TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC
Admin

Admin

Հանդիպել են ԵԱՏՄ անդամ չորս պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարները

23:30 22.10.2018

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովի շրջանակներում՝ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են  նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ, գրում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով  «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության»-ը: Հանդիպումը տեղի է ունեցել՝ համաձայն կողմերի միջև 2017 թվականին Աստանայում ստորագրված […]

̰ ̰
Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում «Օսա» համակարգերով

23:07 22.10.2018

Ադրբեջանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն «Օսա» զենիթահրթիռային համակարգերով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։ «Օսա» համակարգերից արձակված հրթիռներով խոցվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Այս վարժանքների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։

̰
Էնքան են ազատություն տվել ԿԲ-ին, որ ինչ ուզում` անում է. Հրանտ Բագրատյան

22:31 22.10.2018

«Նախորդ կառավարության ներկայացուցիչները ավելի զիլ թվեր էին ասում: Ես քանի անգամ երրորդ նախագահին ասել եմ․ «Էդ ինչեր ես ասում՝ բանկերում ակտիվները 20 տոկոսով ավելացել են: Դա ի՞նչ թիվ է, որ ասում ես»: Ինձ պատասխանում է՝ վա՞տ է, շատ վարկավորել ենք, նշանակում է պահանջ կա։ Բայց ես ասում եմ․«Այ ցավդ տանեմ, դու ստուգե՞լ ես էդ վարկավորման […]

̰
Նոր մանրամասներ սահմանամերձ Ոսկեվանում ծնված եռյակից Վաչեի առողջական վիճակի մասին

22:14 22.10.2018

Shantnews.am-ը կապ է հաստատել  սահմանամերձ գյուղի բնակչուհի Անժելա Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է Վաչեն, որը հուլիսի 28-ի գիշերն արթնացել է սուր ցնցումներով: Հիշեցնենք, որ խոսքը սահմանամերձ Ոսկեվան գյուղում ծնված եռյակ երեխաներից մեկի մասին է: 2015 թվականի փետրվարի 5-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված եռյակին «Շանթ»  ՀԸ-ի  «Հորիզոն» լրատվական- վերլուծական ծրագիրն անդրադարձել է: Մինչ նրանց տուն […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը

21:00 22.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱՀ տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Ողջունելով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի եւ ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը` նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների և միավորների հետ […]

̰
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 21.567.472 դրամի յուրացման դեպք

20:51 22.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր […]

̰
Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող պատժվելու է խստագույնս. Վալերիյ Օսիպյան

20:44 22.10.2018

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ,  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին: Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ծառայության […]

̰
Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

20:30 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը, հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և  «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, […]

̰
Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրվի շուրջ 11 մլն դրամ

20:17 22.10.2018

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրեն 10 532 055 ՀՀ դրամ, տեղեկացնում են ՀՀ  մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Թանգարանի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին միանալու համար Մշակույթի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ստորև ներկայացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ-ներին). 1. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]

̰
Բակո Սահակյանն այցելել է Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակ

20:08 22.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ և հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը շնորհավորել է ներկաներին միության 20-ամյակի կապակցությամբ, արժևորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը:

̰
Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Իոաննիսյան

20:06 22.10.2018

Ընտրական օրենսգրքի  բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և […]

̰
Facebook-ը կգնի անվտանգության ոլորտում գործող ընկերությունը

20:00 22.10.2018

Facebook ընկերությունը, որը սեփականատերն է համանուն սոցիալական ցանցի, ծրագրում է ձեռք բերել մի ընկերություն, որը զբաղվում է տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումներով: Այս մասին հաղորդել է Information տեղեկատվական պորտալը: Նրա տվյալներով՝ Facebook-ի ներկայացուցիչները դիմել են մի շարք ընկերությունների՝ առաջարկելով գնել իրենց ընկերությունը: Ներկա պահին նրանցից մի քանիսի հետ դեռևս քննարկումներ են ընթանում: Չի բացառվում, որ գործարքն արվի մինչ […]

̰
Արսեն Թորոսյանը քննարկել է հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցերը

19:59 22.10.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության և բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին և Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող՝ հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն […]

̰
Տնտեսական աճի ցուցանիշը աղետալիորեն նվազում է. Հրանտ Բագրատյան

19:57 22.10.2018

«Կոռուպցիայով ձերբակալված մարդ այսօր գոյություն չունի: Ինձ հայտնի չէ մամուլով ոչ ոք, ոչ մի դեպք ու անցել է 6 ամիս: Հայտարարվել է, որ 38.1 մլրդ դրամ բերել են բյուջե: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը բյուջե մուծեց իբր թե 1 մլրդ 800 մլն դրամ, բայց չի բացատրվում, թե դա ինչ էր: Եթե էսքան բերել եք, բա էս տարվա […]

̰
Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

19:38 22.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։ Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված […]

̰
Ովքե՞ր են դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին

19:35 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին դեմ են քվեարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանն ու Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, […]

̰
Ներդրումները 11 անգամ նվազել են. Հրանտ Բագրատյան

19:33 22.10.2018

«Ըստ իս՝ ոչինչ չի արվել: Երբ մայիսին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, իրականում ծրագիր չկար և կառավարությունը առանց ծրագիր չի կարող աշխատել: Պատկերացրեք՝ դուք ղեկավարում եք մի հիմնարկ, որտեղ ոչ մեկին չեք ասել, թե ինչ եք անելու»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում նոր կառավարության տնտեսական հարցերին անդրադառնալով՝ ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ տնտեսագետի՝ երբ հստակ ծրագիր […]

̰
ՀՀԿ-ն առաջնորդվեց իշխանություններին թեկուզ փոքրիկ վնաս տալու ճանապարհով. քաղաքագետ

19:20 22.10.2018

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսօր խորհրդարանը չընդունեց: SHANTNEWS.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց` ի՞նչ զարգացումներ, ի՞նչ իրադարձություններ կհաջորդեն այս քայլին: Քաղաքագետը նշեց, որ որևէ իրադարձություն չի կանխատեսում: «Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունները կանցկացվեն հին, այսինքն՝ այսօր գործող օրենքով, ինչը ցանկալի չէ, որովհետև քաղաքական գրեթե բոլոր ուժերի գնահատմամբ` առաջարկվող փոփոխություններն առաջընթաց էին, բայց, ցավոք սրտի, ՀՀԿ-ն գերադասեց […]

̰
Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրական հանցագործության դեպքերի մասին տվյալները

19:16 22.10.2018

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ  ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը «մեղադրում է» ԲՀԿ-ական պատգամավորին, բայց «մեղադրանք»-ի ապացույցը ցույց չի տալիս

19:09 22.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել: Նախաձեռնության անդամներին մոտեցել […]

̰
Ստեղծված իրավիճակը սաբոտաժ է հայ ժողովրդի դեմ. Ալեն Սիմոնյան

18:59 22.10.2018

Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում […]

̰
Խաշըգջիի սպանությունը ծրագրված է եղել. Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի քարտուղար

18:53 22.10.2018

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը ծրագրված է եղել, ու բոլոր մեղավորները պատժվելու են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի մամուլի քարտուղար Օմար Չելիքը, հայտնում է РИА Новости-ն: «Մենք հիմա տեսնում ենք, որ յուրաքանչյուր օր նոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Խաշըգջիի հետ: Այսօր տեսանյութ է […]

̰
Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը. Արտակ Զաքարյան

18:48 22.10.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, գրել է, որ խորհրդարանը մերժել է Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: «Կա տեսակետ, որ Հանրապետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, […]

̰
Այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում․ Փաշինյան

18:36 22.10.2018

«Այսօրվա քվեարկությունը իսկապես ցույց տվեց, որ այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և հիմա այդ սաբոտաժը արդեն մի քանի անգամ երևաց, և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Հանրապետական խմբակցության չքվեարկելու վերաբերյալ նման գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է․ Փաշինյան

18:29 22.10.2018

Ազգային ժողովում ավարտվել է Ընտրական օրենսգրքի՝ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Իսկ այդ փոփոխությունները, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կատարվում էին ընտրություններն ավելի ժողովրդավարական, օրենսգիրքն ավելի հասկանալի դարձնելու համար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ «Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, […]

̰
Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել՝ հեղափոխության օրերի 9,7%-ից հասնելով 6,5%-ի․ Հրանտ Բագրատյան

18:20 22.10.2018

Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա. Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր […]

̰
«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից հետո միայն. Գարեգին Բաղրամյան

18:18 22.10.2018

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ, տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը: Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, […]

̰
Առաքել Մովսիսյանի եղբայրները հարցաքննվում են որպես վկա. ՀՔԾ

18:11 22.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Մեր վարույթում գտնվող քրեական գործով են հարցաքննվում, բայց թե ինչ […]

̰
Հրուշակեղենի 6 արտադրող բողոքում է երկրում ռուսական ընկերության դեմպինգային քաղաքականության դեմ

18:06 22.10.2018

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող 6 ընկերություն բողոքում է երկրում ռուսական ընկերության վարած դեմպինգային քաղաքականության դեմ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ ընկերությունը հակամրցակցային պայմաններ է ստեղծում՝ ցածր գնով վաճառելով իր արտադրանքը։ Այդ գինը, ըստ Շաբոյանի, ավելի ցածր է, քան Ռուսաստանում վաճառքի գինը։ «Այդ ընկերությունը […]

̰
BACK_TO_TOP