանակը վերաբերել է Խաշըգջիի սպանության հետաքննման գործընթացին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը […]
15:45 26.10.2018
ՀՀ Աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց: Նույն օրենքի համաձայն`գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական […]
15:44 26.10.2018
Այսօր պետական բժշկական համալսարանում անցկացվել է Ալցհեյմերի հիվանդության թեմայով հայաստանյան առաջին համաժողովը, որի նպատակն է իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել հիվանդությունն ունեցողների խնամքի մակարդակը: Այդ հիվանդության գլխավոր ախտանիշը հիշողության կորուստն է և ախտորոշվում է հիմնականում 60-ն անց մարդկանց մոտ: Մասնագետների խոսքերով՝ հիվանդությունն ամբողջ աշխարհում տարեցտարի երիտասարդանում է: Թե ինչ տարածվածություն ունի հիվանդությունը Հայաստանում, […]
15:35 26.10.2018
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար […]
15:32 26.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով […]
15:24 26.10.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Հայաստան կատարած այցի վերաբերյալ: «Երեկ հաճելի այց եմ ունեցել տարածաշրջանում կարևոր բարեկամ պետություն Հայաստան: Հաճույք ստացա վարչապետի և ազգային անվտանգության գծով նրա թիմի հետ արդյունավետ զրույցներից»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի ազգային […]
15:23 26.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե […]
15:22 26.10.2018
«Նիկոլ Փաշինյանի համար արցախյան նոր պատերազմը շատ անցանկալի տարբերակ է: Քանի դեռ հարաբերական հրադադար է, նա կարող է աճպարարություն անել արցախյան հռետորաբանությամբ՝ ասելով, թե մենք չենք վերադարձնի ոչինչ»,- այս մասին «Մոսկվա Բաքու» պորտալի հետ հարցազրույցում ասել է անկախ փորձագետ Դմիտրի Վերխոտուրովը։ Վերլուծաբանի խոսքերով՝ պատերազմական իրավիճակում Փաշինյանը պետք է սկսի զանգվածային մոբիլիզացիա և Արցախի պաշտպանություն իրականացնի: Բացի […]
15:03 26.10.2018
Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, «ՍիվիլՆեթ»-ի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հարցով։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Մանվել […]
14:59 26.10.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Հանրապետական կուսակցության համար կարևոր խորհրդարանական ընտրություններին մասնակցելը․ «Թե ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի […]
14:45 26.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել Արամ Դանիելյանին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արամ Դանիելյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ […]
14:45 26.10.2018
Քիչ անց տեղի է ունենալու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գործով ստեղծված ԱԺ Քննիչ հանձնաժողովի փակ նիստը: Factor.am-ի տեղեկություններով՝ նիստում որոշվելու է այն աշխատակարգը, թե գործում ներգրավված անձանց ի՞նչ հերթականությամբ են գաղտնի ռեժիմով հարցաքննելու: Քննիչ հանձնաժողովի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամները հակված են առաջինը լսել Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի որոշում կայացրած […]
14:38 26.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ 2.Ընդունել ի գիտություն, […]
14:12 26.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Համաներման նախագծին: Զեյնալյանը հայտնել է, որ նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխության: Այս համաներումն «աննախադեպ» համարելու առթիվ հնչած քննադատություններին նա արձագանքեց. «Աննախադեպ լինելու վերաբերյալ գնահատականը դուք լրիվ իրավունք ունեք տալու: Մենք ասել ենք «ընդարձակ», դա հենց այդպես էլ կա»: Լրագրողները հիշեցրին` ասում են` […]
14:07 26.10.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակվել է իսլամական գերությունից փրկված հայ աղջիկների լուսանկարը, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը: Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների՝ կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում: Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ […]
14:02 26.10.2018
Պրիմորյեի երկրամասում կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել Օսինովկա գյուղի տարածքում այն ժամանակ, երբ կամրջով անցել է բեռնատար ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ հենց գերբեռնավորված բեռնատարն է դարձել կամրջի փլուզման պատճառը: Հայտնի է, որ վարորդը մահացել է, հավելյալ տեղեկություն չկա մյուս տուժածների մասին: Ներկայումս ստուգումներ են ընթանում, պարզվում են դեպքի […]
13:45 26.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի […]
13:43 26.10.2018
ՌԴ-ում Google ընկերությանը 500-700 հազար ռուբլու չափով տուգանել են ռուսական օրենսդրությանը չհետևելու համար։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը: Ինչպես նշվում է, որոնողական համակարգը չի միացել դաշնային պետական տեղեկատվական համակարգին, որն արգելված ինտերնետ-ռեսուրսների շարք է պարունակում։ Հաղորդվում է, որ որոնողական համակարգը «Ռոսկոմնադզորի» պահանջով 30 օրվա ընթացքում պետք է միանա վերոնշյալ համակարգին։ 3 աշխատանքային օրվա ընթացքում […]
13:42 26.10.2018
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հարցազրույց է տվել գերմանական Die Welt թերթին և հորդորել դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային: Ավստրիան, որը ռոտացիոն կարգով նախագահում է ԵՄ-ում, կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիային: Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը միայն այսբերգի վերին շերտն է: «Եմենի պատերազմը և Կատարի […]
13:40 26.10.2018
Կադաստրի կոմիտեում սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։ Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված […]
13:38 26.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» […]
13:36 26.10.2018
Մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Այո՛, մենք հաստատում ենք: Նա մահացել է առավոտյան Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է արտիստի որդին: Կարաչենցովը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ՌԴ պետական դափնեկիր է, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս:
13:15 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի […]
13:10 26.10.2018
SHANTNEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` առաջիկա ժամերին տեղի է ունենալու գաղտնալսումը քննող հանձնաժողովի նիստը: Այս նիստում պետական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկվելու, այդ պատճառով այն փակ է լինելու: Նշենք, որ այս հանձնաժողովի նիստերը տևական ժամանակ է հետաձգվում են: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդունվել են Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է` այն պաշտոնյաները, որոնք […]