TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+11.81 oC
Admin

Admin

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

18:37 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։ Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ […]

̰
Որևէ մեկը չէր հասցրել ծանոթանալ Ընտրական նոր օրենսգրքին. Վահրամ Բաղդասարյան

18:33 16.10.2018

Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ունեցած քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրենք Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը 1,5 ժամ առաջ են ստացել և չեն հասցրել ծանոթանալ դրան: «Իրենք ընդունեցին, և մենք պայմանավորվեցինք, որ նաև կարող է այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվել, որ առաջին և երկրորդ ընթերցմանը կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»,- […]

̰
Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն

18:13 16.10.2018

Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]

̰
Թուրքիան փորձում է Ադրբեջանին վաճառել խոշոր անօդաչու թռչող սարքեր

18:11 16.10.2018

Թուրքական Baykar Makina ռազմարդյունաբերական ընկերությունը «շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ» իր արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից վաճառելու ուղղությամբ։ Այս մասին ընկերության ներկայացուցիչներից մեկի խոսքը մեջբերում է Razm.info մասնագիտացած կայքը։ «Այս պահին 2 երկրի ենք վաճառելու [«Բայրաքթար» ԱԹՍ-ներ]: Այդ թիվը հասցնելու ենք 4-ի: Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են»,- նշել է ընկերության տեխնիկական տնօրենը։ Այս անօդաչուներն ունեն […]

̰
Ուշացած, ձևական, բավականին թերի քննարկում էր. Վիգեն Սարգսյանը՝ ԸՕ քննարկման վերաբերյալ

17:58 16.10.2018

Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, այդ թվում նաև՝ Հանրապետական խմբակցության անդամների: Քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նա քննարկումը «ուշացած, ձևական» է համարել: Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումը թերի է եղել, և նահանջ է արձանագրվել: Սարգսյանը նշել է, որ ինքը սխալ է համարում Ընտրական […]

̰
Շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք. վարչապետն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին

17:55 16.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.  «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում […]

̰
Որոնվում է լուսանկարներում պատկերված տղամարդը. ՔԿ

17:53 16.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են կամ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

̰
Վարչապետը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր 

17:51 16.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի […]

̰
Նախագահն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել

17:47 16.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:

̰
Բացառիկ որոշում Հայաստանում. ցմահ դատապարտյալը պատժի կրումից 23 տարի անց ազատ է արձակվել

17:43 16.10.2018

23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միհրան Պողոսյանը հետևյալ գրառումն է արել. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ` ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ […]

̰
Դեռևս 10-րդ դարում Ֆրանսիայում հայկական ներկայությունը կար. Կլոդ Մութաֆյան

17:41 16.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը խոսել է Մատենադարանում բացված «Հայաստան-Ֆրանսիա» ցուցահանդեսի մասին. «Այցելուները շատ էին: Շատ դրական արդյունք է, իսկ պատրվակը Ֆրանկոֆոնիայի վեհաժողովն էր: Հյուրեր կային, որ պիտի գային, բայց չեկան, բայց վնաս չունի, ցուցահանդեսը կայացել է»,- ասել է նա: Նա նշել է, որ այցելուների մեծ մասը ֆրանսիացի էր: […]

̰
«Երևան» հիմնադրամի տնօրենն ընդունել է, որ եղել են որոշակի չարաշահումներ. ԱԱԾ տնօրեն

17:24 16.10.2018

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ընդունել է, որ հիմնադրամում եղել են որոշակի չարաշահումներ, բացթողումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամի տնօրենը պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ. 810 մլն դրամը: «Այդ գումարից, եթե չեմ սխալվում, 1 միլիարդն արդեն իսկ վճարված է, 810 միլիոնը պետք է վճարվի […]

̰
Ազատամուտցիները փակել են միջպետական ճանապարհը, պահանջում են գյուղապետի հրաժարականը

17:20 16.10.2018

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ մի քանի անգամ փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Ժորա Մարտիրոսյանը արդեն 10 տարի է ինչ ղեկավարում է գյուղը և երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերջինս կրկին ընտրվել է: Սեպտեմբերի 27-ից դարձյալ բողոքի ակցիաներ են անցկացվում, ստորագրահավաք […]

̰
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը. Հրանտ Բագրատյան

17:13 16.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ վերջապես ստացել է 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ «Ի դեպ, ասում են՝ հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

17:06 16.10.2018

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը և նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի […]

̰
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվի կարծիքները միանշանակ չեն

16:55 16.10.2018

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ունի նոր գեղարվեստական ղեկավար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարեց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: «Արդեն լրանում է 1 տարին, որ մենք կորցրեցինք մեր շատ սիրելի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, դա մեծ կորուստ էր բոլորիս համար: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ առանց իր գեղարվեստական ղեկավարի, ուստի ես ստիպված […]

̰
Սյունիքի մարզում իրականացվող բողոքի ակցիային ՔՊ-ականներ չեն մասնակցում. Վահան Կոստանյան

16:46 16.10.2018

Սյունիքի մարզում` Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ նոր մարզպետի նշանակման: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել: Պարբերաբար հնչում է «Քաղաքացիական պայմանագրի» անունը, կային մեքենաներ, որոնց վրա ՔՊ-ի լոգոն էր փակցրած: SHANTNEWS.am-ը փորձեց «Քաղաքացիական […]

̰ ̰
Անընդունելի է, որ  նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը խորհրդարանը չի ներառվել. Արմեն Աշոտյան

16:20 16.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Պատգամավորը հարցն անպատասխան է թողել: Նա պարզապես տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ այսօր խմբակցության անդամները հանդիպում են ունենալու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը նշել է՝ իր համար անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում խորհրդարանը […]

̰
Ո՞վ է գյուղատնտեսության նորանշանակ նախարարը

16:14 16.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 15-ի, թիվ ՆՀ-445-Ա հրամանագրով Գեղամ Գևորգյանը ստանձնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ստորև ներկայացնենք որոշ կենսագրական տվյալներ նորանշանակ նախարարի մասին. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1987 թ. հունիսի 29, ք. Երևան Կրթություն 2010-2013թթ.-ՀՀ պետական կառավարման ակադեմիա ասպիրանտուրա, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու 2011-2013թթ.-Երևանի պետական համալսարան և […]

̰
Սյունիքի մարզում ճանապարհ են փակել. բողոքում են նոր մարզպետի դեմ

16:12 16.10.2018

Սյունիքի մարզում բնակիչները ճանապարհ են փակել: Նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշման դեմ: «Մյուս մարզպետներին ուղղակի նշանակեց, մեր մարզպետին ասաց` դե, սխալ է, բայց դե պիտի նշանակեմ»,- ասում է բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունեց որոշումները, որոնցով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց […]

̰
Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

16:00 16.10.2018

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու. այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հոկտեմբերի 15-ին լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը: Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի […]

̰
Ջոն Բոլթոնի միջոցով շատ ակտիվ ու օպերատիվ կարող ենք աշխատել Սպիտակ տան հետ. Սուրեն Սարգսյան

15:56 16.10.2018

«Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը չափազանց պրագմատիկ է, և գիտեք՝ Թրամփը բավականին հաջողակ բիզնեսմեն է և ցանկացած հարաբերություններում, ցանկացած բանակցություններում շատ հստակ դրվում է՝ «թե ինչ կարող ես առաջարկել դու ինձ և ինչի դիմաց ես ուզում ինձնից սա»,- այս մասին «Շանթ ՀԸ»-ի «Հեռանկար» հաղորդման եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը; Սարգսյանը նշեց, որ հեղափոխությունից անմիջապես հետո ԱՄՆ-ի […]

̰
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները

15:49 16.10.2018

ՀՀ կառավարությունն ամփոփել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները: Կառավարության ֆեյսբուքյան էջում այդ արդյունքների մասին ամփոփ նշված է. «Խավիարային» մագնատ Արմեն Պետրոսյանը մտադիր է Հայաստանում ձկնկիթի արտադրություն սկսել։ Համացանցի հիմնադիրներից Լուի Պուզանը Հայաստանում սկսելու է ինտերնետային նոր ցանցի ստեղծումը։ Ֆրանսիական Poma ընկերությունը բարձր է գնահատել Հայաստանում լեռնադահուկային գոտիների զարգացման հեռանկարը:

̰
Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածությունը. ՄԻՊ

15:48 16.10.2018

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներին: «Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը, կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը […]

̰
Հայաստանից հեռանալուց հետո Մակրոնը «թափ է տվել» Ֆրանսիայի կառավարությունը. 3 նախարար փոխվել է

15:37 16.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր վարկանիշի հակառեկորդի ֆոնին այսօր մի քանի նախարար է նշանակել: Մի քանի նախարարների հրաժարականները, որոնք մինչ այս եղել էին, ու մի քանի սխալ քայլերը հանգեցրել էին այն բանին, որ Մակրոնի ժողովրդականությունը հասել էր ռեկորդային ցածր մակարդակի, ու նախագահը ստիպված է եղել փոփոխություններ կատարել։ Մակրոնի աշխատակազմից լրատվամիջոցներին հայտնել են, որ փոփոխությունների նպատակը […]

̰
Ֆրանսահայ վազորդը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի մարաթոնին

15:28 16.10.2018

«Եկե՛ք և մասնակցե՛ք Երևանում անցկացվելիք վազքի մարաթոնին». ֆեյսբուքյան իր էջում նման կոչով է հանդես եկել ֆրանսահայ լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրյանը: «Որպես դեսպան` ես հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին` Նիկոլ Փաշինյանին, մասնակցելու այս փառատոնին»,- գրել է նա: Վազքի մարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 21-ին: Հայազգի լեռնագնացն այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասավ Երևան` հատելով 10 երկրի սահման:

̰
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին

15:27 16.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա: Սրան զուգահեռ, այսօրվանից արդեն մեկնարկել են […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

14:57 16.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող […]

̰
Ջոն Բոլթոնը բավականին կոշտ քաղաքականության կողմնակից է. Սուրեն Սարգսյան

14:45 16.10.2018

«Իրականում Ջոն Բոլթոնն ուժեղ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ նախորդ ադմինիստրացիաների ժամանակ, ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ջորջ Բուշ կրտսերի քաղաքական թիմում, եղել նաև նրա դեսպանը ՄԱԿ-ում: Ի դեպ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կաբինետի անդամի կարգավիճակ ունի, այսինքն՝ համարյա նախարարին հավասար կարգավիճակ ու ազդեցություն ունի»,- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցելության մասին […]

̰
BACK_TO_TOP