22:12 11.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 15, յուրացման կամ վատնման 3, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական և հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել է […]
20:45 11.10.2018
Սնանկացած ու փակված Ադրբեջանի միջազգային բանկի տնօրեն, բանկում չարաշահումների համար հենց Ադրբեջանում դատապարտված բանկիրի կինն արդեն 10 տարի է՝ ճոխ կյանքով ապրում է Մեծ Բրիտանիայում։ Նա առաջին օտարերկրացին է, որի նկատմամբ բրիտանական իշխանությունները բանկային հաշիվները սառեցնելու որոշում են կայացրել՝ այդ հաշիվներում եղած գումարի ծագման անհայտ լինելու պատճառով։ Զամիրա Հաջիևան բրիտանական միայն մեկ հանրախանութից այդ ընթացքում […]
20:30 11.10.2018
Թուրքիայի ծանր սպառազինությունը դուրս է բերվել սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտուց: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Ermenihaber-ը: «Թուրքիան որպես երաշխավոր երկիր կատարել է համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները։ Համաձայնագրի շրջանակներում Իդլիբում լարվածությանը վերջ դնելու և փոխադարձ բախման ռիսկերը վերացնելու նպատակով ծանր սպառազինության դուրսբերման գործընթացն ապառազմականացված գոտու տարածքից հոկտեմբերի 10-ին […]
20:17 11.10.2018
WhatsApp մեսենջերում փորձագետները նոր՝ վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին մուտքային զանգի ժամանակ մուտք գործել հավելված ու այն արգելափակել այլ օգտվողների համար: Այս մասին գրում է Bleeping Computer-ը: Խոցելիությունն առկա է ինչպես Android, այնպես էլ iOS գործառնական համակարգերում: WhatsApp-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են մեկնաբանել տեղեկությունը: Նրանք նշել են, որ չկա իրական ապացույց, որը կփաստի տվյալ խոցելիության […]
20:09 11.10.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է այն պահը, երբ համեմատաբար մեծ չափեր ունեցող շնաձուկը հարձակում է գործում իրենից ավելի փոքր շնաձկան վրա: Այս մասին տեղեկանում ենք Daily Star-ից: Հաղորդվում է, որ երկու շնաձկները միևնույն վայրում էին հայտնվել նույն խայծի հոտի ուղղությամբ շարժվելու արդյունքում: Իր որսը պաշտպանելու համար ավելի խոշոր շնաձուկը հարձակվել էր իրենից փոքր […]
20:02 11.10.2018
Երևանի Ազատության հրապարակը, որտեղ տեղակայված է Ֆրանկոֆոնիայի ավանը, մի քանի օրով վերածվել է մշակութային մի խճանկարի: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները ավանում իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում են իրենց ազգային հագուստը, ուտեստները, խմիչքներն և աքսեսուարները: Հրապարակի հենց մեջտեղում բեմն է և իրար հաջորդելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց ազգային երգ ու պարով: ShantNews.am-ը ավանում զրուցել է […]
20:00 11.10.2018
Ֆրանսիայի Բորդո քաղաքի հիվանդանոցներից մեկում տղամարդը 2 շաբաթ շարունակ որպես բժիշկ է ներկայացել, գրում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա ֆրանսիացին բժշկական համազգեստով ժամանակ առ ժամանակ շրջել է պալատներով: Գործընկերներին տղամարդը հայտնել է, թե այդտեղ է տեղափոխվել կողքի բաժանմունքից: Անվտանգության աշխատակիցներին 2 շաբաթ անց հաջողվել է բացահայտել կեղծիքը: Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ միշտ երազել է […]
19:56 11.10.2018
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված գալա համերգը: Այն մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 19:30-ին: Համերգին մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ երգիչներ, ինչպիսիք են ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն և DJ Folamour-ը։ Համերգին ներկայացված են նաև հայկական ազգային և ժողովրդական երաժշտությունն ու աշխարհի տարբեր երկրների մշակութային յուրահատուկ երաժշտական ներկայացումներ: Համերգի եզրափակիչ հատվածը նվիրված […]
19:47 11.10.2018
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչով դիմել է ֆուտբոլի հայ երկրպագուներին՝ խնդրելով առաջիկա երկու խաղերում աջակցել Հայաստանի հավաքականին: «Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին՝ գալ «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել մեր հավաքականին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի […]
19:37 11.10.2018
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել շփման գծում տիրող իրավիճակի, սահմանագծում իրականացված մշտադիտարկումների ու հակամարտության կարգավորման հարցերի շուրջ:
19:25 11.10.2018
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար […]
19:17 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների […]
19:09 11.10.2018
ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, եթե այդ երկիրը վերջնական համաձայնության չգա առևտրային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է RT-ն: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել Չինաստանի տնտեսությանը: «Ես դեռ ավելին կարող եմ անել: Ես չեմ ուզում անել […]
19:03 11.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը: Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ […]
18:48 11.10.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu), տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն։ Նշվում է, որ տղային տեղափոխել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ տղայի վիճակը ծանր է, հեռացրել են նրա ձախ ոտքը, իսկ ձեռքերին կան խոր […]
18:38 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Նորին գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ […]
18:30 11.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը: Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը: Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի […]
18:20 11.10.2018
Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը: «Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են»,- հավելել է նա:
18:15 11.10.2018
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում դեռևս առաջընթաց չի գրանցվել, սակայն մենք աշխատում ենք «բաժանման» գործընթացում համաձայնության գալու հարցի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Օհինասը: «Մենք դեռ այդտեղ չենք հասել (դեռևս համաձայնության չենք եկել-խմբ.): Առաջընթաց դեռևս չկա: Տեխնիկական հարցերի վերաբերյալ ինտենսիվ քննարկումները դեռևս շարունակվում են: Մենք շատ ենք աշխատում համաձայնության […]
18:02 11.10.2018
«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով […]
17:56 11.10.2018
Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում չեն ստանում իրենց հասանելիք արձակուրդը, կարող են դրա դիմաց ստանալ փոխհատուցում։ Սրա վերաբերյալ օրենքի նոր նախագիծն առաջարկել է արդարադատության նախարարությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախկինում գործող կարգը, որով փոխհատուցում նախատեսված չէր, հակասահմանադրական է համարվել։ Ըստ այդմ, հիմա նոր նախագիծ է առաջարկվում, որը փոփոխություններ կմտցնի «Զինվորական ծառայության […]
17:50 11.10.2018
Համացանցում հայտնվել է հանճարեղ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի վերջին աշխատանքը: Գիտական հոդվածը հայտնվել է Կոռնելի համալսարանի նախնական հրապարակման ենթակա սերվերներից մեկում: Գիտնականի կյանքի վերջին 40 տարվա աշխատանքը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, թե ինչ պահվածք կդրսևորի նյութը կամ մատերիան «սև խոռոչներում» հայտնվելու պարագայում: Տվյալ հոդվածը Հոքինգի հետ համահեղինակել են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականներ: […]
17:40 11.10.2018
Այսօր Աղջիկների միջազգային օրն է, և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Facebook-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել իր դստեր հետ ու շնորհավորել բոլորին այս տոնի կապակցությամբ: https://www.facebook.com/JustinPJTrudeau/photos/a.10151277985365649/10157137079225649/?type=3&theater
17:21 11.10.2018
Պենտագոնում ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը առաջարկել է երկրի տարածքում մշտական ձևաչափով ամերիկյան լրացուցիչ ուժեր տեղակայել, փոխանցում է ռուսական մամուլը։ Նախարարն իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մետիսին հիշեցրել է, որ հիմա ԱՄՆ զինված ուժերը Հունաստանի երկու բազաներն օգտագործում են այնտեղով զինտեխնիկա (օդուժ) տեղափոխելու համար։ Կամենոսը խնդրել է ուժերը մշտապես թողնել այնտեղ։ […]
17:20 11.10.2018
Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ և գործարար Մուհամմեդ Դյուդժիին, տեղեկացնում է BBC News-ը: Միլիարդատիրոջ վրա հարձակվել են այսօր առավոտյան, երբ նա ուղևորվում էր ամենօրյա մարզման: Հայտնի է, որ առևանգողները ժամանել էին ավելի շուտ, դիրքավորվել հյուրանոցի դիմաց և սպասել նրան: Վկաները փաստում են, որ 2 սպիտակամորթ տղամարդուն բռնությամբ տարել են ու նստեցրել Toyota Surf […]
17:17 11.10.2018
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինն են: «Ճանաչեցի՞ք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր փողկապը Վիշապաքաղ Վահագնի նկարազարդմամբ ու առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի` Հայաստանի մասին «ներսից» պատմող գիրքը ստեղծվել են թումոցիների կողմից»,- գրված է լուսանկարին կից:
17:10 11.10.2018
Այսօր արձակված ու վթարված «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռով ուղեծիր ուղարկվող առաքելության անհաջողության, հրթիռի վթարից հետո Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել կրող հրթիռներով տիեզերագնացների ուղարկումը ուղեծիր, մինչև կպարզվի «Սոյուզ-ՖԳ» հրթիռի վթարի պատճառը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։ Չնայած, որ այս միջադեպի ժամանակ պարզ դարձավ, որ վթարային հանգույցները նորմալ աշխատում են ու վթարից հետո տիեզերագնացները հաջողությամբ վերադարձան, բայց ամեն […]
16:53 11.10.2018
Արցախի հերոս, Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Անպատասխան կրակ… Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,- գրել է նա:
16:50 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն հայտարարել է, որ հավաքված պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացնում են բազմաթիվ երկրներին հատուկ խնդիրներ: «Ժողովրդագրական մեծ շարժերի իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի իր պատասխանները որոշ հարցերի համար: Դրանք համընկնում են Ֆրանկոֆոնիայի որդեգրած սկզբունքներին: Այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում գիտության դերին, նաև արհեստական բանականությանը, որն իր դրական […]
16:38 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ, քիչ առաջ ժամանեց Շառլ Ազնավուրի կեցավայր: Նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը: Հյուրերի թվում է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Էմանուել Մակրոնը շրջայց կատարեց Ազնավուրի կեցավայրում: