13:43 25.10.2018
ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ կաշառք ստանալու կասկածանքով ՊԵԿ 3 պաշտոնյայի բերման ենթարկվելու դեպքին: Հարցին` մանրամասներ պարզե՞լ է, արդյոք, նա պատասխանեց, որ դա իր ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում: «Այն, ինչ արել եմ այդ կապակցությամբ, համապատասխան ծառայությունները գնացել են, տեղում աշխատում են: Համարում ենք սա մեր համակարգի առումով ոչ լավ երևույթ, […]
13:38 25.10.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին. Գրառման մեջ ասվում է, որ ԱԻՄ նախագահության որոշմամբ՝ իրենք մասնակցելու են ԱԺ ընտրություններին, գուցե և դաշինքով:
13:36 25.10.2018
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին, որով խմբագրումներ պետք է մտցվեն «Կրթության մասին» օրենքում։ Դրանով ուսանողները հնարավորություն կստանան վարձավճարները տալ կիսամյակ առ կիսամյակ, եռամսյակ առ եռամսյակ, ամիս առ ամիս՝ սեփական հայեցողությամբ։ Կառավարության նիստում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հիմա էլ բուհերում գործում է ամիս […]
13:27 25.10.2018
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հյուրերին ընդունել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), դատապարտյալների […]
13:22 25.10.2018
Հանրապետական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և Կարինե Աճեմյանը ներկայացրել են օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը»։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Սակայն հավաքների […]
13:20 25.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց: Նրանք դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակմանը: «Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի, մենք չենք ուզում իրեն: Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում, իսկ հիմա իրենց անձնական շահերով մարդ բերեցին և նշանակեցին»,- նշեց բնակիչներից մեկը: Բնակիչների խոսքերով՝ 5 օր է, ինչ գյուղում խառը […]
13:19 25.10.2018
Կառավարության այսօրվա նիստում առանց եզրակացության ընդունեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների առաջարկությունը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովում կրկին քննարկելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ու նշեց, որ եզրակացություն չունեն, քանի որ դա հենց կառավարության առաջարկած նախագիծն է, որը Ազգային ժողովի քվեարկությամբ չէր ընդունվել․ հիմա պատգամավորները նույն նախագիծը շրջանառության մեջ են […]
13:12 25.10.2018
Այսօր՝ Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ, ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանն ասել է, որ ինչ վերաբերում է կենդանիներին, ապա Հայաստանում երբևէ կենդանիների գրիպ չի գրանցվել. «Նույն թռչնի գրիպի մասին է խոսքը, որը 2005-2006 թվականներին կանխվեց անասնաբուժական ծառայության ջանքերի արդյունքում»,- ասել է Ավետիսյանը: ՍԱՊԾ պետի խոսքերով՝ հիմա ևս շարունակում են թռչունների շրջանում պատվաստումները, հատկապես՝ Նյու կասոլ […]
13:00 25.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ հեռախոսով որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում: «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղեկատվությունը չի ցանկանում մեկնաբանել. «Այժմ մամուլում շատ […]
12:57 25.10.2018
«Հարևան երկրներում ևս իրավիճակը համեմատաբար հանգիստ է այս պահի դրությամբ»,- այսօր լրագրողներին ասել է ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Shantnews. am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանում կայացել է Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովը։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը: Այն տևում է հոկտեմբերից մայիս: […]
12:54 25.10.2018
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես ապահովում են Հայաստանի նախագահի և վարչապետի անվտանգությունը։ Հակոբյանն առաջարկում է դա ամրագրել օրենքում, ոչ թե թողնել վարչապետի հայեցողության դաշտում։ Այս մասին նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պաշտոնակատարը, սակայն, […]
12:53 25.10.2018
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն առաջարկել է հավաքների անցկացումն արգելելու հիմքերի մեջ սահմանել նաև կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը։ Այս մասին նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով, սակայն, արդեն իսկ կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս խուսափել կրոնական անհանդուրժողականության դրսևորումներից՝ առանց այս նախագիծն ընդունելու։ Ըստ […]
12:50 25.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունն է: Մանուկյանը Կառավարությանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: Նա ասաց, որ օրենքի […]
12:32 25.10.2018
2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «Azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ […]
12:26 25.10.2018
Ռուսաստանը տիեզերք է ուղարկել նոր կրող հրթիռ, որն ուղեծիր է դուրս բերել երկրի Պաշտպանության նախարարության կարիքների բավարարման համար նախատեսված արբանյակ։ Այս մասին հայտնել է Ռուսատսանի պաշտպանական գերատեսչությունը, իսկ սարքի ուղեծիր դուրսբերման գործողությունը ղեկավարել է անձամբ օդատիեզերական զորքերի հրամանատարի տեղակալը։ Տիեզերական սարքի նախորդ արձակումը, որ եղել էր Ռուսաստանի մասնակցությամբ, Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմի տեղափոխումն էր այնտեղ, […]
12:24 25.10.2018
«Հիվանդանոցներում այս պահի դրությամբ բավական հանգիստ իրավիճակ է: Խառնաշփոթ չկա: Հիվանդանոցներն ու բժիշկները պատրաստ են սեզոնին»,- այսօր գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Ըստ Թորոսյանի՝ ԱՆ-ն կհրավիրի ևս մեկ աշխատաժողով, որը նվիրված կլինի գրիպի բուժման հարցերին: Դարձյալ միջազգային փորձագետներ են հրավիրվելու, որպեսզի փորձի […]
12:22 25.10.2018
Իրաքի խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետի ոչ լիարժեք կազմը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Վարչապետ Ադել Աբդել Մահդինը նախագահի առջև երդմնակալել է։ Խորհրդարանն ընդհանուր հաստատել է 14 նախարարության ղեկավարի, սակայն այնպիսի հանգուցային գերատեսչություններում, ինչպիսին են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները, նախարարների թեկնածության շուրջ դեռևս չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի: Այս պահի դրությամբ, կրկին թափուր […]
11:58 25.10.2018
Փաստաբան Գեղամ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին: «Ծանոթանալով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին, զարմանքով արձագանքում եմ, որ այս համաներումը աննախադեպ որակելու որևէ իրական հիմք գոյություն չունի, ինչպես հայտարարվել էր և սպասվում էր հասարակության կողմից։ Ավելին, այս համաներումը ավելի քիչ թվով մարդկանց նկատմամբ կարող է կիրառվել, քան օրինակ 2011 թվականին […]
11:55 25.10.2018
Ինչպես հայտնի է, այսօր կայացել է Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովը, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից, թե ինչ վիճակ է հանրապետությունում՝ համաճարակային իրավիճակի առումով. «Այսօրվա գրիպի համաճարակաբանական արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակների անգամ ամենացածր շեմից մենք 1.8 անգամ ցածր հիվանդացության մակարդակ ունենք: Սեզոնը […]
11:39 25.10.2018
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:
11:03 25.10.2018
Այսօր Երևանում կայացել է Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովը։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը: Այն տևում է հոկտեմբերից մայիս: Ըստ ԱՆ ներկայացրած տվյալների` այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին: Ավելին, արձանագրվող սուր շնչառական վարակները, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1․8 անգամ ցածր է հիվանդացության […]
00:34 25.10.2018
Երկրի տարածքում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներին տեղակայելու լեհական իշխանությունների ծրագրերը Ռուսաստանին ստիպում են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նման պայմաններում պետք է պատրաստ լինենք բոլոր ուղղություններով չեզոքացնել ռազմական վտանգները», – ասել է նա Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ստորաբաժանումների համատեղ նիստին: Նրա կարծիքով՝ Վարշավայի մտադրությունը չի նպաստում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգության ամրապնդմանը: Շոյգուն […]
00:22 25.10.2018
Վալկալա փոթորկի հետևանքով Հավայան կզղիներից մեկն անցել է ջրի տակ, գրում է Sciencealert-ը: Կզղին համարվում էր իր մեծությամբ երկրորդը Հավայան արշիպելագի արևմտյան կղզիների մեջ: Գիտնականների կարծիքով՝ կղզու անհետացումը կանդրադառնա տեղի բնակիչների՝ մասնավորապես սպիտակափոր փոկերի վրա, որոնց համար կղզին միակ բնակավայրն էր: Բացի փոկերից՝ կղզում ապրում էին նաև կանաչ ծովային կրիաներ: Բնապահպան Բիլ Մակիբենի խոսքով՝ առաջիկա տարիներին […]
00:05 25.10.2018
Ֆրանսիան մտադիր է պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ, եթե ապացուցվի Էր Ռիադի մասնակցությունը սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն: «Քանի դեռ սպանության գործով փաստերը չեն հաստատվել և քանի դեռ դրանք չեն հաստատվել մեր հետաքննական ծառայությունների կողմից, մենք շարունակելու ենք մնալ մեր դիրքորոշմանը: Մյուս կողմից, երբ այդ պատմության […]
23:52 24.10.2018
Ճապոնացի սպորտսմենուհին մարաթոնի ժամանակ կոտրել է ոտքը, սակայն, չնայած ուժեղ ցավին, սողալով հասել է վերջնակետին: Այս մասին հաղորդում է The Asahi Shimbun-ն: Աղջիկը չորեքթաթ 180մ տարածք է հաղթահարել և էստաֆետը փոխանցել մյուս մասնակցին: Արդյունքում պարզվել է, որ աղջկա զոհողությունն անիմաստ էր, քանի որ կազմակերպիչները համարել են, որ նա խախտել է կանոնները և որակազրկել են թիմին:
20:30 24.10.2018
Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը: «Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն է ստացել և հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը: Նրա խոսքերով` իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական […]
20:16 24.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, […]
20:12 24.10.2018
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը հարված են հասցրել սիրիական Դեր Զորի ուղղությամբ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ հարվածներն ուղղված են եղել Սուսա անվանումը կրող բնակավայրի վրա: Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր: Նշենք, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան Դեր Զորի ուղղությամբ հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 20-ին: Այդ ժամանակ 62 մարդ էր […]
20:10 24.10.2018
Հոկտեմբերի 26-ին Հայաստանում կհավաքվեն աշխարհի 12 երկրների առաջատար փորձագետներ, քաղաքագետներ և պաշտոնյաներ՝ մասնակցելու «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովին: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են աշխարհում գլոբալ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպես. • Չինաստանի դերակատարման խորացումը Եվրասիական մայրցամաքում, • Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» […]