11:34 17.10.2018
Հայաստանի նորանկախ պատմության մեջ հրաժարական տվող վարչապետները շատ են: Դա բնականոն ընթա՞ցք է, թե՞ նեղ հայաստանյան յուրահատկություն: Այս թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
11:15 17.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում երեկ հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «ԵՄ գիտության և նորարարության գլխավոր պատասխանատուի հետ քննարկել ենք ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը։ Մոյդաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ոլորտում նախատեսվող արմատական բարեփոխումներին ամենասեղմ […]
00:52 17.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հավաքել է ավելի քան 100 մլն դոլար՝ 2020թ.-ի ընտրությունների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այսպիսով, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին պետության ղեկավարը հավաքել է 18 մլն դոլար: Ընդհանուր գումարը, որ հավաքագրվել է քարոզարշավի համար, հասնում է 106 մլն դոլարի: Նշվում է, որ դոնորների 98 տոկոսը հանգանակել են ոչ պակաս, քան 200 դոլար: […]
00:20 17.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա պատմական հարաբերությունների մասին: Խոսելով Ֆրանկոֆոնիայի մասին նա նշել է, որ ֆրանկոֆոնիա երևույթը մի փոքր կարոտի արդյունք է: «Անգլերենի մերօրյա մեծ ազդեցությունը պայմանավորված է ԱՄՆ-ով: Երբ ԱՄՆ-ն հզոր չէր, հզոր էին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, այդ ժամանակ համաշխարհային լեզուն ֆրանսերենն էր, ոչ […]
00:11 17.10.2018
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, Ուգանդա կատարած այցի ժամանակ հանդիպել են Ուգանդայի նախագահի հետ և նրան մարզակոշիկներ նվիրել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Ուեսթը մարզակոշիկի վրա նաև ինքնագիր է թողել, իսկ Ուգանդայի նախագահը, իր հերթին, զույգին անվանակոչել է: Քանյե Ուեսթին անվանել է Կանեսիգա, իսկ Քիմին՝ Կեմիգիշա: Հանդիպման ժամանակ ռեփերը հայտարարել […]
23:59 16.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա պատմական հարաբերությունների մասին. «Խաչակիրների ժամանակ ֆրանսահայ հարաբերությունները զարգացան, քանի որ բավական մեծ արտագաղթ եղավ Հայաստանից դեպի Կիլիկիա, իսկ երկրորդը, որ Կիլիկիան գտնվում էր դեպի Երուսաղեմ ճանապարհի վրա, և հայերը խաչակիրների հետ հարաբերություններ ունեցան: Խաչակիրները, որոնք կոչվում էին ֆրանկներ, կաթոլիկ էին, նրանք […]
23:43 16.10.2018
Boston Dynamics հանրահայտ ընկերության Spot Mini ռոբոտը սովորել է պարել: Տեսահոլովակը հայտնվել է ընկերության յութուբյան ալիքում: Տեսանյութում ռոբոտը փորձում է վերստեղծել Մայքլ Ջեքսոնի լուսնային քայլքը: Արտադրողները չեն մանրամասնում գործընթացի մեխանիկան. հայտնի չէ՝ ռոբոտը շարժվում է ներբեռնված ծրագրով, թե ներկա ռեժիմով վերլուծում է երաժշտությունը: Այս տեսանյութում էլ ռոբոտը մրցում է մրցակից ընկերությունների ռոբոտների հետ: […]
23:34 16.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա պատմական հարաբերությունների մասին. «Խաչակիրները՝ ֆրանկները, իրենց դժվար էին կին ընտրում, պետք է հույն չլիներ, ազնվական լիներ և պիտի գեղեցիկ լիներ, իսկ այս պայմաններին համապատասխանում էին միայն հայ իշխանուհիները: Երուսաղեմի առաջին թագավորը հայ իշխանուհու հետ ամուսնացավ: Նրանք զավակ չունեցան և թագավորի զարմիկը […]
23:13 16.10.2018
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանք մասնավորապես նշում են, որ «Էյ-Սի-Փի» ընկերության անձնակազմն այս պահին գտնվում է անորոշության մեջ: «Ընկերությունն աշխատանքով է ապահովում Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը՝ նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակիչների բնակչության արտագաղթ» ,- […]
22:53 16.10.2018
Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արգենտինայի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացումը՝ այդ հարցում ընդգծելով Արգենտինայի մեծաթիվ հայկական համայնքի դերը: Կողմերն անդրադարձել են բարեկամական խմբերի գործունեությանը, կարևորել փոխայցերը, խոսել միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության մասին: ՀՀ ԱԺ փոխնախագահ […]
22:40 16.10.2018
Կադրում հերթական սպայական կոչման արժանացած ոստիկանության տարբեր ստրոբաժանումների 12 ծառայողներ են։ Ոստիկանության պետը, նախքան ուսադիրներն անձամբ հանձնելը, նրանց շնորհակալություն հայտնեց սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար։ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած, «տանիքն» այսուհետ նրա մասնագիտական գիտելիքներն ու արդյունավետ աշխատանքն են. առաջխաղացման ու խրախուսման այլ տարբերակ ոստիկանության ծառայողը չունի։ «Պետք է չբավարարվեք ձեռք բերածով, […]
22:09 16.10.2018
«Եղել են տարիներ, երբ Հայաստանին 100 միլիոնին համարժեք ֆինանսական օգնություն է ԱՄՆ-ը ցուցաբերել: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ամեն տարի տարբեր քանակությամբ ֆինանսական օգնություն տրամադրվում է, բայց բացառություն է այն, որ ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է, որ ուղիղ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին, այսինքն՝ Արցախի Հանրապետությանը»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է […]
21:57 16.10.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնում կառավարության նոր նշանակումների վերաբերյալ ու Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարվել ոչ միայն նոր այդպիսի նշանակումներից, այլև ազատել նախկինում նշանակված պաշտոնյաներից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու […]
21:20 16.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը: Օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության և […]
21:10 16.10.2018
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին ապտգամավոր Հրանտ Բագրատյանն իր կարծիքն է ներկայացրել 2019 թվականի բյուջեի վերաբերյալ ու ըստ թվերի եզրակացրել, որ կոռուպցիայի դեմ իրականում պայքար չկա։ Նիկոլ Փաշինյանի թիմին նա կոչ է արել հապճեպ ընտրությունների գնալ, այլապես՝ վարկանիշը շուտով ընկնելու է։ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված […]
20:28 16.10.2018
«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», – այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի որոշման […]
20:17 16.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանի հաստատած Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն […]
20:01 16.10.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի մասին, ինչի մասին արդեն իսկ ակնարկել էր France24-ին տված հարցազրույցում ու հաստատել այս օրերին ունեցած ելույթների ժամանակ։ Այս պահին Փաշինյանը շարունակում է ներկայացնել հրաժարականի պատճառն ու իրենց մտահղացումը։ Այսօր տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ իր հրաժարականի տեքստի մեջ ոչ մի սենսացիա չի […]
20:00 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին: Օգտվելով առիթից՝ հյուպատոսը նախ՝ շնորհավորել է ծառայության պետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, ապա շնորհակալություն հայտնել՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար: Մոխթար Շահ […]
19:54 16.10.2018
Խորհրդարանական խմբակցությունների հետ ունեցած հանդիպումներից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց՝ իրենք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության հետ ունեցել են քննարկման ընդհանուր մեկ սկզբունքային կետ, որը վերաբերում էր ընտրություններից հետո ԱԺ 4 ուժի անցկացմանը: Այդ հարցի շուրջ, ըստ Միրզոյանի, իրենք որոշակի փոխզիջումային տարբերակ են առաջարկել. «Առաջարկել ենք՝ 4-րդ ուժը լինի ֆրակցիայում, եթե հավաքի ձայների առնվազն 2 […]
19:45 16.10.2018
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ֆրանսահայ պատմաբան, հայագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արմեն Կլոդ Մութաֆյանին հանձնել է «Մատենադարան» հուշամեդալ, տեղեկացնում են Մատենադարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Մատենադարանում հոկտեմբերի 11-ին բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի […]
19:41 16.10.2018
Թե ինչ է առաջին դեմքի հրաժարականը, Հայաստանի երրորդ հանրապետությունում գիտեն հենց առաջին նախագահի օրինակով: 1991 թվականի ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պաշտոնը ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը առաջին 5 տարին հաջող պաշտոնավարեց: Բայց երկրորդ ժամկետի երկրորդ տարում հրաժարական տվեց: Ասաց, որ դա անում է երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն ամբողջությամբ այստեղ: […]
19:33 16.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի […]
19:25 16.10.2018
Ամերիկյան արտադրության՝ ընդհանուր առմամբ 110 միլիարդ դոլարի զենքը Սաուդյան Արաբիային վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը չեղարկելը Նահանգների նախագահը ճիշտ չի համարում։ Սրա մասին նա ասել է այն հարցին պատասխանելիս, թե պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ սահմանել արաբական միապետության վրա այն բանի համար, որ Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում, ըստ կասկածների, սպանել են ծագումով սաուդցի լրագրողի։ Սակայն ամերիկյան CNBC-ն, «հալած յուղի տեղ […]
19:20 16.10.2018
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, […]
19:10 16.10.2018
Վիգեն Սարգսյանը սխալ եզրահանգում է անում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե իշխանություններն ԸՕ-ի նախագիծն այնպես են բերում, որ հետո ասեն՝ ներկայացրին խորհրդարանին, այն չընդունեց: «Իմ տպավորությամբ, համենայնդեպս, Հանրապետական խմբակցության և կուսակցության ոչ բոլոր անդամներն են կիսում Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը»,- հավելել է Միրզոյանը: SHANTNEWS.am-ն […]
19:07 16.10.2018
Հայաստանի վարչապետի՝ հոկտեմբերի 15-ին ստորագրված որոշումներից մեկով Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ Որոշման տեքստում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Ավետիսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»:
19:04 16.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել Bloomberg-ին, որտեղ անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր մտահոգություններն արտահայտել: Սա երկրորդ նախագահի առաջին հարցազրույցը չէ օտարերկրյա լրատվամիջոցին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք առավելապես ինքնապաշտպանական հարցազրույցներ են: Խառատյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ էլ հակասություններ կան, մեկ նա վերադառնում […]
18:50 16.10.2018
Ազգությամբ ռուս լրագրող Սերգեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների քաղաքական իրադարձություններին անդրադառնում է իր սեփական բլոգում, հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցել վարչապետի հրաժարականի մասին: «Պաշտոնական առումով այսօր իմ վերջին օրն է որպես ՀՀ վարչապետ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը արվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտահերթ […]