TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.38 oC
Admin

Admin

Ֆրանկոֆոնիայի նախագահությունը Մադագասկարից փոխանցվեց Հայաստանին

16:36 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև: «Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և […]

̰
Իտալիայում ևս մեկ կամուրջ է փլուզվել

16:29 11.10.2018

Իտալիայի Սարդինիա կղզում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է փլուզվել, հայտնում է Еxperttur-ը: Կամրջի փլուզման հետևանքով զոհեր չկան: Հաղորդվում է, որ կամրջի հարակից տարածքներում երթևեկությունը դադարեցվել է: Սարդինիայում վատ եղանակը տրանսպորտային հաղորդակցության խնդիրների առաջացման պատճառ է դարձել: Շատ փողոցներ և ճանապարհներ ջրասույզ են եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իտալիայի Ջենովա քաղաքում կամուրջ է փլուզվել, ինչի […]

̰
Հայաստանն այսօր ապրում է և հարուստ իր սփյուռքով. Միկայել Ժան

16:20 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը այսօր հայտարարել է, որ հայ ժողովուրդը զոհ է դարձել սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության: «Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց ողջ մնալ։ Հայաստանն այսօր […]

̰
̰
Երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհը միակն է. Արմեն Սարգսյան

15:53 11.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում` ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հարցին` ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը, Սարգսյանը պատասխանել է. «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է` օրենքի, օրինականության և, իհարկե, […]

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ ՊՆ ղեկավարների հանդիպմանը

15:29 11.10.2018

Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս ձևաչափով հանդիպումները լինում են տարեկան երկու անգամ, և դրանց ժամանակ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը զավեշտալի միջադեպի հեղինակ է դառնում՝ հեռու կանգնելով հայ գործընկերոջից։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս […]

̰
Սելենա Գոմեսը հոգեբուժարան է տեղափոխվել

15:04 11.10.2018

Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը կրկին հոգեբուժարան է ընկել: Այս մասին հայտնում է TMZ-ն: Հաղորդվում է, որ սա անցած երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ նա բուժհաստատություն է տեղափոխվում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհուն այստեղ է բերել նրա բարեկամներից մեկը: Նշվում է, որ երգչուհին վերջին շրջանում հաճախակի է գանգատվում առողջական վատ վիճակից: Հաղորդվում է, […]

̰
Մենք պատրաստ ենք գնալ Ադրբեջան, խոսել բոլոր հնարավոր հարթակներում և հրապարակներում. Արցախ այցելած ռուս բանաստեղծուհի

14:39 11.10.2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրեր առաջ ռուս հայտնի կանանց հետ այցելել էր Արցախ: Հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները եղել են առաջնագծում և իրենց տպավորություններն արտահայտել: Իսկ Աննա Հակոբյանը ելույթով է հանդես եկել և խաղաղության կոչով դիմել թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի մայրերին ու մյուսներին: Այս այցին անդրադարձել է նաև ռուսական հայտնի «Новая газета» պարբերականը: «Մենք դիմում […]

̰
Մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն. Նաիրա Զոհրաբյան

14:16 11.10.2018

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Նրա խոսքերով՝ ինքը վստահաբար կարող է ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության […]

̰
Լևոն Հայրապետյանը զանգահարել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին. Պարգև սրբազան

14:10 11.10.2018

Մահանալուց առաջ գործարար Լևոն Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին: «Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, […]

̰
Երևան 2800-ի ծախսերն ավելի քան 2․5 անգամ կգերազանցեն 2017 թվականի ծախսը. վարչապետի խորհրդական

14:08 11.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևան 2800-ի համար վճարված գումարներն է ուսումնասիրում. «Երևան 2800-ի համար վճարված գումարներն եմ ուսումնասիրում․․․ Նախորդ իշխանության օրոք ավելի քան 175 մլն դրամ է վճարվել Երևան 2800 հիմնադրամին (տես նկար)։ Սրան էլ, եթե գումարենք շուրջ 11 մլն Էրեբունի-Երևան կոնյակը և ավելի քան 19 մլն […]

̰
Տիեզերագնացներին ուղեծիր տանող «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը վթարվել է

13:58 11.10.2018

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնող տիեզերագնացներին ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայան տանող «Սոյուզ-ՖԳ» հրթիռը վթարվել է երկրորդ աստիճանի անցման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Տիեզերագնացները ողջ են մնացել՝ չնայած ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությանը, որը համադրելի է թռիչքի առաջին վայրկյանների ծանրաբեռնվածության հետ։ Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում ու կապ հաստատել իրենց ղեկավարության հետ։ https://twitter.com/RT_com/status/1050311170819874816

̰
Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է ԼՂ իշխանությունների կողմից. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽ-ում

13:50 11.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում («գորշ գոտիներում»), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։  « Նախ և առաջ ցանկանում եմ […]

̰
Երևանի 2800-ամյակի դրոշը հասել է տիեզերք

13:40 11.10.2018

Երևանի դրոշը հասել է տիեզերք: Դրոշները տիեզերք են ուղարկվել մարտի 21-ին տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Առնոլդի հետ: Կայանում վերջիններիս դիմավորել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը, Սքոթ Թինգլը, Նորիշիգե Կանային: «Հայաստանում և Երևանում ապրող սիրելի՛ բնակիչներ: Իմանալով, որ նշում եք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և ողջ հայ ժողովուրդը ուրախանում է այս առիթով, մենք ուրախանում ենք […]

̰
Դուք լավ գիտեք, թե Հայաստանն ինչ տեղ ունի Ֆրանսիայի սրտում. Էմանուել Մակրոնի ելույթը

13:12 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար: «Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ […]

̰
Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու. Սամվել Մարտիրոսյանի գրառումը

13:04 11.10.2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Facebook-ում հայտնված տարօրինակ խնդրի մասին: «Ֆեյսի հետ կապված երկու տարօրինակություն․ ա․ Վերջին մի քանի օրվա ընթացքում լիքը մարդ հանկարծ ստանում է հաղորդագրություն, որ ընդունել են իրենց ընկերության առաջարկը, չնայած, էդ մարդուն բան էլ չեն ուղարկել։ Տարօրինակ երևույթ է, բայց, ոնց ուսումնասիրեցի, պրոֆիլի վրա հարձակման […]

̰
Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում անցկացնել ավելի խոշոր տնտեսական ֆորում. Տիգրան Բալայան

12:58 11.10.2018

Մենք հաստատել ենք աֆրիկյան 10 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ: Մենք նախարարական համաժողովի ընթացքում շրջադարձ կատարեցինք դեպի Աֆրիկա: Աֆրիկայից եկած մասնակիցների մեծաքանակությունը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների մասին: Այսօր առևտրի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով կարող եմ ասել, որ սահմանները էական չեն»,- ասել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարաի ընթացքում: Նա նշել է, որ Երևանի […]

̰
Լոս Անջելեսում սթրեսից ազատվում են կացին նետելով

12:53 11.10.2018

Լոս Անջելեսում բացել են տաղավար, որտեղ մարդիկ կարող են կացին նետելով ազատվել սթրեսից: Այդ մասին հայտնում է ТСН պարբերականը: Իրականում կացին նետելը ոչ բոլորի մոտ է ստացվում, և մասնագետները նշում են, որ նման զբաղմունքը մարդկանց օգնում է լիցքաթափվել, մի պահ մոռանալ անձնական ու գործնական խնդիրները: Նշվում է, որ տաղավարի հիմնական այցելուները նոր ամուսնալուծվածներն են:   […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2012 թ․-ին ներառվել է հատուկ հայտարարություն. Տիգրան Բալայան

12:31 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին. «Իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի կողմից գումարվեց նախապատրաստական նիստ, որտեղ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, և այս ահռելի ծավալի կազմակերպչական աշխատանքները կատարվեցին: Այսօր կարող ենք հայտարարել, որ վարչապետից մինչև ուսանող բոլորը մոբիլիզացված են, որ ունենք Ֆրանկոֆոնիան»,- ասել է նա: Տիգրան Բալայնը խոսել է […]

̰
Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալել Հայաստանում

12:27 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին. «Մեր ջանքերի շնորհիվ ստացվեց Ֆրանկոֆոնիան հյուրընկալել Հայաստանում: Ուղիղ 3 տարի առաջ մենք մեծ հաջողությամբ անցկացրեցինք նախարարական համաժողովը և, ընդամենը 4 տարի լինելով կազմակերպության անդամ, որոշեցինք հյուրընկալել այն: Կար ևս մեկ թեկնածու՝ Թունիսը, որը հիմնադիր անդամներից է, սակայն պետք է նշենք, […]

̰
«Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» սիրված նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի

12:24 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի՝ երկրորդ եթերաշրջանով։ Հեռուստանախագիծը խոստանում է բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ: Կապուտաչյա Կարինային Հայաստան է բերել «Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» նախագծի նոր եթերաշրջանը: Մինչ փոքրիկը բեմին կմոտենար, աղջկա հայրիկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ 20 տարի Հայաստանում չի եղել: «Աղջիկս ինձ Հայաստան բերեց»,- ասաց հուզված տղամարդը: «Շանթ» ՀԸ-ն ձեռքբերում […]

̰
Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

12:21 11.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության հետ գլխավոր վարչությունից:  

̰
Բոլորդ Ձեր դերն ունեք խաղաղության, համերաշխության հաստատման գործում. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

12:07 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր սկսվեց Հայաստանի վարչապետի ելույթով, որում Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին հիշեց Շառլ Ազնավուրին՝ նա հարյուր տոկոսով հայ էր, և հարյուր տոկոսով ֆրանսիացի։ Նա Հայաստանի դեսպանն էր աշխարհում ու մեր երկրի անունը հնչեցնողը։ Հայաստանը հավերժ երախտապարտ է նրան։ Փաշինյանի առաջարկով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի ծափեր հնչեցին։ «Բարի գալուստ Հայաստան» խոսքերով Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ […]

̰
Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

11:52 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի՞ն

11:46 11.10.2018

«Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց տարածված  տեղեկությունը, թե Ալավերդու պղնձաձուլական գործարանը դարձել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունը: Մեջլումյանը տեղեկացրեց՝ գործարանն այս պահին գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Նշենք, որ այսօր «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուրգարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե բանկից իրեն հայտնել են, որ պղնձաձուլական գործարանն այսուհետ իրենց սեփականությունն […]

̰
Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

11:34 11.10.2018

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն: Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Զինծառայողները պետք է վստահ լինեն, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում շատ արագ ներգրավվելու է պրոֆեսիոնալ պահեստազորը. Տիգրան Աբրահամյան

11:28 11.10.2018

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ժամկետային զինծառայողները պետք է վստահ լինեն, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում շատ արագ պաշտպանական, իսկ հետո՝ հնարավոր հակահարձակողական գործողություններին, ներգրավվելու է պրոֆեսիոնալ պահեստազորը։ Պահեստազորային, ով ցանկացած պահի գիտի որտեղ է իրեն կցվող զենք-զինամթերքը, հանդերձանքը և ամենակարևորը՝ սահմանագծի այն հատվածները, […]

̰
Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է

11:23 11.10.2018

Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Նա այստեղ է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Նա թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ ժամանել է Հայաստան: Arrivé en Arménie 🇦🇲 @SommetEVN18 @Elysee pic.twitter.com/DrYxHzu2TF — Youri Djorkaeff (@youridjorkaeff) October 10, 2018

̰
Նևադայի իշխանությունները դատի են տվել Tesla-ին

00:25 11.10.2018

ԱՄՆ-ի Նևադա նահանգի իշխանությունները դատի են տվել  Tesla ընկերությանը հարկերի չվճարելու համար, տեղեկացնում է Bloomberg-ը: Ինչպես նշվում է, ընկերությունը չի վճարել հարկերը 2018թ․-ի առաջին կեսին՝ ունի 655 հազար դոլար պարտք: Դատարան հայցը ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել իշխանությունների հետ և հաղորդել, որ տեղի է ունեցել սխալմունք և հոկտեմբերի 9-ին ընկերությունը վճարել է բոլոր պարտքերը: […]

̰
Նյու Յորքի իշխանությունները թույլ են տվել ծննդականում 3-րդ սեռ նշել

00:21 11.10.2018

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն՝ թույլատրվում է ծննդականում 3-րդ սեռ նշել, տեղեկացնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուղթն ստորագրվել է երեքշաբթի, որի արդյունքում Նյու Յուրքը դարձել է ԱՄՆ- ում 5-րդը Կալիֆոռնիայից, Օրեգոնից, Վաշինգտոնից և Նյու Ջերսիից հետո, որտեղ ծննդյան վկայականում թույլատրվում է 3-րդ սեռ նշել: Նշվում է, որ տրանսգենդեր ակտիվիստները երկար […]

̰
BACK_TO_TOP