20:00 24.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի […]
19:55 24.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի: Մուրադյանը տեղեկացրեց, որ ոստիկանները փորձել են միջամտել, որպեսզի բախումներից խուսափեն, […]
19:44 24.10.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որը պատմում է Երևանում բնակվող տաքսիստ Սամվել Գալստյանի մասին, տեղեկացնում է Rusarminfo-ն: Տեսանյութի ռեժիսորը Եվգենի Բակիրովն է, որին հետաքրքրել է հայազգի շնորհալի քաղաքացիների կյանքը, որոնք, որոշ հանգամանքներով պայմանավորված, այլ աշխատանքով են զբաղվում: «Մենք ամեն օր հանդիպում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց մասին հիմնականում ոչինչ չգիտենք»,- պատմել են ֆիլմի հեղինակները: Կարճամետրաժ […]
19:32 24.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու […]
19:28 24.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը և միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ: Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով […]
18:55 24.10.2018
Իսրայելի պաշտպանության նախարարը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը համապատասխանաբար երեկ և այսօր ընդունել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովին, որն այցով Իսրայելում է։ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ընթացքում Սադիկովը քննարկել է ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարց, իսկ գործընկերոջ՝ բանակի շտաբի պետի հետ՝ երկու երկրների ռազմական համագործակցություն ու դրա […]
18:49 24.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վերաքննիչ քրեական և վարչական դատարանների դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Արշակ Վարդանյանը և Լուսինե Աբգարյանը նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
18:40 24.10.2018
ԱՄՆ գաղտնի ծառայությունները հաղորդել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ինչպես նշում են անվտանգության ներկայացուցիչները, պայթուցիկները նման են եղել ավելի վաղ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում գտած պայթուցիկին: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահին հասցեագրված պայթուցիկով փաթեթը […]
18:31 24.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վարուժան Ներսեսյանը […]
18:27 24.10.2018
Ռուսաստանի Տուափսե քաղաքում հորդառատ անձրևների պատճառով փողոցները գետերի են վերածվել, հայտնում է NTV-ն: Նշվում է, որ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել: Կրասնոդարի երկրամասի նահանգապետը, սակայն, իրավիճակը Տուափսեում բնորոշել է որպես «կայուն»: Հաղորդվում է, որ տեղի է ունեցել բնակչության մասնակի տարհանում, օպերատիվ ծառայությունները անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի:
18:19 24.10.2018
Մոսկվայից հետո՝ մինչ Երևան գալը, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Բաքու։ Այնտեղ նրան ընդունել են երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ու նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց հետ Բոլթոնը քննարկել է տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր, տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս Բոլթոնն առանձին անդրադարձել է Ադրբեջանի հետ ԱՄՆ […]
18:15 24.10.2018
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, հայտնում են ԱԺ հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է […]
17:58 24.10.2018
ՀՀ կառավարությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին կհատկացնի 300 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5 350-ից ավելի աշակերտ: «Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, […]
17:50 24.10.2018
Երևանի պետական համալսարանի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 տոկոսով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում 20 տոկոսի չափով: Երևանի պետական […]
17:42 24.10.2018
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հիմա կա 1920 մարդ, ինչը նվազագույն ցուցանիշ է, և ինչը կառավարության ներկա քաղաքականության արդյունք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պատգամավոր Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև խաղամոլության խնդրին, քանի որ դատապարտվածները ստիպված են լինում ընկերներից ու բարեկամներից փող […]
17:28 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրել են գնահատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում: «Գիտեք, ասեմ հետևյալը, որ ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ Հանրապետականի հետ, և Հանրապետականին ցուցումներ տալ` ինչպես պետք է շարունակել… Նախ՝ մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, այսօր էլ անելու ենք: Խնդիրները, էնքան եմ […]
17:18 24.10.2018
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով նախատեսված է, որ տուն կամ բնակարան գնելու արտոնյալ պայմաններ ստանալու համար երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց տվեց՝ ինչո՞վ է հիմնավորվում այս թիվը, արդյո՞ք ավելի արդյունավետ չէ գումարային տարիքը 80-ի հասցնելը։ «Եթե հիմնավորման մասին խոսենք, ապա հավասարապես […]
17:17 24.10.2018
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման՝ Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցները: Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:
17:16 24.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և […]
17:14 24.10.2018
«Երբ մայիսին ես՝ որպես վարչապետի թեկնածու, այս ամբիոնից խոսում էի արտաքին քաղաքականության մեջ անկեղծ և ուղիղ հարաբերություններ ունենալու մասին, ճիշտ ասած, չէի կարող չնկատել մի շարք մարդկանց քմծիծաղը, բայց ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հայտարարել եմ, նաև իրականացրել եմ»,- Վրաստանի և Իրանի, այլ գործընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ […]
17:08 24.10.2018
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց ոլորտի բյուջեն քննարկելիս նկատել են, որ եթե բյուջետային միջոցներն ավելացվեն, դա, միևնույն է, արդյունավետ չի լինի, եթե դրան չնախորդի օպտիմալացումը։ Նա ասաց, որ օպտիմալացում պետք է լինի բոլոր ուղղություններով՝ հանրակրթական, բուհական և գիտական համակարգերում։ «Ես առհասարակ ասել եմ, […]
17:06 24.10.2018
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալել էին Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանին և Ֆրեյզեր Ստոդդարտին: Պրոֆեսորները համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի գիտնականներ են: Բեն Ֆերինգանի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեռ Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ. քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Լրագրողների հետ զրույցում պրոֆեսոր Բեն Ֆերինգանը նշեց, […]
17:03 24.10.2018
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին: «Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանների ընտանիքը հանրապետությունում 15 երեխա ունեցող միակ երիտասարդ ընտանիքն է։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 23-ին։ Այսօր այցելել եմ Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին զավակի լույս աշխարհ գալու կապակցությամբ, […]
17:01 24.10.2018
Ցեղասպանության (Հայոց-խմբ.) վերաբերյալ պնդումը ստոր պնդում է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Ermeniahber-ը: «Առանց այդ էլ Ցեղասպանություն, էթնիկական զտում և բարբարոսական գաղափարներ արտահայտող տերմինները բնորոշ չեն մեզ: Դրանց գործածությունն իրենց բացասական հատկանիշները թուրք ազգին վերագրելու նպատակ ունի: Նման պնդումների դեպքում […]
16:58 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով կաշառք վերցնելու համար պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իր հայտարարությանը, Փաշինյանը փակագծեր չբացեց, պիտակավորում չարեց: «Կարծում եմ` ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենամեծն է: Մենք արտերկրից սպասում ենք թղթի, այդ պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը, որ ֆաքսով է ուղարկվել, […]
16:54 24.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք Երևանի ավագանու նիստը հետաձգվել է «Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ արագ արձագանքելու և իմ խնդրանքը կատարելու համար»,- գրել է Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Հայկ Մարությանին էր դիմել, քանի որ հոկտեմբերի 27-ը Հիշատակի օր է:
16:37 24.10.2018
Ինչպես հայտնի է, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր է իրականացվում: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ: Հայտնի է նաև, […]
16:37 24.10.2018
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն այդ երկրի քաղաքացիներին զգուշացրել է դեպի Թուրքիա այցելության ընթացքում հաղորդագրությունների հավանումներին ու տարածումներին հաջորդող հնարավոր վտանգների մասին: «Վերջին 2 տարում ավելացել է Գերմանիայի քաղաքացիների կամայական ձերբակալությունների թիվը (Թուրքիայում-խմբ.): Գերմանիայի քաղաքացիների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները հիմնականում կապված են եղել լրատվամիջոցներում տարածվող՝ իշխանությունների համար անընդունելի հոդվածների հետ: Միևնույն ժամանակ, այնպիսի գաղափարները, որոնք Գերմանիայում […]
16:28 24.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե 2018թ. առաջին կիսամյակում փաստացի կալանավորումից ազատման քանի դեպք է արձանագրվել: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից՝ խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր […]