TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Որսի ենթակա են 500գ ձկները և 9 սմ-ից ոչ պակաս խեցգետինները. Բարդուխ Գաբրիելյան

13:58 24.10.2018

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է Սևանա լճում խեցգետնի պաշարների մասին։ «Ցավոք սրտի դրա պաշարներն էլ են կտրուկ ընկել: Առաջին հերթին գերորսի պատճառով, բայց հիմնականում կտրուկ անկում է նկատվել 2014 թվականից, երբ որ սկսել են օգտագործել նոր խեցգետնաորսիչներ: Դրանք չինական խեցգետնաորսիչներն են, որոնք որսում են բոլոր չափերի կենդանիներին: Դրանց […]

̰
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ձեռքն է վնասվել, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

13:50 24.10.2018

Արցախի շփման գծի հարավարևելյան դիրքերից մեկում երեկ ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայող Հայկ Սարգսյանի կյանքի համար սպառնալիք չկա։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ վիրավորումը հրազենային է, փամփուշտը դիպել է զինծառայողի ձեռքին, վնասվածքը լուրջ չէ։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը։ Նրան տեղափոխել […]

̰
Պետք է բիզնես-էլիտան քաղաքականության վրա անառողջ ազդեցություններ չունենա. Նիկոլ Փաշինյան

13:47 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանում բենզինի ներկրման ոլորտում ոչ միայն ստանդարտներ, այլև ենթաստանդարտներ են, որ քիչ է մնում անուն-ազգանուն գրեն, թե այսինչ մարդը պիտի բերի: Նա նշեց, որ այստեղ հարցը միանշանակ չէ, բազմաթիվ բնապահպանական և այլ խնդիրներ գոյություն ունեն, կառավարության մոտեցումն այն է, որ պետք է յոթ չափել, մեկ կտրել, որպեսզի ունքը սարքելու […]

̰
Ոստիկանության պարզաբանումը Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած դեպքի մասին

13:36 24.10.2018

Ոստիկանությունը հայտնում է, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի ուսանողուհի: Ոստիկանությունից պարզաբանում են, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի: Նրան, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք […]

̰
Անընդհատ ահազանգեր էին հնչում մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

13:28 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, որին նախկինում ևս անդրադարձել է: «Ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անընդհատ այս ընթացքում ահազանգեր են հնչել մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու, ջախջախելու վերաբերյալ, սկզբից ահազանգ կար, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես ու անշրջելիորեն փչացել են, բայց երբեք […]

̰
Արդեն հինգ ամիս է` Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

13:26 24.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմելով` հետաքրքրվեց Շանթ Հարությունյանի ու Վանո Սիրադեղյանի ճակատագրի վերաբերյալ: «Տեղի է ունեցել լրջագույն արժեք, հեղափոխություն, որ ազատագրել է մեզ մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Հինգ ամիս է` Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս […]

̰
Դաշնակցությունը կողմ չի քվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

13:22 24.10.2018

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունըկողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել է SHANTNEWS.am-ի աղբյուրը։ Մինչ այս տեղեկություն էր տարածվել, որ Դաշնակցությունը կարող է կողմ քվեարկել վարչապետի թեկնածությանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ պատգամավորները կարող են չմասնակցել քվեարկությանը՝ այդկերպ չխոչընդոտելով քվեարկության բնականոն ընթացին: «Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, […]

̰
Հարկավոր է քայլ-քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը և փակմանը. Փաշինյան

13:04 24.10.2018

Խաղադրույքների ոլորտը, ըստ էության, վերջին տարիներին Հայաստանում ամենամեծ շահույթ ապահովող ոլորտներից է, որը, սակայն, հարկունակ չէ, որովհետև գեներացվող եկամուտները պատշաճ ձևով չեն հարկվում և հարկային բավական մեղմ ռեժիմում են: Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կա պրոբլեմ, այն, որ մեր երկրում աղքատության մեծ տոկոս կա, բայց […]

̰
ԵԱՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք

12:50 24.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հյուրերին դիմավորեցին և շրջայցի […]

̰
Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

12:48 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարկային քաղաքականությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է: «Եթե ուզում եք այդպես անել, որ 80 հազար դրամը դադարի փոքր աշխատավարձ լինելուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել, եթե անգամ 100 հազար դրամը […]

̰
Բարդուխ Գաբրիելյանն անդրադարձել է Սևանից ջրառին

12:46 24.10.2018

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին կառավարությունը պարբերաբար խորհրդարան է դիմում` Սևանի մասին օրենքում փոփոխություն կատարելու և ջրառի չափն ավելացնելու համար: «Ինչի՞ է բանը գալիս նրան, որ մենք ունենք պակաս, իսկ պակաս է, քանի որ ջրատարները, ջրամբարները վատ վիճակում են, կորուստը մեծ է: Ես տեսել եմ ջրատար, որտեղ ֆանտանի նման ջուրը դուրս էր գալիս ու կորչում: […]

̰
45-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է համագյուղացին

12:40 24.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են  45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Գեղարքունիքի  գյուղերից մեկի գերեզմանատանը, իր ներկայությամբ, նույն […]

̰
Տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների ծրագրի նախագծի քննարկումը

12:36 24.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումն էր: Քննարկման արդյունքում խմբի կողմից հավանության են արժանացել հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների […]

̰
Հիմա, երբ պետք է որսն արգելել, ավելի շատ են որսում. Բարդուխ Գաբրիելյան

12:20 24.10.2018

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը  այսօր խոսել է Սևան լճում ձկան պաշարների մասին: Գաբրիելյանն ասել է, որ դեռ հստակ թվեր չի կարող ներկայացնել, քանի որ ուսումնասիրությունններն ավելի ուշ կամփոփվեն: «Բայց աճի միտումը պահպանվում է: Որսագողությունը ևս շարունակվում է, տեսնում ենք, թե ինչպես են վաճառում: Շատ կարևոր է հիմա պահպանել հսկողությունը, քանի […]

̰
Համաներման նախագիծը հրապարակվել է

11:58 24.10.2018

ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցրել էր` այս համաներումը լինելու է իր ծավալով աննախադեպ: SHANTNEWS.am-ը ներկայացրել էր` ինչ է հայտնի սպասվող համաներման մասին: […]

̰
Ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է. Նիկոլ Փաշինյանը՝ իր սխալների մասին

11:50 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ թե վերջինս ընդունո՞ւմ է արդյոք, որ 5.5 ամսվա ընթացքում կառավարությունը սխալներ է թույլ տվել՝ շեշտելով հատկապես կադրային խնդիրները: Փաշինյանը պատասխանել է, որ ընդունում է, այո՛, եղել են սխալներ և դրանք կլինեն առաջիկայում ևս, սակայն դա նորմալ […]

̰
Իտալիայից Ադրբեջանի կողմից ուղղաթիռների գնման վերաբերյալ որևէ հավաստի տեղեկություն չկա. ՀՀ ԱԳՆ

11:39 24.10.2018

Որևէ հավաստում չկա այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ռազմական ուղղաթիռներ է գնել Իտալիայից: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և դրանով իսկ հիմնավորեց, որ ԱԳՆ-ը որևէ կերպ չի կարող մեկնաբանել դա: Ինչ վերաբերում է ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ապա ԱԳՆ խոսնակը նշեց, որ հայկական կողմին վստահեցրել են՝ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ […]

̰
Իսկ դեկտեմբերին ընտրությունները շուտափույթ դնելը ո՞ւմ շահերից է բխում. Վահրամ Բաղդասարյան

11:37 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշեց. «Բնականաբար, քանի որ այս ամեն ինչը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող լինել ծրագրային»: Վարչապետի թեկնածուի ելույթում հնչած տեսակետը, թե Հանրապետականը որևէ շանս չունի, Բաղդասարյանը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ընտրությունները կգան, կտեսնենք»: Խմբակցության ղեկավարն ընդգծեց` ընտրություններից առաջ […]

̰
Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքի. Նիկոլ Փաշինյան

11:35 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասել է, որ արցախյան հակամարտության առումով աբսուրդ վիճակ է ստեղծվել, թե իշխանությունները թաքուն լուծումներ են գտել և դրանք իրականացնում են: «Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքի: Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն […]

̰
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները դժգոհ են Էր Ռիադի բացատրություններից

11:34 24.10.2018

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները հայտարարել են, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հանգամանքների վերաբերյալ Էր Ռիադի բացատրությունները շատ հարցեր թողնում են անպատասխան։ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները համատեղ հայտարարությունում խստորեն դատապարտել են Խաշըգջիի սպանությունը և նշել,  որ սպանության խոստովանությունը Էր Ռիադի առաջին քայլն է դեպի թափանցիկ և համակողմանի բացահայտում։

̰
Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ. ԱԳՆ

11:28 24.10.2018

ԵԱՏՄ-ին որևէ պետության անդամակցության պայման է այն, որ այդ երկիրը որևէ վնասակար գործողություն իրականացրած չլինի անդամ պետություններից որևէ մեկի դեմ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքերով` եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, ապա այս դեպքում գործում է միայն վնաս չտալու նախապայմանը: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կապը հաստատված է. ԱԳՆ

11:26 24.10.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ սկսված օպերատիվ կապի հաստատումն իրականացվել է, և կապը գործում է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այդ օպերատիվ կապի միջոցով մինչև հիմա երկխոսություն եղել է, թե ոչ, Նաղդալյանը չասաց: Չասաց նաև, թե օպերատիվ կապ հաստատվե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, երբ երեկ ադրբեջանական բանակի կողմից կրակոցից վիրավորվեց Արցախի […]

̰
Փաշինյանը՝ ՀՀ պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի մասին. մեղադրվողն ԱԺ պատգամավոր է

11:25 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Փաշինյանն ասել է, որ իրենք արդեն 3 ամիս է՝ սպասում են այլ երկրից եկող պաշտոնական հաստատման, ինչից հետո կմտնեն ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու […]

̰
Մենք բարիկադներ կառուցելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանի զգուշացումը ՀՀԿ-ին

11:20 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀԿ-ին՝ խորհուրդ տալով չշարունակել հակահեղափոխական գործողությունները: Փաշինյանն ասել է, որ նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքը շատ օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար, մինչդեռ այդ ուժը չի գիտակցում դա: Փաշինյանն ասել է՝ ամեն անգամ, երբ իր ղեկավարած կառավարությունը փորձել է երկխոսության ճանապարհով գնալ, ՀՀԿ-ն […]

̰
Բոլթոնը Հայաստան կայցելի վաղը

11:15 24.10.2018

Ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակությամբ այցը Հայաստան կսկսվի վաղը: Դա ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն է Երևան: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով` Բոլթոնը երկկողմ օրակարգի հարցեր է քննարկելու ՀՀ վարչապետի, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

̰
Եթե ես դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս, դա չի նշանակում, որ իրենք հրահանգ չեն փնտրում. Փաշինյան

11:09 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է: Նա նաև նախազգուշացրեց՝ պետք է պատրաստ լինել, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչն առաջիկայում կիմանան, և ոչ միայն այս գործում: «Ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, տպավորություն է, որ այդ պրոցեսը ինչ-որ ձևով կանգնել է: Այո՛, ճիշտ է […]

̰
Ես անասելի հիասթափվել եմ նաև հեղափոխության այն մասնակիցներից, որոնք «քանդուքար» են եղել. Փաշինյան

11:06 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքը պաշտոնավարման 5.5 ամսվա ընթացքում բազմիցս հիասթափություն է ապրել ոչ միայն պետական պաշտոնյաներից, այլև հենց իր կողքին կանգնած բազմաթիվ մարդկանցից, որոնք, ոգևորված լինելով հեղափոխությամբ, մի քանի ամսվա ընթացքում «քանդուքար» են եղել: «Մեզ մեղադրում են և՛ անփորձներին, և՛ փորձվածներին նշանակելու մեջ, բայց […]

̰
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից

10:56 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում իր դիմումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել Կապանի քաղաքապետի ընտրությունը

10:40 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]

̰
Սեպը սեպով պիտի հանես. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

10:36 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել է ՏԻՄ վերջին ընտրություններին, մասնավորապես՝ Կապանի քաղաքապետի ընտրությանը: Նա նշեց՝ պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռ կենսունակության նշաններ են ցույց տալիս, ինչը նշանակում է, որ քրեական, քաղաքական էլիտան, իր ձեռքում լծակներ պահելով, կարողացել է կոնսոլիդացիա ձևավորել, հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել […]

̰
BACK_TO_TOP