00:03 26.10.2018
ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ստանալ ամերիկյան արտադրության F-35 բազմանպատակային կործանիչ ինքնաթիռները։ Դրանցից երկուսը, Աքարի վստահեցմամբ, թուրքական բանակին են տրվելու 2019 թվականի մարտին, փոխանցում է թուրքական մամուլը։ «Այս ընթացքում մեր 4 օդաչու մեկնել է ԱՄՆ՝ վերապատրաստման … Թուրքիայում F-35-երը տեղակայվելու են Մալաթիայում։ Այնտեղ […]
23:59 25.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Ձևի իմաստով վարչապետ չընտրվելու նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կառավարության ամփոփ հաշվետվությամբ և առաջիկա տեսլականի մասին: Կարող ենք ասել, որ նախընտրական ելույթ էր՝ չընտրվելու պայմանով: Ազգային ժողովի պատգամավորական կորպուսի վերաբերմունքը այդ ամենին շիրայոտ քաղցր էր: Գուցե, դա պայմանավորված է […]
23:52 25.10.2018
«Ես կարծում եմ, որ հեղափոխական համարվելն անցաթուղթ է դարձել: Ցավոք սրտի, կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները գոնե այն սկզբնական փուլում տուրք էին տալիս նման սելեկցիային: Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ, այնուամենայնիվ, պաշտոն ստանալու, բավականին պատասխանատու տեղ հայտնվելու համար բավականին կարևոր և գուցե վճռորոշ նշանակություն ուներ այն, թե տվյալ մարդը մասնակցե՞լ է փողոց փակելուն, թե՞ ոչ, հենց […]
23:43 25.10.2018
SHANTNEWS.AM-ի հարցազրույցը ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: -Առողջապահության նախարարությունը բջջային հաղորդագրությունների տեսքով քաղաքացիներին հորդորում է պատվաստվել դիֆթերիայի դեմ, այս պահին տվյալ հիվանդության տարածման ռիսկեր կա՞ն։ -Այս պահին, որպես էդպիսին, ռիսկեր չկան, վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2000թ․-ին: Դրանից հետո մեզ մոտ շատ բարենպաստ համաճարակային իրավիճակ էր, սակայն նմանատիպ իրավիճակ շատ երկրներում է տիրում և աշխարհի […]
23:23 25.10.2018
Բելգիայի ծովափնյա հանգստավայրերից մեկում 18 մետր երկարություն ունեցող հսկա կետը ծովից ցատկել է դեպի ափ: Այս մասին հայտնում է RTL-ը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բելգիայի Դե Կոկ հանգստավայրում: Կենդանուն փրկել չի հաջողվել: Տեղի Բնական գիտությունների ինստիտուտի մասնագետների գնահատականով՝ կենդանին դուրս է ցատկել ջրից գիշերային ժամին: Աղբյուրը հայտնում է, որ այժմ ուսումնասիրություններ են […]
23:18 25.10.2018
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե երկրների ղեկավարների կամ ՊՆ ու ԱԳՆ ղեկավարների, այլ ավելի ցածր մակարդակում։ Այս մասին Հաջիևի խոսքերը փոխանցում է ադրբեջանական մամուլը։ ShantNews.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այս թեմայով արդեն արտահայտվել է […]
23:16 25.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սկսեցինք պատրաստվել: Նախապատրաստական աշխատանքի մեջ շատ խնդիրներ կախված են թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք պիտի […]
23:07 25.10.2018
2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Հաղորդվում է, որ այս փոփոխությունները կատարվում են լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով:
23:00 25.10.2018
Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7․4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։ Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, […]
22:50 25.10.2018
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սարգսյանն այսօր Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ անդրադարձել է պատվաստումների կազմակերպման գործընթացին: Սահակյանը հիշեցրել է, որ ՀՀ բոլոր պատվաստումներն անվճար են իրականացվում: «Որպես ռիսկի խմբեր սահմանված են հղիները, ինչպես նաև բուժաշխատողները, երեխաները 6 ամսականից մինչև 5 տարեկան, ունենք նաև խրոնիկ առողջական խնդիրներով անձինք, այսինքն՝ բոլոր […]
22:28 25.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, հայտնում են ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային […]
22:16 25.10.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է […]
21:20 25.10.2018
«Երեկվա ԱԺ նիստն աննախադեպ էր իր տեսակով: Երևի թե շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ այն յուրահատուկ շոու է, և նույնիսկ մենք տեսանք, որ սոցցանցերում էլ յուրահատուկ արձագանք գտավ»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: Վերլուծաբանը շեշտում է, որ չնայած այն հանգամանքին, որ ամիսներ շարունակ բացատրվել է այս […]
20:17 25.10.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները: […]
20:09 25.10.2018
Ռուսական արտադրության Ս-400 համակարգերը Թուրքիան կստանա 2019 թվականի հոկտեմբերին և դրանք կօգտագործվեն արդեն զինանոցում առկա ՆԱՏՕ-ի ու ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերից անկախ։ Այս մասին այսօրվա հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։ «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստանալու կարիք չունեն։ Այստեղ թույլ չենք տա, որ ԱՄՆ կամ ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ […]
20:00 25.10.2018
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բակում բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը: «Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակի բարեկարգման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ։ Իրականացված է կոպտատաշ հսկայական ուղղանկյուն քարերով։ Սպասենք մասնագետների եզրակացությանը»,- գրել է նա:
19:32 25.10.2018
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը: «Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի […]
19:23 25.10.2018
Ցանկացած մարդ, ցանկացած պահի՝ ամուսնացած, չամուսնացած, ընտանիքով, առանց ընտանիքի կարող է վերցնել հիփոթեքային վարկ, եթե ունի համապատասխան եկամուտ: Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: Նա պնդել է՝ ցանկացած վարկունակ քաղաքացի հիփոթեք ձևակերպելու հնարավորություն կունենա, եթե անգամ չունի 20-30 տոկոս կանխավճար: «Կա 10% կանխավճարի հնարավորություն, եթե գրավ է դրվում երկրորդ գույք կամ ձեռք […]
19:20 25.10.2018
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուաջիբը հայտնել է, որ սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը կանխամտածված է եղել: Այս մասին հայտնում է Al Arabiya պարբերականը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցի լրագրողի սպանությունը որակել էր «պատմության մեջ վատագույն քողարկում»:
19:18 25.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների […]
19:03 25.10.2018
Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Փարսյանը: Նորընտիր քաղաքապետը, սակայն, ընդգծել է՝ ինքը ոչ թե կուսակցությունների է աջակցել, այլ կոնկրետ անձանց: «Եղել են նախկին քաղաքապետները՝ Աթայան Արթուր, Հայրապետյան Աշոտ, եղել է մեր նախկին պատգամավոր Հակոբյան Վահեն՝ Մաքսիմի (խմբ.-չշփոթել Սյունիքի նախորդ մարզպետի […]
18:48 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):
18:42 25.10.2018
«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ստորև ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Փաշինյան, 2017 թվականի նոյեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ահարոնյան […]
18:40 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արշակ Փոլադյանին Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս): ՀՀ նախագահի […]
18:31 25.10.2018
ԱՄՆ ոստիկանությունը կասկածելի փաթեթ է հայտնաբերել, որը հասցեագրված է եղել այդ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ նախկին պաշտոնյային հասցեագրված ծանրոցում պայթուցիկ է եղել ու այն հնարավոր է եղել գործի դնել: Հայտնի չէ, սակայն, թե ով է պայթուցիկն ուղարկողը և ինչ դրդապատճառով է […]
18:24 25.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նրան խնդրել է Հայաստանի իշխանություններից ճշտել՝ Հայաստանը պատրա՞ստ է Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով Մամեդյարովի խոսքերին։ Այս հռետորական հարցով ադրբեջանցի նախարարը փորձել է հակամարտության կարգավորման սառը վիճակը բարդել Երևանի վրա, մինչդեռ […]
18:07 25.10.2018
«Հանրապետության նախագահին ներկայացրել ենք հիփոթեքային գործող կարգում որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք ավելի մատչելի կլինեն բնակիչներին: Նախատեսվում է նաև որոշակի սուբսիդավորման մեխանիզմների վերանայում: Օրինակ՝ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ կատարվելու է սուբսիդավորման ավելացում»,- այս մասին այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով բնակարանային ապահովման և հիպոթեքային վարկավորման սպասվող ծրագրերի մասին, փոխանցում է «Արցախպրեսը»։ Նա […]
18:04 25.10.2018
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվել և արձանագրություններ են կազմվել Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամների […]
17:55 25.10.2018
Այսօր լուրեր էին տարածվել, թե Գորիսի քաղաքապետարանի շենքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որը ուշաթափվել է: Միջադեպին, իբրև, ականատես են եղել ավագանու շուրջ 13 անդամները: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Գորիսի քաղաքապետի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով. «Նման բան չի եղել, էդ հումորը, ես չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել, ով է դա […]
17:42 25.10.2018
ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը` հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգից «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը հանելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին […]