13:23 12.10.2018
Թուրքիայի և ԱՄՆ-ի լարման պատճառ դարձած հոգևորականի գործից նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Հոգևորականը դարձյալ դատարան է տարվել: Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել Իզմիրում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Անկարան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման և Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկման հարցում:
«Որևէ պայմանավորվածություն չկա: Իրավական գործընթացը շարունակվում է, մենք ուշադիր հետևում ենք ամենին և մեր աջակցությունը ցուցաբերում Բրանսոնին ու նրա ընտանիքին»,- ասել է Նոյերթը՝ ընդգծելով, որ Բրանսոնի ազատ արձակումը կարևոր քայլ կլինի թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Բրանսոնի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր: Նրա հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը նշել է, որ այսօր նրանք ակնկալում են որպես խափանման միջոց տնային կալանքի ու երկրից դուրս գալու արգելքի չեղարկում: Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
NBC հեռուստաընկերության հաղորդմամբ՝ թուրք պաշտոնյաները կարծիք էին հայտնել, թե, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ կարձակվի, քանի որ թուրքական տնտեսությունն այլևս ի զորու չէ դիմակայել ամերիկյան ճնշումներին:
22:55 12.05.2025
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակըՀնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...
22:42 12.05.2025
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...
22:30 12.05.2025
«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...
22:22 12.05.2025
Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետՀայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...
22:11 12.05.2025
«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՄայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...