TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+12.7 oC
Admin

Admin

46-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած

21:39 15.10.2018

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Էդուարդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Էդուարդ Հովհաննիսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին, կամ զանգահարել 102 հեռախոսահամարով:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին

21:27 15.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի […]

̰
Երևանի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

21:00 15.10.2018

Աջարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Բաթում քաղաքում հոկտեմբերի 10-12-ը կազմակերպած «Աջարիայի ագրարային հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակներում Երևան քաղաքի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև հոկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում է Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ֆեյսբուքյան էջը: Հիմք ընդունելով պալատների կանոնադրությունը՝ կողմերը նախատեսում են համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում` համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և նպաստել […]

̰
̰
Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ նախարարի տեղակալը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

20:51 15.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: «Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ […]

̰
Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. Արցախի պետնախարարն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին

20:44 15.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի […]

̰
Գիտնականները հայտնաբերել են 99 միլիոն տարեկան խխունջի մնացորդներ

20:08 15.10.2018

Մի խումբ գիտնականներ սաթի մեջ հայտնաբերել են 99 մլն տարվա վաղեմության խխունջի մնացորդներ՝ լավ պահպանված փափուկ հյուսվածքներով: Այդ մասին ասվում է Cutaceous Research ամսագրում: Գտածոն հայտնաբերվել է Մյանմարում՝ սաթի ուսումնասիրության ժամանակ, որտեղ 2000-ից վերսկսվել էր խեժի արդյունահանումը: Հին փափկամարմինների մնացորդներ չափազանց հազվադեպ են հայտնաբերվում, քանի որ նրանց մարմնի փափուկ մասերը շատ վատ են պահպանվում: Հայտնաբերված խխունջի մարմնի երկարությունը […]

̰
Առաջ նախրի պես քշում էին խորհրդարան, ստիպում կեղծիքներով զբաղվել. Լյովա Խաչատրյանը լքում է ԲՀԿ շարքերը

19:55 15.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]

̰
Shape of My Heart-ը՝ Սփյուռքի նախարարի կատարմամբ

19:43 15.10.2018

Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որը բացահայտում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի երգելու տաղանդը: Նախարարը, պարզվում է՝ երգում է: Հայրապետյանն այս անգամ երգում է Sting-ի Shape of My Heart երգը:

̰
Անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը պետք է մասնակցի. Շարմազանով

19:40 15.10.2018

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին  ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է:  – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում  չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]

̰
Նախորդ կառավարությունը պարզապես ստում էր և պետբյուջեի ծախսերը ներկայացնում որպես ներդրումներ. Մանասերյան

19:30 15.10.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ. անգամ տնտեսական ցուցանիշների առումով դրանք որևէ բան հստակ չեն կարող ասել, թեև կան նաև բավական ձեռքբերումներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ առաջինը ձեռքբերումը, թերևս, այն է, որ պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը և ոչ միայն չեն եղել ցնցումներ, […]

̰
Արմեն Սարգսյանը փոքրիկ շուշեցիների հետ է հանդիպել

19:00 15.10.2018

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկ տղաների հետ զրուցում է: «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկ շուշեցիների հետ»,- գրել է նա:  

̰
Դատարանը երկարաձգել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը

18:58 15.10.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:

̰
Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին

18:39 15.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելով ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, ՄԻՊ պաշտոնակատար Արտակ Բեգլարյանին: SHANTNEWS.am-ը զրուցել է առայժմ այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Արտակ Բեգլարյանի հետ: Վերջինս նշել է, որ պատրաստ է ստանձնել այդ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ «Արևելյան գործընկերության» նախարարական ժողովին

18:34 15.10.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախարարական ժողովին, որն անցկացվում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia🇦🇲 FM Zohrab Mnatsakanyan participates in #EasternPartnership (#EaP) Ministerial Meeting in #Luxemburg. pic.twitter.com/Oc0pkDiBs5 — Anna A. Naghdalyan (@naghdalyan) October 15, 2018

̰
Երևանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով

18:30 15.10.2018

Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք […]

̰
Գառնահովիտ գյուղում երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ. հայտնաբերվել է նրա դին

18:27 15.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին […]

̰
5000 էջ եմ գրել Հայոց ցեղասպանության մասին, բայց դա հայերի կրած տառապանքների մի քանի կաթիլն է. թուրք գրող

18:15 15.10.2018

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք գրող Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացվում է Ստամբուլից Գերմանիա տեղափոխված պոլսահայ մտավորական Բրենդա Ժամկոչյանի կյանքի պատմությունը, որը Թուրքիայում լինելով հայ համայնքի ներկայացուցիչ և բախվելով այնտեղ փոքրամասնություն լինելու խնդիրներին` փորձել է Գերմանիայում օգտակար լինել […]

̰
Ի՞նչ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո. թվեր ու ժամկետներ

18:03 15.10.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]

̰
Ալեքսեյ Նավալնիին կրկին մեղադրանք է առաջադրվել

17:44 15.10.2018

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ 50-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց, բայց շուտով տեղեկություն տարածվեց, որ նրա դեմ նոր մեղադրանք կա: Նավալնին նշում է, որ իրեն զրպարտության մեջ է մեղադրում ՌԴ ներքին գործերի նախարարության նախկին աշխատակիցը, որը հայտնի է «Մագնիտսկու գործից»: Մեղադրող Պավել Կարպովը 2016թ. դիմել էր ոստիկանություն և պնդել, որ Նավալնին և ևս մի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

17:40 15.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումից հետո Հայաստանի և Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում:  

̰
Մենք պայքարեցինք, բայց Փաշինյանը կուռք դարձավ. Գուրգեն Եղիազարյան

17:26 15.10.2018

Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը դժգոհել է ու ասել, որ Նիկոլ Փաշինյանը, հայտնվելով ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, այսպես ասած, վայելում է իրենց պայքարի արդյունքը: «Ուրեմն 10 տարի, 15 տարի պայքարենք, էդ պայքարի արդյունքում ճիշտ ժամանակին, ճիշտ վայրկյանին գա կանգնի, էդ ամեն ինչի մեջտեղում, մարդիկ անհարմար զգան, որովհետև տեսնում են ուրիշ սիտուացիա է արդեն, սիտուացիա […]

̰
Ծանր է, բայց պետք է ասեմ՝ Շարմազանովը շատ բարձր տղա է. Գուրգեն Եղիազարյան

17:22 15.10.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ ինքն արդեն չգիտի, թե ով է «սևը», ով՝ «սպիտակը»: Եղիազարյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ Փաշինյանին սատարելու վերաբերյալ հայտարարություններին: «Սերժ Սարգսյանի հոգևոր որդին անմիջապես անցավ մյուս ճամբարը, ճողոպրեց՝ ասելով, որ հասկացավ Նիկոլ Փաշինյանի քայլերը, ողջ ճշմարտությունը սա է»,- ասել է […]

̰
Հոգեբանն ու քաղաքագետը տարակարծիք են, թե ինչու են խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կազմակերպվում

17:08 15.10.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  բանավեճ է սկսվել քաղաքագետ Մենուա Հարությունյանի և հոգեբան Սամվել Խուդոյոնի միջև, երբ քննարկման թեմա է դարձել Նիկոլ Փաշինյանի գործելաոճն ու այն հանգամանքը, թե որքանով պետք է վստահել վարչապետին: Մենուա Հարությունյանը պնդում է, որ այս խորհրդարանը պետք չէր լուծարել, քանի որ այն լիգիտիմ խորհրդարան էր, և այդ լիգիտիմությունը ընդունել է նաև […]

̰
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ նոր ընտրությունների անցկացումը կտևի 44-59 օր

17:05 15.10.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հրաժարական չի տալու։ Նիկոլ Փաշինյանի խոսնակը վարչապետի հրաժարականը կապում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի հետ։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանից ShantNews.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներ պետք է պահպանել վարչապետի հրաժարականի ու նոր Ազգային ժողովի ընտրությունների անցկացման միջև։ Մասնագետը նշեց, որ հրաժարականից հետո 14 օր է անհրաժեշտ վարչապետի կրկնակի […]

̰
Մեծ Բրիտանիան ու ՌԴ-ն վերահաստատել են առևտրային կապերը

16:35 15.10.2018

Մեծ Բրիտանիայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Բորիս Աբրամովը պատմել է պաշտոնական Մոսկվայի և Լոնդոնի միջև առևտրային կապերի վերականգնման մասին: Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վերականգնման փորձ վերջին անգամ արվել է դեռևս 2014 թվականին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աբրամովը նշում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը վերահաստատվել է: «Այժմ, չնայած վատթարացած ու լարված քաղաքական հարաբերություններին, պրոֆեսիոնալ […]

̰ ̰
Չեմ բացառում, որ Փաշինյանին նորից կառաջադրեն ու կընտրեն` կանխելով ԱԺ ցրումը. ազգագրագետ

16:28 15.10.2018

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հնարավոր անակնկալ զարգացումներին, նշեց` վստահ չէ, որ ընթացքը կլինի վարչապետի նախագծածով, այսինքն`որ հրաժարականից հետո անակնկալներ չեն լինի նույնիսկ առաջին երկու շաբաթում: «Ես տագնապներ ունեմ, այսինքն` տագնապներ ասելով` նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ կարող են առաջադրել թեկնածու, և չգիտեմ` այդ դեպքում ինչ քվեարկություն կլինի, […]

̰
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայերին կոչ է արել մոռանալ 1915 թվականի Ցեղասպանությունը

16:19 15.10.2018

«Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի, այսպես կոչված, Ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Եվրասիայի խորհրդարանների պատվիրակությունների համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Անթալիայում (Թուրքիա)։ Սրանով Թուրքիան փաստացի կրկին նախապայմաններ է առաջադրել Հայաստանին՝ […]

̰
Փաշինյանը ստախո՞ս է, թե՞ ոչ բանավեճը հունից հանել է անգամ հոգեբանին

16:18 15.10.2018

«Ո՛չ քաղաքական դաշտը, ո՛չ հասարակությունը պատրաստ չէ այսքան շուտ գնալ խորհրդարանական ընտրությունների»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը, ինչին հակադարձել է հոգեբան Սամվել Խուդոյանը: «Ժողովրդի պատրաստ լինելը ո՞րն է, ասում են` այս ինչ օրը գալու են, պատրաստ լինելը հենց այդ դուրս գալով է»,- իր կարծիքն է հայտնել հոգեբանը, ինչին […]

̰
BACK_TO_TOP