19:45 16.10.2018
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ֆրանսահայ պատմաբան, հայագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արմեն Կլոդ Մութաֆյանին հանձնել է «Մատենադարան» հուշամեդալ, տեղեկացնում են Մատենադարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Մատենադարանում հոկտեմբերի 11-ին բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի համադրողն է Արմեն Կլոդ Մութաֆյանը: Ներկայացված են ձեռագրեր, հնատիպ գրքեր Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև Արմեն Կլոդ Մութաֆյանի անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները:
08:40 13.05.2025
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ «Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի […] ...
08:30 13.05.2025
Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքըԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում: Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով: Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանինը՝ 92-րդ։ Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի […] ...
08:22 13.05.2025
Բախումներ են տեղի ունեցել ՏրիպոլիումՏրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է լիբիական Libya Press գործակալությունը, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ը կոչ է արել տեղի բնակչությանը մնալ իրենց տներում։ «Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման […] ...
08:12 13.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 13.05.2025
Կարեն Խաչանովն առաջադիմել էԹենիսիսի տղամարդկանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճանով բարձրացել է և այժմ 23-րդն է: Առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն է: ...
08:00 13.05.2025
Հրդեհ Վարդաշատ գյուղումՄայիսի 12-ին, ժամը 23:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշատ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է մայիսի 13-ին, ժամը 00։41-ին, […] ...