TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC
Admin

Admin

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վերին Լարսի ճանապարհի թողունակության հարցը

17:17 25.10.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հաղորդում են ՊԵԿ լրատվականից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի […]

̰
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

17:13 25.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են հիփոթեքային վարկավորման ոլորտում նոր քաղաքականության մշակմանը և բնակարանաշինությանն առնչվող հարցեր: Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել պետական […]

̰
Դա, միանշանակ, պատվի և արժանապատվության հարց էր. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ իր դատվածության մասին

17:09 25.10.2018

Իրավական առումով ես դատվածություն չունեմ, քանի որ այդ դեպքից արդեն 15 տարի է անցել: Այս մասին SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հայտնեց Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով իր դատվածության մասին շրջանառվող տեղեկությանը:  «Այդ դեպքի վերաբերյալ  կարող եմ միանշանակ ասել՝ դա պատվի և արժանապատվության հարց է եղել՝ կապված իմ ու կապանցի մի աղջկա՝ իմ սիրած աղջկա հետ»,- ասել […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևին

17:04 25.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների […]

̰
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունը խոշորագույնն է ԽՍՀՄ փլուզումից ի վեր

16:59 25.10.2018

Այսօր Նորվեգիայի ցամաքային, օդային ու ծովային տարածքում, հարակից երկրների երկնքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Trident Juncture 18 զորավարժությունը, որը խոշորագույնն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ այս զորավարժությանը մասնակցում է 50 հազար զինծառայող՝ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից։ Զորավարժությանը մասնակից զինծառայողներ են լինելու նաև հարևան Վրաստանի զինված ուժերից։ Վարժանքներին ներգրավվելու են 250 ինքնաթիռ և ուղղաթիռ, 65 […]

̰
Մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ Փաշինյանի արած հայտարարության մասին

16:52 25.10.2018

Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հաղթանակի գործում մեծ է եղել նախկին իշխանությունների գործոնը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փարսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ են հայտնել: Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում […]

̰
Որո՞նք են Հայաստանի 2018թ. առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուները

16:36 25.10.2018

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ, նրան հետևում է «Գազպրոմ Արմենիա»-ն` 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ ցուցանիշով: «Գրանդ Տոբակո»-ն 2018-ի առաջին կիսամյակին վճարել […]

̰
Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ և կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոնը` Արցախի խնդրի մասին

16:12 25.10.2018

Հայաստանյան հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է լրագրողների հետ: ԱՄՆ -ում Հայաստանի դեսպանի վերջին հարցազրույցում հնչած արտահայտությունները ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, բավական բուռն քննարկումների տեղիք տվեցին. այդ միտքը հնչում է ոչ առաջին անգամ: Այդ համատեքստում Բոլթոնն անդրադարձել է ընդհանրապես Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման հարցին: «Խնդրի լուծումը բարդ է, […]

̰
Կարեն Կարապետյանը պաշտոն կստանա ռուսական նավթային ընկերությունում. «Կոմերսանտ»

16:02 25.10.2018

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական «Կոմերսանտի», նշանակվելու է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ՝ անկախ տնօրեն։ Նրա այս նշանակման մասին լրատվամիջոցին հայտնել են անանուն աղբյուրները։ Հարցմանն ի պատասխան՝ ընկերությունում չեն հերքել այս տեղեկությունը, չեն էլ հաստատել։ Այս ընկերությունը, ըստ լրատվամիջոցի, ռուսական «ստանդարտներով» ոչ մեծ ընկերություն է, որտեղ տնօրենների խորհրդի անդամ են նշանակվում նախկին […]

̰
Երևանը կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների թվում է․ Enterprise Times

16:00 25.10.2018

Բրիտանական Enterprise Times պարբերականը հրապարակել է վերլուծություն կարիերա սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծող լավագույն քաղաքների մասին, և հոդվածում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքների կողքին Երևանը հայտնվել է 4-րդ լավագույն հորիզոնականում։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է եռակի՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: […]

̰
Իրան-Հայաստան անցակետում ապրանքների ներկրման սահմանափակումներ կա՞ն. ՊԵԿ պարզաբանումը SHANTNEWS-ին

15:56 25.10.2018

Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]

̰ ̰
Էրդողանն էլ է քննադատել Թուրքիայի դպրոցներ վերադարձված «Թուրք եմ, ազնիվ եմ» երդումը

15:50 25.10.2018

Թուրքիայի նախագահը հետևել է իր նախկին գործընկերներին ու նույնպես քննադատել երկրի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը, որում ասվում է «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ», և նման մտքեր։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սա հատկապես զայրացրել է այն պատճառով, որ 2013 թվականին հենց իր իշխանությունն էր նախաձեռնել այս երդումից հրաժարվելը։ «2013-ին ո՞ւր […]

̰
Եթե չձևավորվի այլընտրանք, ըստ Թևան Պողոսյանի, խորհրդարանական ընտրությունները կվերածվեն վստահության քվեի

15:44 25.10.2018

«Հուսամ, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվի, և մենք կգնանք, այսպես ասած, արդեն ծրագրված դեկտեմբերյան ընտրություններ»,- երեկ խորհրդարանում տեղի ունեցած զարգացումներին այսպես է այսօր արձագանքել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, փորձագետ Թևան Պողոսյանը: Նրա համոզմամբ՝ գլխավոր քննությունը քաղաքական ուժերին սպասվում է ընտրությունների ժամանակ: Փորձագետի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բոլորը […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների մասին

15:43 25.10.2018

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նախ տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի սրբազան քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ […]

̰
Վարագ Սիսեռեանը ներողություն է խնդրել իր վարորդի կատարած խախտման համար

15:18 25.10.2018

Պատրաստ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը ստանձնել և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր […]

̰
Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ չկա հարուցված քրգործ. Սասուն Խաչատրյան

15:16 25.10.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է նշել այն պատգամավորի անունը, որը, ինչպես երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով: «Որևէ մեկնաբանություն չեմ անի»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասել է ՀՔԾ պետը: Հարցին՝ մամուլում շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի անունը, նրա նկատմամբ կա՞ հարուցված […]

̰
Ի՞նչ փուլում են աջ ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ քննարկումները. պարզաբանում է Հակոբ Արշակյանը

15:04 25.10.2018

«Հիմա ես օրենքով արգելված որևէ բան բերեմ, ձեզ ասեմ՝ ի՞նչ եք պատրաստվում անել սրա վերաբերյալ, ի՞նչ եք պատասխանելու»,- հոկտեմբերի 25-ին՝ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին, ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է, որ այս պահին միակ հնարավոր բանը քննարկումներ կազմակերպելն […]

̰
Հրազդան քրեակատարողական հիմնարկում կանխվել է արտանետման փորձ

15:01 25.10.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի: Զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս: Կատարվում […]

̰
ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու համար. ՀՔԾ

14:58 25.10.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման […]

̰
Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը. անասնաբույժները կարևորում են կենդանիներին ու թռչուններին պատվաստելը

14:56 25.10.2018

«Ես իզուր չասեցի այդ հայտնի ֆրազը՝ բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը»,- այսօր գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը՝ պարզաբանելով, թե ինչու են համաճարակի պատճառ դարձած գրիպները կոչվում կենդանիների կամ թռչունների անունով: «Զոոնոս հիվանդությունների քանակը գնալով ավելանում է: Զոոնոս են կոչվում այն հիվանդությունները, որոնք  կենդանիներից անցնում են մարդուն: Եթե մեր […]

̰
«Բերքահավաք» է, մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են. Դավիթ Սանասարյան

14:40 25.10.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, […]

̰
ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ

14:32 25.10.2018

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել լրատվական որոշ կայքերում հրապարակված «Հարկային տեսչությունը հարձակվել է Etto Kids մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա» վերնագրով «ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ: «Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ Հայտարարությամբ նշված է. «Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզնից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում […]

̰
Քարոզարշավի ընթացքում փոքրիկ Սամվելին խոստացել էի, որ հաղթանակի դեպքում այս գլխարկը կնվիրեմ իրեն. Դիանա Գասպարյան

14:26 25.10.2018

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարոզարշավի ընթացքում փոքրիկ Սամվելին խոստացել էի, որ հաղթանակի դեպքում ինձ հաջողություն բերած գլխարկը կնվիրեմ իրեն: Խոստումը կատարված է: Սամվելն էլ, իր հերթին, խոստացավ գերազանց սովորել և դառնալ լավ ծրագրավորող: Հ.Գ. Փոքրիկը դատարկաձեռն չէր եկել. բերել էր ծաղիկներ, մեր համատեղ նկարով օրացույց և հատուկ ինձ համար […]

̰
Կառավարությունը չհամաձայնեց վիճակախաղերն արգելելու նախագծի հետ

14:18 25.10.2018

Այսօրվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի Հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Ըստ նախագիծը կառավարությանը ներկայացրած ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ սրանով նախատեսվում է արգելել վիճակախաղերն ու ինտերնետային խաղերը։ Ջանջուղազյանն ասաց, որ տեղյակ է ոլորտի մտահոգությունների մասին, բայց համարում է, որ այդպիսի խաղերի արգելումը կհանգեցնի կոռուպցիոն սխեմաների ստեղծման ու չի […]

̰
Համաներման նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի հոկտեմբերի 31-ին․ կառավարության առաջարկ

14:16 25.10.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ անցկացնել հոկտեմբերի 31-ին ու նիստի օրակարգում նախատեսել միակ հարցը՝ համաներում անցկացնելու նախագիծը։ Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Կառավարությունն առաջարկում է համաներման նախագծի վերաբերյալ խորհրդարանի երկրորդ ընթերցման նիստն անցկացնել առաջին ընթերցումից 24 ժամ հետո։ Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվեց՝ չի՞ համընկնում վարչապետի […]

̰
Դավիթ Անանյանը` իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում առկա ստվերի մասին

14:06 25.10.2018

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ հայտարարությանն այն մասին, որ «Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է ստվերային մեծ տնտեսություն»: Նա խորհուրդ տվեց, որ լրագրողական հետաքննություն իրականացնեն: «Վերցրեք «Դատալեքս»-ի բազան, բազայից հանեք այն դատական վճիռները կամ դատական ակտերը, որտեղ, օրինակ՝ անդրադարձեր կան դատարանով […]

̰
Աջակցում ենք ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա. Ջոն Բոլթոն

14:02 25.10.2018

2018թ. հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը […]

̰
Երևանից մոտ 60 կմ շառավղի վրա գտնվող տարածքների նկատմամբ հետաքրքրություն կա օտարերկրացիների կողմից. Սուրեն Պապիկյան

13:59 25.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման սուբյեկտների շրջանակում ներառել նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպություններին: Սա, ըստ […]

̰
Բժիշկներն ինտելեկտուալ խաղի ժամանակ ճիշտ չեն պատասխանել գրիպին վերաբերող հարցերի մեծ մասին

13:56 25.10.2018

Այսօր՝ Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ, ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ասել է, որ ներկա բժիշկների հետ նաև ինտելեկտուալ խաղ պետք է խաղան՝ թեման գրիպն ու դրան վերաբերող իրադարձություններն են: Հնչած հարցերի մի զգալի մասին բժիշկները ճիշտ պատասխան չեն կարողացել տալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP