17:11 19.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2018թ օգոստոսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարում տարադրամ փոխանակելու պատրվակով խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, բանկի աշխատակցի մասնակցությամբ ենթարկվել զննության։
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին հնարավոր ականատես, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին և կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
22:08 13.05.2025
Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին«Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: ...
21:48 13.05.2025
Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվելՌուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […] ...
21:36 13.05.2025
Սեսկ Ֆաբրեգասը մնալու է «Կոմոյում»«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մնալու է ակումբում, գրում է Sky Sport-ը: Իտալական ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել իսպանացուն: Ֆաբրեգասի աշխատավարձը բարձրացվելու է, ինչպես նաև նա ազդեցություն է ունենալու ակումբի տրանսֆերների վրա: Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» Ա սերիայում առաջին մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմը 10-րդ տեղում է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, […] ...
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...