13:40 26.10.2018
Կադաստրի կոմիտեում սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։ Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված […]
13:38 26.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» […]
13:36 26.10.2018
Մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Այո՛, մենք հաստատում ենք: Նա մահացել է առավոտյան Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է արտիստի որդին: Կարաչենցովը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ՌԴ պետական դափնեկիր է, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս:
13:15 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի […]
13:10 26.10.2018
SHANTNEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` առաջիկա ժամերին տեղի է ունենալու գաղտնալսումը քննող հանձնաժողովի նիստը: Այս նիստում պետական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկվելու, այդ պատճառով այն փակ է լինելու: Նշենք, որ այս հանձնաժողովի նիստերը տևական ժամանակ է հետաձգվում են: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդունվել են Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է` այն պաշտոնյաները, որոնք […]
12:57 26.10.2018
«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա Ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև […]
12:32 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն՝ այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե լուծումը մեքենաներն […]
12:32 26.10.2018
Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել սակավադեպ ավտոպատահար՝ «Opel» մակնիշի մեքենան դուրս է եկել իր բարձրադիր երթուղուց ու «նստել» բլրակի լանջին՝ չանցնելով երթևեկության հակադիր ուղղություն։
12:29 26.10.2018
«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու […]
12:19 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասել է, որ իր անձնական ավտոմեքենան ևս աջ ղեկով է։ «Խնդիր է և՛ վարելը, և՛ ղեկը փոխելը: […]
12:07 26.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Առողջապահության ոլորտում Ուզբեկստանի հետ հարաբերությունները զարգացման լավ ներուժ ունեն։ Նախարար Ալիշեր Շադմանովի հետ հանդիպման ժամանակ խոսեցինք հենց դրա մասին։ Նա ինձ հրավիրեց այցելել Տաշկենտ մյուս տարի, ինչը ես սիրով ընդունեցի։ Պայմանավորվեցինք մինչև այցելությունս համատեղ աշխատել միջգերատեսչական համաձայնագրի վրա և ստորագրել այն այցելությանս ընթացքում»,- ասված […]
12:04 26.10.2018
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, գրում է «Արեւելք»-ը: Աղբյուրը գրում է, որ հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը՝ ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր […]
12:03 26.10.2018
Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի շուրջ 10 դատապարտյալ հացադուլ է հայտարարելու։ Այս մասին հայտնում է factor.am-ը: Ցմահ դատապարտյալները հիմնականում մեկ մարդու սպանության համար են անժամկետ զրկվել ազատությունից։ Նրանք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ խնդրելով, որ իրենց պատժաչափը սահմանվի տարիներով: «Անժամկետ հացադուլ հայտարարելով՝ դիմում ենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին․ շատ տարիներ մենք հույսներս չենք կորցրել, որ […]
12:00 26.10.2018
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան, հայտնում է Ermenihaber-ը։ Ավտովթարի հետևանքով բեռնատարի թուրք վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Բեռնատար մեքենայի մեջ այլ մարդ չի եղել: Աղբյուրը նշում է, որ բեռնատար մեքենան Գերմանիայից էր ուղևորվել Թուրքիա, որտեղից էլ պիտի շարժվեր դեպի Հայաստան։ Դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունում […]
11:56 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին է տրամադրել վիճակագրությունն այն մասին, թե 2017-2018 թվականներին գրանցված վթարների մեջ քանի տոկոսն են կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները: «2015 թվականին 2923 պատահար է գրանցվել, որից […]
11:47 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը […]
11:44 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցած ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ գաղտնի որևէ բան չի արվել, հարցի վերաբերյալ նույնիսկ հասարակական քննարկումներ են կազմակերպվել: Ոստիկանությունից դարձյալ հիշեցնում են, որ Հայաստանում […]
11:26 26.10.2018
«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի համաձայն՝ այսօրվանից իր կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում է ընտրապայքարի մեջ։ «Բարեկամ, այսօրվանից ես իմ կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում եմ ընտրապայքարի մեջ, ինչպես որ շատերդ էիք պնդում, ԱԺ արտահերթ ընտրություններում՝ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության ընտրացուցակով: Ընտրացուցակը գլխավորելու եմ […]
11:15 26.10.2018
ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Քննիչը քննարկել է միջնորդությունը և որոշում կայացրել մերժել, որովհետև գտել է, որ հիմքեր չկան այս քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող […]
11:04 26.10.2018
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն` այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: «Առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը»,- հանդիպման ժամանակ ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանը: […]
01:17 26.10.2018
Եվրապական միության վիճակագրական ծառայությունը հաղորդել է, որ 2017 թվականի ընթացքում Եվրոպայում բնակության թույլտվություն է տրամադրվել Ուկրաինայից այնտեղ տեղափոխված փախստականներին: Այս մասին ասված է կառույցի տարածած զեկույցում, հայտնում է RT-ն: «2017 թվականին Ուկրաինայի քաղաքացիներն առաջին տեղում են ԵՄ տարածքում բնակության իրավունքի տրամադրման առումով: Նման փաստաթուղթ ստացել է 662 հազար մարդ (դրանց 88 տոկոսը տրամադրվել է Լեհաստանում)»,- […]
01:06 26.10.2018
ԱՄՆ-ում զինվորականները պատահաբար ինքնաթիռից ներքև են նետել Humvee մակնիշի զրահամեքենան: Այս մասին հայտնում է Military.com կայքը: Նշվում է, որ զինվորականներն այդ պահին զորավարժություններ էին անում և փորձարկում ծանր տեխնիկան օդից համապատասխան վայրերում իջեցնելը: «Մենք չգիտենք՝ ինչ տեղի ունեցավ: Զրահամեքենան միանգամից ընկավ և վայրէջք կատարեց գյուղական ինչ-որ տարածքում: Ոչ ոք չի տուժել այս գործողությունների ընթացքում»,- հայտնել են զինվորականները: […]
01:00 26.10.2018
Cambridge Analytica ընկերության հետ համագործակցելու համար Facebook ընկերությանը Մեծ Բրիտանիայում շուրջ 644 հազար դոլարով տուգանել են: Համագործակցության հետևանքով հազարավոր օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Մասնավորապես՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2007-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում, առանց օգտատերերի համաձայնության, ընկերությանը տրամադրվել են նրանց անձնական տվյալները: Եթե Cambridge Analytica-ի հետ սկանդալը […]
00:59 26.10.2018
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, գրում է The Sun-ը: Նշվում է, որ դեպքի վայրում կասկածելի առարկա է գտնվել, որը հնարավոր է, որ պայթուցիկ սարք լիներ: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ գաղտնի ծառայությունները հաղորդել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկվել: Հայտնի չէ՝ այս դեպքը […]
00:56 26.10.2018
Ռուսաստանի Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պատասխանատու Թամարա Պլյետնյովան հայտարարել է, որ կողմ է, որ սահմանափակումներ մտցվեն ծանոթության համար նախատեսված կայքերի ու սմարթֆոնների ծրագրերի վրա: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հիշեցման կարգով հայտարարել է, որ ինքը «նորմալ ընտանիքների» գծով խորհրդի ղեկավար է, և, որ նախկինում մարդիկ միմյանց հետ չէին […]
00:47 26.10.2018
Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը չեղյալ է հայտարարել իր համերգը առողջական խնդիրների պատճառով: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, փոխանցում է Известия-ն: Երգիչը ներողություն է խնդրել երկրպագուներից․ «Ընկերներ, կներե՛ք, այսօրվա համերգը բժշկի պահանջով չեղարկվում է: Իմ ձայնալարերն ահավոր վնասված են»,- գրել է նա: Նա նաև նշել է, որ հաջորդ համերգը կայանալու է իր […]
00:45 26.10.2018
Եվրախորհրդարանը հռչակագիր է ընդունել, որով դիմել է ԵԽ-ին՝ կոչ անելով արգելել դեպի Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումը, միևնույն ժամանակ, պատժամիջոցներ մշակել Էր Ռիադի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Քվեարկությունն ավարտված է: Ընդունված է»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը՝ խոսելով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով պայմանավորված հռչակագրի մասին: Աղբյուրը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ընդունված հռչակագիրը […]
00:39 26.10.2018
ԱՄՆ Այովա նահանգում Բրիտանի Բերնսը և Էյփրիլ Չոյին հարսանեկան հիշարժան լուսանկարներ ստանալու համար հարսանիքի ժամանակ որոշել են վառել իրենց զգեստները: Այս մասին հայտնում է New York Post հանդեսը: Իրենց գաղափարն իրագործելու համար աղջիկները խանութից գնած հարսանեկան զգեստները ձևափոխել են այնպես, որ մի շարժումով հնարավոր լինի դրանք հանել: Չայրվելու համար աղջիկները շորի տակից բարակ բամբակյա տաբատներ են […]
00:27 26.10.2018
Բելգիայում խանութի տերը կարողացել է համոզել կողոպտիչներին՝ գողոնը թողնել ու ավելի ուշ մոտենալ: Արդյունքում՝ տեղի ոստիկանության համար մեծ բարդություն չի եղել նշանակված ժամին ձերբակալել նրանց: Այս մասին հայտնում է RTL-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Հաղորդվում է, որ ցերեկը՝ ժամը 3-ի սահմաններում, առաջին անգամ խանութ ներխուժած կողոպտիչներին խանութի տերը սկսել է համոզել, […]
00:18 26.10.2018
Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ ռուս կանանց ցուցակը, գրում է РИА Новости -ն: Ռուսաստանում 2018 թ․-ի 25 հարուստ կանանց ռեյտինգային աղյուսակի առաջին հորիզոնականում Inteco Management ընկերության տնօրեն Ելենա Բատուլինան է՝ մոտ 1․2 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում 600 միլիոն դոլար կարողությամբ Wildberries համացանցային խանութի տնօրեն Տատյանա Բակալչուկն է: Եռյակն ամփոփել է մասնավոր ներդրող Ելենա Ռիբոլովլևան, որը […]