18:00 22.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու […]
17:56 22.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության […]
17:54 22.10.2018
Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է, հայտնում է ՀՖՖ կայքը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում […]
17:53 22.10.2018
Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, քանի որ քվեարկության դրվող օրենքը սահմանադրական էր, ուստի պետք է ընդունվեր ձայների առնվազն 3/5-ով:
17:44 22.10.2018
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, […]
17:43 22.10.2018
«Կարևորը, որ տեղի են ունեցել ազատ, արդար ընտրություններ, և մենք չենք վիճարկում ընտրությունների արդար լինելը»,- Կապանի քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Անդրադառնալով ԸՕ փոփոխություններին՝ Նազարյանը նշել է, որ եթե անգամ չհաստատվի ԸՕ-ի փոփոխված տարբերակը և ստիպված լինեն հին ԸՕ-ով գնալ ընտրությունների, ապա այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիրներ չի […]
17:34 22.10.2018
Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակեց իր աշխատանքը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց` քվեարկության դրվող օրենքը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի ձայների առնվազն 3/5-ով: Բաբլոյանը նշեց` քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: […]
17:29 22.10.2018
Դրսում աջ ղեկով մեքենաներ պատվիրած և այժմ Հայաստան ներմուծել չկարողացող սեփականատերերն այսօր իրենց բողոքն են ներկայացնում տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանին։ Փոխնախարարի այն հարցին, թե մինչ ներմուծելու որոշում կայացնելը քաղաքացիները չե՞ն ստուգել օրենքը, նրանք տարբեր պատասխաններ տվեցին։ Նրանցից մեկը պարզաբանեց, որ ներմուծողների մի մասը նույնիսկ իմացել է, որ օրենքն արգելելու է ներմուծումը, բայց […]
17:16 22.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ՝ կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մասնավորապես՝ թիվ 819-Ա հրամանի համաձայն՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, իսկ թիվ 820-Ա որոշմամբ Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական […]
17:12 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ քննարկումներին, նշեց. «Այս նիստը վկայությունն է այն բանի, որ այսպիսի ընթացակարգով ԸՕ փոփոխություններ չի կարելի կատարել: Սա սահմանադրական օրենք է, ընտրություն ապահովող օրենք, արդյո՞ք այն միջավայրը, որում մենք աշխատում ենք, երբ առավոտից կրկնաքվեարկությամբ փորձում ենք քվորում ապահովել, ԸՕ բարեփոխման […]
17:04 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին: Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կողմերը հատուկ ընդգծել […]
17:02 22.10.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ավստիայի միջև ձևավորված երկկողմ և բազմակողմ […]
16:54 22.10.2018
«Դրանով գնալու ենք ընտրությունների, և որոշվելու է երկրի ապագան: Եվ Ընտրական օրենսգիրքը հապշտապ մի քանի ժամվա մեջ երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է, և հենց այդ պատճառով մենք այդ որոշմանը ձեռնպահ ենք քվեարկել»,- Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշեց, որ ինքը դեմ է […]
16:29 22.10.2018
Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես ընդունում եմ հայերի Ցեղասպանությունը: Բայց ես այստեղ եմ մասնավոր այցով, իսկ ընդունման հարցերով պետք է զբաղվի վարչակազմը»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ […]
16:07 22.10.2018
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ ՀՀԿ խմբակցության անդամներին կոչ արեց սաբոտաժի չգնալ: «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություն, մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով, դրանից տուժելու է ընտրության որակը, ստիպված ենք լինելու ընտրության գնալ հին Ընտրական օրենսգրքով, որն իր մեջ ռիսկեր է պարունակում: Նոր Ընտրական օրենսգիրքն էականորեն բարելավում […]
15:48 22.10.2018
The Weather Channel հեռուստաալիքի խմբագրակազմն այս անգամ «կրակին է մատնել» եղանակը ներկայացնող հաղորդավարուհուն՝ եթերային ստուդիայում 3D պատկերով ցուցադրելով առաջիկայում սպասվող հրդեհների մասշտաբը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ եղանակի հաղորդման այդ յուրահատուկ մատուցման ընթացքում արված տեսանյութը թվիթերյան իր էջում տարածել է Ալիսա Բրեզնյակը: Նա այդ տեսանյութի հետ կապված գրել է, որ եթե շատերին […]
15:40 22.10.2018
ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի ներկայացված փոփոխություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ նման որոշման հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ ՀՀԿ-ական պատգամավորը շեշտել է, որ առաջին անգամ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնական տեսակետ այս հարցի կապակցությամբ […]
15:36 22.10.2018
ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի խորհրդարանում խմբակցությունների ելույթների ժամանակ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Սահմանադրական օրենքը 24-ժամյա ռեժիմով քննարկելը Աշոտյանը ոչ ժողովրդավար է համարում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:18 22.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կոչ արեց կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: «Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո ես երբեք մեկնաբանություններ չեմ արել, որովհետև համարել եմ, որ նա միշտ կոնկրետ է և սպառիչ: Ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ «այո՛», կուզեի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեության: Իրականության […]
14:52 22.10.2018
«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է […]
14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]
14:33 22.10.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի` հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում հանդես եկավ Ընտրական օրենսգրքի լրամշակման նախագծում նոր դրույթ ներառելու առաջարկին: Բագրատյանի առաջարկը վերաբերում էր, այսպես կոչված, «փոշիացած» ձայների խնդրին` այն ձայների, որոնք որոշակի քաղաքական ուժերի են տրվել, բայց այդ ուժերը չեն անցել խորհրդարան: Պատգամավորն առաջարկում էր` այն քաղաքական ուժերին, որոնք, պայմանական ասած` 10 կամ […]
14:25 22.10.2018
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ […]
14:20 22.10.2018
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայտարարությունը ներկայացնենք ստորև. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես […]
14:14 22.10.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ: «Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ […]
14:04 22.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է. «Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ […]
14:00 22.10.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց` ընտրությունները պիտի լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, գործընթացի կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողությունը պիտի կատարի պետությունը, իսկ մասնակից ընտրվողները ոչ մի առնչություն պետք է չունենան կամ հնարավորինս քիչ առնչություն պիտի ունենան կազմակերպիչների հետ, որ կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, առաջարկները, կենսագրությունը, ներկան, ապագան: […]
13:54 22.10.2018
«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»,- լրագրողների հետ այսօրվա զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ դեռ բավարար տեղյակ չէ իրավիճակից՝ պատասխանելով ԵՊՀ շրջանավարտների միության «Վերածնունդ» հիփոթեկային բնակավորման ծրագրի պայմանների կտրուկ փոփոխությանն ու շահառուների դժգոհությանը։ Ծրագրի շահառուների դժգոհությունը հարուցվել է այն բանից հետո, երբ ծրագրի պատասխանատուները հայտարարություն են տարածել […]
13:50 22.10.2018
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային […]