TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.48 oC
Admin

Admin

Մարալիկում տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 քաղաքացի ներկայացել է ոստիկանություն

14:16 12.10.2018

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը` ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, […]

̰
«Ավրորա»-ն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկի մասին

14:08 12.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և […]

̰
Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են. «ԱդեկվաԴ»

13:59 12.10.2018

Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակները: Ըստ նրանց՝ իշխանություններ այդ քայլին են գնացել իրենց լռեցնելու համար: «Մեզ լռեցնելու լավագույն տարբերակը կլիներ խուլիգանության հոդված բացելը մինչև 6 տարի: Մեզ համար ակնհայտ էր, որ սա կազմակերպված բնույթ էր կրում և իմաստը նրանում էր, որ մեզ սադրեն […]

̰
Վաշինգտոն նահանգում մահապատիժը վերացվել է

13:55 12.10.2018

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում վերացրել են մահապատիժը: Այս որոշումը կայացրել է նահանգային գերագույն դատարանը, հայտնում է The Washington Post-ը: Նշվում է, որ Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ 20-րդ նահանգը, որի տարածքում արգելվում է մահապատիժը: Ըստ դատարանի որոշման` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նշվում է, որ Վաշինգտոնի բանտերում այս պահին կա 8 մարդ, որոնք դատապարտվել էին մահապատժի: Այս ամենին զուգահեռ, […]

̰
Ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

13:44 12.10.2018

Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուեսթը ԱՄՆ նախագահի համակիրներից է: Նախագահի հետ ճաշին Քանյեն ներկայացել է կարմիր գլխարկով, որը վրա գրված է եղել Թրամփի կարգախոսը՝ Make America Great Again: Ռեփերը պատմել է, որ այդ գլխարկը իրեն ուժ է տալիս, նաև հայտարարել, որ կարգախոսը իրեն հրապուրել […]

̰
Չուվաշիայում տեղի ունեցած վթարից հետո քրեական երկրորդ գործն է հարուցվել

13:37 12.10.2018

Չուվաշիայի Հանրապետությունում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի առթիվ քրեական երկրորդ գործն է հարուցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանելու և ծառայություններից հրաժարվելու հոդվածով: Ավելի վաղ, քրեական գործ էր հարուցվել երթևեկության կանոնները խախտելու և տրանսպորտային միջոցների չարաշահման առթիվ: Արդեն ձերբակալվել է բեռնատար մեքենայի վարորդը: SHANTNEWS.am-ն […]

̰
Հայաստանում է Միջազգային հեռահաղորդակցության միության գլխավոր քարտուղարը

13:36 12.10.2018

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը և աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
Թուրքական իշխանությունը հայտարարել է իր ձեռքի տակ եղած Ջեմալ Խաշըգջիի սպանության տեսագրությունների մասին

13:28 12.10.2018

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է, որ սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում խոշտանգվել ու սպանվել է: Ըստ պարբերականի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխանությունը՝ նշելով, որ իր ձեռքի տակ կա ձայնագրություն և տեսագրություն, թե ինչպես են սաուդյան հյուպատոսարանի աշխատողները նախ՝ հարցաքննում, ապա սպանում Խաշըգջիին, հետո հյուպատոսարանի անվտանգության աշխատողները նրա մարմինը մասնատում են […]

̰
Նոր մանրամասներ Իզմիրում կալանքի տակ գտնվող Էնդրյու Բրանսոնի գործից

13:23 12.10.2018

Թուրքիայի և ԱՄՆ-ի լարման պատճառ դարձած հոգևորականի գործից նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Հոգևորականը դարձյալ դատարան է տարվել: Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել Իզմիրում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ: Ավելի վաղ մամուլում լուրեր էին […]

̰
Գերմանիայում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 35 մարդ է տուժել

13:19 12.10.2018

Գերմանիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին: Պատահարի պատճառով 35 մարդ է տուժել, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հաղորդում է TCH պարբերականը: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Գերմանիայի հարավարևմտյան հատվածում՝ Հոկեյնհայմ քաղաքի մոտակայքում: Տեղի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ զբոսաշրջային ավտոբուսը հանկարծակի շեղվել է ճանապարհից, անցել հանդիպակաց գոտի և բախվել անվադողեր տեղափոխող […]

̰
Վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահի, Էստոնիայի նախագահի, Քվեբեկի վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ

13:10 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին: Շվեյցարիայի նախագահը, […]

̰
Դավիթ Սանասարյանն ուղևորվում է Մարալիկ

13:04 12.10.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ուղևորվում է Մարալիկ: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի ժամանակ: Նա նշել է, որ Մարալիկում մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում, դիմել են իրենց, որ Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն իրականացնի: Նա խնդրեց մարալիկցիներին ընդհանրապես, երբ ինչ-որ մարդիկ են գալիս Մարալիկ, լինեն ադեկվատ, թե անադեկվատ, նրանց […]

̰
Մեքսիկայում առևտրի կենտրոն է փլուզվել, կան զոհեր

12:55 12.10.2018

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում այս գիշեր փլուզվել է առևտրի կենտրոն, որի շինարարական աշխատանքները եղել են ավարտական փուլում: Փլուզման հետևանքով արդեն հայտնի է 7 զոհի մասին, ևս 10 մարդ անհետ կորած է համարվում: Շինարարներից 13-ը ծանր վնասվածքներ են ստացել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են 100-ից ավելի փրկարարներ, կինոլոգներ՝ իրենց շներով, ոստիկաններ: Առևտրի կենտրոնի փլուզման պատճառների մասին դեռևս վարկածներ […]

̰
Ձեր շնորհիվ աշխարհը նորովի լսեց հայկական դուդուկը. Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

12:51 12.10.2018

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին. «Ջիվան Գասպարյանն այսօր դառնում է 90 տարեկան: Ծնունդդ շնորհավոր, վարպե’տ: Մե՜ծ Սոլակցի, մե՜ծ հայ, մե՜ծ արվեստագետ: Ձեր շնորհիվ աշխարհը նորովի լսեց հայկական դուդուկը: Ձեր շնորհիվ այն դարձավ նորագույն համաշխարհային ժառանգության անբաժան մաս: Ձեզ անսպառ առողջություն, մեր գլխից անպակաս լինեք»,- […]

̰
Մակրոնը տպավորված էր Հայաստանի մշակած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմով. Էրիկ Գրիգորյան

12:40 12.10.2018

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տպավորված էր Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմով»,- գրել է նախարարը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155480750657693&set=a.10151012101017693&type=3&theater

̰
Միջնավանի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

12:38 12.10.2018

Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Նա նշել է, որ չնայած մինչ այդ առկա որոշ խնդիրներին, երեկվանից դասապրոցեսները բնականոն հունով շարունակվում են և աշակերտները հավուր պատշաճի հաճախում են դպրոց: «Ամեն դեպքում, այսօր շրջվարչակազմի ղեկավարի հրամանով դպրոցի տնօրեն Լիլիթ […]

̰
Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերի «հայկական պարից» ևս մեկ հատված

12:30 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների: Տեսանյութում հյուրերը, նաև Էմանուել Մակրոնն ու իր կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պարում են հայկական պարային մեղեդիների […]

̰
Երևանում վթարի հետևանքով 7 տուժածից 5-ն արդեն դուրս է գրվել

12:23 12.10.2018

Երևանում հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել էին Volkswagen Touareg մակնիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ

12:20 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական […]

̰
ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

12:05 12.10.2018

ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով 13 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Լասպար և Կարաչուր բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհին: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Fiat միկրոավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարին: Միկրոավտոբուսոմ 21 ուղևոր է եղել: Ուղևորներից 12-ը զոհվել են տեղում, մեկը՝ ավելի ուշ: Հիվանդանոցում գտնվում է  7 ուղևոր, որից 4-ի […]

̰
Թուրքիան պատրաստվում է ազատ արձակել ամերիկացի հոգևորականին

12:00 12.10.2018

ԱՄՆ-ի տնտեսական ճնշումների հետևանքով Թուրքիան պատրաստվում է վերսկսել 2016 թվականից կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական քննությունը: Ըստ ամերիկյան NBC հեռուստաընկերության՝ թուրք պաշտոնյաները հայտնել են, թե, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ կարձակվի, քանի որ թուրքական տնտեսությունն այլևս ի զորու չէ դիմակայել ամերիկյան ճնշումներին: ԱՄՆ նախագահի հրահանգով կրկնակի բարձրացել են Թուրքիայից ներկրվող ալյումինի  և պողպատի […]

̰
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների պատվիրակությունների ղեկավարներն Ուզբեկստանում են

11:52 12.10.2018

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևն ընդունել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: «Ես ևս մեկ անգամ ձեզ՝ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի պատվիրակությունների բոլոր ղեկավարներիդ, ողջունում եմ Ուզբեկստանում: Փաստացի, ԱՊՀ-ն հարթակ է, որն անհրաժեշտ է հիմա: Ուզբեկստանն ԱՊՀ-ին երկար ժամանակ է՝ անդամակցում է, սակայն այսպիսի փոխհարաբերություններ, ինչպես հիմա են, երբեք չեն եղել»,- նշել է […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

11:47 12.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին

11:40 12.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին: Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։ Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված […]

̰
Հայաստանում հյուրընկալված առաջին տիկինները շրջում են թանգարաններով

11:37 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած հյուրերին շարունակում են ծանոթացնել մայրաքաղաքի մշակութային կյանքին: Առաջին տիկնայք ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ այսօր առավոտից այցելում են թանգարաններ: Նրանք արդեն եղել են Երվանդ Քոչարի թանգարանում, այժմ «Գաֆէսճեան թանգարան»-ում են: https://www.youtube.com/watch?v=l54UFyTfu1I

̰
Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք

11:17 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

̰
A վիտամինի ավելցուկը վտանգավոր է. հետազոտություն

01:00 12.10.2018

Մկների վրա արված հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ օրգանիզմում A վիտամինի ավելցուկը կարող է վատ ազդեցություն ունենալ ոսկրերի խտության վրա: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտություններն անցկացվել են 10 ամիսների ընթացքում: Արդյունքն արդեն տեսանելի է եղել հետազոտությունների 8-րդ օրը: Մասնագետները հայտնել են, որ  A  վիտամինը շատ կարևոր է օգանիզմի համար։ Այն նպաստում […]

̰
Մելանյա Թրամփը հայտարարել է՝ Սպիտակ տան ոչ բոլոր պաշտոնյաներին է վստահում

00:27 12.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտնել է, որ ամուսնու աշխատակազմում մի շարք պաշտոնյաներ կան, որոնց նա չի վստահում: Այս մասին հայտնում է ABC News-ը: Հաղորդվում է, որ նա դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյո՞ք Սպիտակ տան աշխատակազմում կան պաշտոնյաներ, որոնց Դոնալդ Թրամփը նույնպես չի վստահում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Ռոստրոպովիչի և Վիշնևսկայայի անձնական հավաքածուները դրվել են աճուրդի

23:59 11.10.2018

Ռուսաստանի օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի և իր ամուսնու՝ աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի  անձնական հավաքածուները կներկայացվեն աճուրդի: Այդ մասին հաղորդում է  Sotheby’s կայքը: Հաղորդագրությունում նշվում է, որ նրանց հավաքածուում ընդգրկված են ավելի քան 300 արվեստի գործեր, կահույք, ոսկերչական և այլ զարդեր, գրքեր և երաժշտական գործիքներ, որոնցով նվագել է Ռոստրոպովիչը:  Հավաքածուն գնահատվել է 3.5 միլիոն եվրո կամ 4.6 […]

̰
Տեխնիկները F-16-ը նորոգելու փոխարեն «այրել» են

23:23 11.10.2018

Բելգիայի Նամուր նահանգում տեղակայված Ֆլորեն ռազմաօդային ավիաբազայում պայթյուն է որոտացել: Առնվազն երկու վիրավոր կա: Նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին հայտնել է Բելգիայի պաշտպանության նախարարությունը,փոխանցում է ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել կործանիչի տեխնիկական սպասարկման ընթացքում: Երկու հոգի տուժել են։ «Լուրջ միջադեպ Ֆլորեն օդանավակայանում (հարավ-արևելք): Հինգշաբթի օրը՝ ժամը 14։10-ի սահմաններում, F-16- […]

̰
BACK_TO_TOP